Լուկա Բելտրամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուկա Բելտրամի
Luca Beltrami (crop).jpg
Ծնվել է նոյեմբերի 13, 1854(1854-11-13)[1][2][3][4]
Ծննդավայր Միլան, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[1]
Մահացել է օգոստոսի 8, 1933(1933-08-08)[1][2][3][4] (78 տարեկանում)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[1]
Կրթություն Բրերա գեղարվեստի ակադեմիա
Luca Beltrami Վիքիպահեստում

Լուկա Բելտրամի (իտալ.՝ Luca Beltrami, նոյեմբերի 13, 1854(1854-11-13)[1][2][3][4], Միլան, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[1] - օգոստոսի 8, 1933(1933-08-08)[1][2][3][4], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան: Հայտնի է իր վերականգնած աշխատանքներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելտրամին ծնվել է Միլանում: Սովորել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանում, այնուհետև՝ Բրերա ակադեմիայում, որտեղ աշակերտել է Կամիլո Բոիտոյին: Ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ և այնտեղ մնացել մինչև 1880 թվականը: Ներգրավվել է Տրոկադերոյում իրականացվող աշխատանքներում: Միաժամանակ դասեր է առել Փարիզի գեղարվեստի դպրոցում և Սալոնում աչքի ընկել փորագրություններով: Փարիզում նշանակվել է Hôtel de Ville-ի վերանորագման աշխատանքների վերահսկող: Բելգիայի Շառլեռուա քաղաքի արդարադատության պալատի շենքի աշխատանքների կատարման ընթացքում համագործակցել է ճարտարապետ Թեոդոր Բալյուի հետ:

1880 թվականին Փարիզից վերադառնալով՝ ղեկավարել է Միլանի գեղարվեստի ակադեմիայի Երկրաչափության և նկարագրական ճարտարապետության ամբիոնը: Հանրային կառավարման նախարարության հանձնարարությամբ արձանագրել է Միլանի San Carlo al Lazzaretto-ի, Սֆորցա ամրոցի, Սոնչինո բարձրաքանդակները: Բելտրամը պատասխանատու է եղել Սֆորցա ամրոցի վերականգնողական աշխատանքների համար: Նա շահել է Բիելլայի Սան Սեբաստիանո եկեղեցու ճակատային հատվածի նախագծման մրցույթը, ինչպես նաև Միլանի Monument delle Cinque Giornate համար արժանացել է երկրորդ մրցանակի, Թուրինի Բարեգործական հիվանդանոցի նախագծման համար՝ երրորդ մրցանակի[5]:

Բելտրամին պատասխանատու է եղել նաև Միլանի Կորդուզիո հրապարակում գտնվող Ջուզեպպե Պարինիի հուշարձանի պատվանդանի նախագծման և կառուցման համար[6]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելտրամիի գերեզմանը Միլանի մոնումենտալ գերեզմանատանը

Մահացել է 1933 թվականին Հռոմում: Թաղված է Միլանի մոնումենտալ գերեզմանատանը:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Luca Beltrami, Relazione al Consiglio comunale del progetto di completamento del palazzo Marino nella fronte Verso Piazza della Scala, Milano, Tip. Bernardoni di C. Rebeschini e C., 1886 (4 fig. p. 17, con due tavole)
  • Luca Beltrami, La Certosa di Pavia, Milano, Hoepli, 1895 (181 p., [9] c. di tav. : ill.)
  • Luca Beltrami, Bernardino Luini e la Pelucca, Roma, Tip. Dell'unione Cooperativa Editrice, 1895
  • Luca Beltrami, L' arte negli arredi sacri della Lombardia, Milano, Hoepli, 1897
  • Luca Beltrami, I dipinti di Bernardino Luini alla Villa Rabia la Pelucca, Milano, 1911
  • Luca Beltrami, Luini: 1512-1532: materiale di studio, Milano, Tip. U. Allegretti, 1911.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121001156 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Luca Beltrami
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. Dizionario degli Artisti Italiani Viventi: pittori, scultori, e Architetti., by Angelo de Gubernatis. Tipe dei Successori Le Monnier, 1889, page 49-50.
  6. An inscription on the pedestal incorrectly identifies Beltrami as the sculptor. The bronze statue was actually the work of Luigi Secchi: see Chi era Costui - Scheda di Giuseppe Parini

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Varagnoli, Claudio (2007–2008), "Conservazione e ripristino in Italia nel secondo Ottocento. Il rapporto storia-restauro in Luca Beltrami.", Corso di "Teoria e storia del restauro": Appunti dalle lezioni (PDF), Università degli Studi di Chieti e Pescara – Facoltà di Architettura. (Class notes for a course on the theory and history of architectural restoration.)