Կարապետ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Կարապետ Ադամյան
ֆր.՝ Charles Atamian
Ի ծնեԿարապետ (Շառլ) Ադամյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1872(1872-09-18)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3]
Վախճանվել էհուլիսի 30, 1947(1947-07-30)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[3][4]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1892)[3], Լիցեյ Սեն-Բենոաւ Ստամբուլում (1886) և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա (1894)
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԱնտոնիո Պաոլետի
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ազգային ընկերություն[3][4]
Կարապետ Ադամյան Վիքիդարանում
 Charles Garabed Atamian Վիքիպահեստում

Կարապետ (Շառլ) Մկրտչի Ադամյան (սեպտեմբերի 18, 1872(1872-09-18)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[3] - հուլիսի 30, 1947(1947-07-30)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[3][4]), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ.Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, հետևել նկարչության, աշակերտելով պրոֆեսորներ Անտոնիո Պաոլետիին և Պիետրային (1887-1893 թթ.)։ Հաճախել է նաև Գեղարվեստի ակադեմիան, սակայն առանց ավարտելու վերադարձել է Պոլիս։ Այստեղ 1895 թվականի դեպքերի նախօրյակին կազմակերպել է իր նկարների առաջին ցուցահանդեսը, որն անցել է աննկատ, քաղաքական ծանր մթնոլորտի պատճառով։

1897 թվականին մեկնել է Փարիզ, զբաղվել գրքերի նկարազարդումով՝ մինչև առաջին համաշխարհային պատերազմի տարիները։ Նկարազարդել է 150-ից ավել ֆրանսերեն գրքեր, այդ թվում Անատոլ Ֆրանսի, Գի դը Մոպասանի վեպերը։ Հրապարակել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված գրաֆիկական գործեր։ Նա է նկարազարդել Բ. Լիտոնի «Պոմպեյի վերջին օրերը» գրքի ֆրանսերեն մի թարգմանությունը։ Աշխատակցել է ֆրանսիական «Իլյուստրասիոն», «Լը մոնդ իլյուստրե» և այլ պարբերականների։ Սկսած 1903 թվականից պարբերաբար մասնակցել է Փարիզի «Նասիոնալ» գեղարվեստական ընկերության տարեկան ցուցահանդեսներին՝ բնանկարներով, դիմանկարներով և այլն։ 1927 թվականից եղել է այդ ընկերության անդամ։ Նրա նկարները ցուցադրվել են Եվրոպայից մինչև Ամերիկա, Ճապոնիա և այլուր, ամենուրեք արժանանալով մամուլի բարձր գնահատականին[5]։

Գործերից պահվում են Փարիզի Լյուքսեմբուրգյան և այլ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է ծովային տեսարաններ («Ծովափին» (1910), «Ալիքներ», «Աղջնակը ծովափին», «Կինը ծովափին», «Ծովափնյա տեսարան», «Լողափին (հեղինակի թոռնիկը)» բոլորը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ[6]), պլակատներ («Ոտքի ելե´ք, մեռյալներ», «Ողջունեցե´ք, ահա Վերդենը» և այլն)։ «Քանդված օջախ» նկարում անդրադարձել է թուրքական բռնակալության տակ տնքացող հայ ժողովրդի՝ դարեր շարունակ կրած տառապանքներից մի հուզիչ դրվագի։ Ադամյանը ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ է եղել։ Կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կ. Պոլսում, Փարիզում, Բրյուսելում, Ստրասբուրգում[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան, 1958։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 63—64.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  5. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 26 
  6. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 26 
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 63