Խուան Վիլանովա ի Պիերա
Խուան Վիլանովա ի Պիերա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1821 Վալենսիա |
Մահացել է | հունիսի 7, 1893[1] (72 տարեկան) Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նախապատմության ուսումնասիրող, հնագետ, բժիշկ, երկրաբան, բնագետ, հնէաբան և գյուղատնտես |
Հաստատություն(ներ) | Օվիեդոյի համալսարան և Մադրիդի կենտրոնական համալսարան |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Պատմության արքայական ակադեմիա, Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[2][3], Royal Spanish Society of Natural History?[4], Լեոպոլդինա, Բժշկության թագավորական ազգային ակադեմիա և Royal Academy of Sciences and Arts of Barcelona? |
Ալմա մատեր | Վալենսիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն |
![]() |
Խուան Վիլանովա ի Պիերա (իսպ.՝ Juan Vilanova y Piera, մայիսի 5, 1821, Վալենսիա - հունիսի 7, 1893[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երկրաբան, բնագետ, հնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուան Վիլանովա ի Պիերան ծնվել է Վալենսիայում։ Բժշկագիտություն ուսանել է Վալենսիայի համալսարանում, երկրաբանություն և բնագիտություն՝ Մադրիդում։
Բնագիտության ազգային թանգարանում եղել է ասիստենտ, 1850 թվականին աշխատել է Օվիեդոյի համալսարանում, 1852 թվականին՝ Մադրիդի կենտրոնական համալսարանում, աշխատել նույն համալսարանի բնագիտության և հնագիտության ամբիոնում։
1867 թվականին մասնակցել է Փարիզի մարդաբանության և նախապատմական հնագիտության միջազգային կոնգրեսին, 1868 թվականին Նորիջում և Լոնդոնում, 1869 թվականին՝ Կոպենհագենում, Բոլոնիայում և Բրյուսելում։
Ֆրանցիսկո Մարիա Տուբինոյի հետ միասին ուսումնասիրել են նախապատմական տեղայնքներ և 1869 թվականին ուղևորվել Սկանդինավյան թերակղզի՝ Դանիա, Շվեդիա, պեղել են Kjokkenmoddings վայրը և դոլմենները, գտել կապեր Իսպանիայի նմանատիպ վայրերի հետ։
1871 թվականին եղել է Իսպանական բնագիտական պատմության հասարակության հիմնադիր-անդամ, 1878 թվականին՝ նախագահ, 1874 թվականին ընտրվել է Պատմության թագավորական ակադեմիայի անդամ[5][6]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Viaje scientifico a Dinamarca y Suecia con motivo del Congreso Internacional Prehistorico celebrado en Copenhague en 1869, avec F. M. Tubino, 1871
- Origen, naturaleza y antigüedad del hombre, 1872
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Origen, Naturaleza y Antigüedad del hombre (1872)
- La Creación. Historia Natural, Barcelona: Montaner y Simón, 1872-1876.
- Atlas Geográfico Universal, Madrid: Astort Hermanos, 1877
- Compendio de Geología, Madrid: Imprenta de Alejandro Gómez Fuentenebro, 1872.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ http://www.rac.es/2/2_ficha.php?id=350&idN3=4&idN4=
- ↑ http://www.rac.es/2/2_ficha.php?id=350
- ↑ http://historia.bio.ucm.es/rsehn/index.php?d=23
- ↑ 1861 - Vilanova y Piera, Juan, Académico de Número, Real Academia Nacional de Medicina
- ↑ «Juan Vilanova y Piera y la Paleontología». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Խոսե Օլիվեր ի Ուրտադո |
![]() Պատմության թագավորական ակադեմիա, մեդալ 3 1889 - 1893 |
Հաջորդող Խոակին Մալդոնադո Մականաս |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Վիլանովա ի Պիերա» հոդվածին։ |
- Մայիսի 5 ծնունդներ
- 1821 ծնունդներ
- Վալենսիա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 7 մահեր
- 1893 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Վալենսիայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի երկրաբաններ
- Իսպանացի հնագետներ
- Իսպանացի բնագետներ
- Իսպանացի պատմաբաններ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Իսպանացի բժիշկներ