Լեյլա Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Լոպես
պորտ.՝ Leila Luliana da Costa Vieira Lopes
Ծնվել էփետրվարի 26, 1986(1986-02-26) (38 տարեկան)
ԾննդավայրԲենգելա, Անգոլա
ԿրթությունUniversity of Suffolk?[1]
Քաղաքացիություն Անգոլա և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
Պարգևներ և մրցանակներ

Լեյլա Լոպես (պորտ.՝ Leila Luliana Lopes Umenyiora, փետրվարի 26, 1986(1986-02-26), Բենգելա, Անգոլա), անգոլացի դերասանուհի, ֆոտոմոդել, ինչպես նաև «Միսս Տիեզերք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթող 2011 թվականին։

Նա նաև 2010 թվականին արժանացել է «Միսս Անգոլա» տիտղոսին և ստացել հնարավորություն երկիրը ներկայացնելու միջազգային մրցույթում։ Եղել է պատմության մեջ միակ աֆրիկացի գեղեցկուհին, ով արժանացել է «Միսս տիեզերք» տիտղոսին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպեսը ծնվել է 1986 թվականի փետրվարի 26-ին Անգոլայի Բենգուիլ գավառի համանուն քաղաքային բնակավայրում[2][3][4]։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարդ դպրոցում։

Մինչև ֆոտոմոդելի կարիերայով զբաղվելը՝ երիտասարդ աֆրիկուհին սովորել է Մեծ Բրիտանիայի իրավագիտական գործարար կառավարման համալսարանում[5][6]։ Լայն գործունեություն է ծավալել Աֆրիկայում ՄԻԱՎ և ՁԻԱՀ վեներական հիվանդությունների մասին մարդկանց տեղեկացնելու և վարակից պաշտպանվելու հետ կապված[7][8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 8-ին` Մեծ Բրիտանիայում բնակվելու ժամանակ, նա արժանանում է «Միսս Անգոլա ՄԹ» պատվավոր կոչմանը, որը իր ֆոտոմոդելի կարիերայի առաջին խոշոր նվաճումն էր։

Վերադառնալով հայրենիք՝ Անգոլա, Լեյլան Լուանդայում 2010 թվականի դեկտեմբերի 18-ին այլ 20 անգոլացի գեղեցկուհիների հետ մրցում է «Միսս Անգոլա 2010» տիտղոսին արժանանալու համար։ Հաղթելով մրցույթում, նա հնարավորություն է ստանում ներկայացնել իր երկիրը «Միսս տիեզերք 2011» գեղեցկության մրցույթում[9]։

Հաղթելով նախնական մրցութային փուլը, Լեյլան 2011 թվականին մեկնում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք։ Այնտեղ նրան հաջողվում է թագադրվել «Միսս տիեզերք» թագով և դառնալ աֆրիկացի առաջին հաղթողը ամենամյա այս մրցույթում[10][11]։

Թագադրվելուց հետո 2012 թվականի հոկտեմբերին Լեյլան մեկնում է Նիկարագուա` մասնակցելու «Նորաձևություն ժպիտի համար» մրցանակաբաշխությանը։ Մեկ տարի անգոլացի այս գեղեցկուհին անցկացնում է Միսս տիեզերքի համար նախատեսված դղյակում և կատարում բազում հետազոտություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://leilalopes.com/biography/
  2. Gil, Liliana (2011 թ․ սեպտեմբերի 13). «Congratulations Miss Angola! Latinas Dominate Audience Voting». Fox News Latino. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Leila Lopes Bio». Miss Universe Speakers Bureau. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «Miss Universe Leila Lopes Covers Maxim Portugal». Mankind Unplugged. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Beleza made in Benguela». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  6. «Rendezvous With Miss Universe and Puteri Indonesia 2011 Part 1». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «Miss Universe 2011 Leila Lopes Named Ambassador of HIV Prevention For AID FOR AIDS International». Aid For AIDS International. 2011 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Miss Universe on Mission To Educate Africa & The World». Anurun Productions. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. Dupri, Alexx. «Miss Universe 2011 Accused of Fabricating Documents». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Elliott, Christopher (2011 թ․ սեպտեմբերի 14). «Miss Universe 2011 pageant crowns Miss Angola, Leila Lopes». The Washington Post. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. Miss Angola Leila Lopes is Miss Universe 2011! retrieved 12 September 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Լոպես» հոդվածին։