Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 38, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Տաշիր-Ձորագետի թագավորություն, հայտնի է նաև որպես Լոռու թագավորություն կամ Կյուրիկյանների թագավորություն, Բագրատունիների ենթակայության ներքո գտնվող ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում, որը գոյություն է ունեցել 982-ից 1113 թվականներին։ Զբաղեցրել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի հարավային և արևելյան հատվածները, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը, այդ թվում՝ Գարդմանը և Փառիսոսը։ Թագավորությունը հիմնադրվել է 982 թվականին՝ Բագրատունյաց հայոց արքա Սմբատ Տիեզերակալի կողմից Գուրգեն Ա Կյուրիկեի թագադրումից հետո։ Ի սկզբանե այն եղել է Բագրատունիներից վասալական կախվածության մեջ գտնվող ենթակա թագավորություն։ Գուրգեն Ա-ի հիմնադրած թագավորությունը ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք, Ծաղկունյաց լեռնաշղթա և Նիգ գավառ։ Հյուսիսում սահմանակցում էր Վրաց թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։ Կյուրիկեն պատվով կատարում է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումը, իսկ մահվանից հետո՝ 989 թվականին, թաղվում դրանից առաջինում։

Գուրգենին հաջորդում է Տաշիր-Ձորագետի նշանավոր արքա Դավիթ Ա Կյուրիկյանը (հետագայում՝ Անհողին), որի երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության ընթացքում, երկիրը հասնում է հզորության գագաթնակետին։ Դավիթ Անհողինը թագավորության ծայրամասում ընկած Շամշուլդե բերդաքաղաքը դարձնում է...Ավելին