Խիմենա Նավարետտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիմենա Նավարետտե
Ծնվել էփետրվարի 22, 1988(1988-02-22)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԳվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունAsian Academy of Film & Television?
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Ximena Navarrete Վիքիպահեստում

Խիմենա Նավարետտե (իսպ.՝ Ximena Navarrete, (փետրվարի 22, 1988(1988-02-22)[1], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի մոդել, դերասանուհի և գեղեցկության թագուհի։ Հաղթող է ճանաչվել «Միսս Տիեզերք 2010» գեղեցկության մրցույթում[2]։ Երկրորդ մեքսիկացին է, որը հաղթել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիմենան ատամնաբույժ Կարլոս Նավարետտեի և տնային տնտեսուհի Գաբրիելա Ռոսետի դուստրն է։ Ունի փոքր քույր՝ Մարիանան։ Ծնվել և մեծացել է Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարա քաղաքում։ Ունի իսպանական և ֆրանսիական արմատներ։ Մոդելային գործունեությամբ զբաղվում է 16 տարեկանից։ Ծնողների պնդմամբ Խիմենան ավարտել է Սապոպանի Ատեմաջակ հովտի համալսարանի սննդի ֆակուլտետը[3][4]։

Միսս Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 16-ին Խիմենա Նավարետտեն իր քաղաքում հաղթող է ճանաչվել «Nuestra Belleza Jalisco» մրցույթում, որից հետո հաղթել է նաև «Nuestra Belleza México» ազգային մրցույթում, որը տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 16-ին Յուկատան նահանգի Մերիդա քաղաքում[5]։ Նավարետտեն Կառլա Կարիլոյից հետո երկրորդ մասնակիցն է Խալիսկոյից, որը հաղթել է ազգային մրցույթում[3]։

Միսս Տիեզերք 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 23-ին Խիմենա Նվարետտեն հաղթել է «Միսս Տիեզերք 2010» մրցույթում[6]։ Նա դարձել է մրցույթում հաղթած երկրորդ մեքսիկացին՝ Լուպի Ջոնսից հետո, որը հաղթող էր ճանաչվել 1991 թվականին։ Մրցույթը տեղի է ունեցել Լաս Վեգասում[6]։

Որպես «Միսս Տիեզերք»՝ նա այցելել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Դոմինիկյան Հանրապետություն, Պուերտո Ռիկո, Պանամա, Թաիլանդ, Մեքսիկա, Չիլի, Բահամյան Կղզիներ, Իսպանիա, Ինդոնեզիա, Հնդկաստան, Բրազիլիա, Գվատեմալա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հոնդուրաս, Էկվադոր։

2011 թվականի սեպտեմբերի 12-ին Բրազիլիայի Սան Պաուլո մայրաքաղաքում տիտղոսը հանձնել է Անգոլայի ներկայացուցիչ Լեյլա Լոպեսին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 1-ին Խիմենան ամուսնացել է մեքսիկացի գործարար Խուան Կարլոս Վալադարեսի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Մեխիկոյի պատմական վայրում։ Տոնակատարությանը մասնակցում էր ավելի քան 900 հյուր։ 2018 թվականի օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իր առաջնեկին։ Օգոստոսի 29-ին Խիմենան իր ինստագրամյան էջում հայտարարել է, որ կորցրել է երեխային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Miss Mexico Jimena Navarrete wins Miss Universe tiara». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  3. 3,0 3,1 «Miss Universe 2010 tiene novio». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. Ximena Navarrete ¿Quién es la Miss Universo 2010?
  5. ««Noticias — Jimena Navarrete es NBM 2009 y Anabel Solís es NBMM 2009»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  6. 6,0 6,1 «Gana la mexicana Jimena Navarrete el Miss Universo 2010». Diario Milénio (իսպաներեն). Notimex. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]