Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 6, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Փարիզի ազգային պանթեոն
Փարիզի ազգային պանթեոն

Պանթեոն, շինություն կամ հատուկ գերեզմանատուն, որտեղ ամփոփվում են նշանավոր անձանց աճյունները կամ աճյունասափորները: «Պանթեոն» (հունարենից թարգմանաբար նշանակում է «բոլոր աստվածների սրբավայր») անունը փոխանցվել է Հին Հռոմի աստվածներին նվիրված տաճարի անվանումից: Այնտեղ թաղված են իտալացի նշանավոր գեղանկարիչ Ռաֆայելը, Միացյալ Իտալիայի առաջին թագավորները և ուրիշներ: Բոլոր երկրներում կան նման առանձնացված գերեզմանատուն-պանթեոններ:

Եվրոպայի ամենահայտնի գերեզմանատունը Փարիզի Պեր Լաշեզն է (հիմնադրվել է 1804 թ-ին՝ Նապոլեոն Բոնապարտի նախաձեռնությամբ): Այստեղ են թաղված համաշխարհային ճանաչման արժանացած գրողներ Մոլիերը, Օնորե դը Բալզակը, Մարսել Պրուստը, Օսկար Ուայլդը, կոմպոզիտորներ Ժորժ Բիզեն, Ջոակինո Ռոսսինին և Ֆրեդերիկ Շոպենը, գեղանկարիչներ Էժեն Դելակրուան և Ամեդեո Մոդիլիանին, երգչուհիներ Մարիա Կալասն ու Էդիթ Պիաֆը, պարուհի Այսեդորա Դունկանը, դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ: Մինչև 2000 թ. այստեղ էր ամփոփված նաև զորավար Անդրանիկի աճյունը: շարունակել...