Ջուզեպպե Պարինի
Ջուզեպպե Պարինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23, 1729[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոզիզիո Պարինի, Լեքո, Լոմբարդիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 15, 1799[5][2][3][…] (70 տարեկան) կամ օգոստոսի 15, 1779 (50 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան[6] |
Գերեզման | Mojazza Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | իտալերեն[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Lode al Beato Angelo Carletti? և Il giorno? |
Անդամակցություն | Accademia dei Trasformati? և Academy of Arcadia? |
Giuseppe Parini Վիքիպահեստում |
Ջուզեպպե Պարինի (իտալ.՝ Giuseppe Parini, մայիսի 23, 1729[1][2][3][…], Բոզիզիո Պարինի, Լեքո, Լոմբարդիա[4] - օգոստոսի 15, 1799[5][2][3][…] կամ օգոստոսի 15, 1779, Միլան[6]), իտալական լուսավորության դարաշրջանի երգիծաբան, նեոդասական գրող[8]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարինին (ի սկզբանե գրվել է Պարինո) ծնվել է Լոմբարդիայի մարզի Լեքո գավառի Բոզիզիո կոմունայում (հետագայում նրա պատվին կոմունան կոչվել է Բոզիզիո Պարինի): Հայրը, ով մետաքսի մանրածախ վաճառական էր, որդուն ուղարկել է Միլան՝ գտնվելու հորաքրոջ խնամքի ներքո: Այնտեղ սովորել է Arcimboldi ակադեմիայում, միաժամանակ կրկնօրինակել է ձեռագրեր: 1741 թվականին հորաքույրը նրան ամսավճար է թողել, պայմանով, որ նա դառնա քահանա: Պարինին ձեռնադրվել է, թեև նրա կրոնական դասընթացներն արդյունավետ չեն եղել, քանի որ ազատ ժամանակ նա աշխատել է փաստաբանի գրասենյակում և նրա համար անընդունելի են եղել դասավանման հնաոճ մեթոդները:
1752 թվականին «Ռիպանո Էուպիլինո» կեղծանվամբ Լուգանոյում հրատարակել է «Alcune Poesie» բանաստեղծությունների փոքրիկ ժողովածու, որի համար ընտրվել է Միլանի Accademia dei Trasformati, ինչպես նաև Հռոմի Accademia dell'Arcadia: Նրա «Il giorno» («Օր», 1763) բանաստեղծությունը, որը հեգնական հրահանգ է ուղղված երիտասարդ ազնվականներին, հստակ առաջընթաց է եղել իտալական չափածոյի համար: Պարինին միանգամից վայելել է ժողովրդականություն և երկու տարի անց նույն թեմայի շարունակությունը տպագրվել է Il Mezzogiorno («Կեսօր») խորագրի ներքո[9]:
Միլանի ավստրիական լիազոր կոմս Կարլ Ջոզեֆ ֆոն Ֆիրմիանը, հետաքրքրված Պարինիի բանաստեղծական առաջընթացով, նրան նշանակել է Milan Gazette-ի խմբագիր, 1769 թվականին աշխատանքի է նշանակել Պալատական դպրոցում հատուկ ստեղծված գրականության ամբիոնում:
Միլանի ֆրանսիական օկուպացիայի ժամանակ Նապոլեոնը նրան նշանակել է դատավոր (Magistrate), սակայն գրեթե անմիջապես թոշակի է անցել՝ վերսկսելու իր գրական գործունեությունը և ավարտելու Il Vespro և La Notte (հրապարակվել են նրա մահից հետո) ստեղծագործությունները: Ի թիվս այլ բանաստեղծությունների՝ Odi-ին (1757 և 1795) բազմիցս վերահրատարակվել է[9]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է Միլանում 1799 թվականին:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուզեպպե Պարինիի հուշարձանը գտնվում է Միլանի Կորդուզիո հրապարակում (ճարտարապետ՝ Լուկա Բելտրամի):
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Giuseppe Parini (trans. Herbert Morris Bower). The Day Morning, Midday, Evening, Night : a Poem. Westport, Conn: Hyperion Press, 1978. ISBN 0-88355-592-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/443604/Giuseppe-Parini
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Парини Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑
«Giuseppe Parini»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company։ 1913
- ↑ 9,0 9,1 "Parini, Giuseppe". Encyclopædia Britannica. 20 (11th ed.). Cambridge University Press.
|