Լյուք Բոնդի
Լյուք Բոնդի ֆր.՝ Luc Bondy | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1948[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 28, 2015[5][1][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[6] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, intendant, լիբրետիստ, գրող, ռեժիսոր, կինոդերասան, թատերական ռեժիսոր և դիրիժոր |
Ծնողներ | հայր՝ François Bondy?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Luc Bondy Վիքիպահեստում |
Լյուք Բոնդի (ֆր.՝ Luc Bondy, հուլիսի 17, 1948[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - նոյեմբերի 28, 2015[5][1][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[6]), շվեյցարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, սցենարիստ, ինտենդանտ, գրող և դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեական գրական ընտանիքում․ Շվեյցարացի գրող, լրագրող, գրականագետ քննադատ Ֆրանսուա Բոնդիի որդին է՝ ավստրիացի և շվեյցարացի գրող և թարգմանիչ Ն.Օ.Սկարպիի թոռը։ Մանկությունն անցկացրել է Ֆրանսիայում, սովորել է Փարիզում՝ միմոս Ժակա Լեկոյի մոտ։ 1969 թվականին նա սկսել է աշխատել Համբուրգի Թալիա թատրոնում, այնուհետև տեղափոխվել է Ֆրանկֆուրտ, 1985 թվականից եղել է Բեռլինի Շաուբյունե թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ Պետեր Շտայնի այնտեղից հեռանալուց հետո։ Ֆրանսիայում բազմիցս բեմադրել է ներկայացումներ (ներառյալ օպերաներ)։ Հրատարակել է արձակ, ստեղծել՝ լիբրետոներ։ Մի քանի անգամ նկարահանվել է ֆիլմերում՝ որպես սցենարիստ, դերասան (1981 թվական, «Կապարային ժամանակներ», Մարգարետ ֆոն Տրոտի) և կինոռեժիսոր (1988 թվական, «Հեռավոր երկիր», Արթուր Շնիցլերի պիեսի հիման վրա)։
2012 թվականին նա ղեկավարել է Փարիզի Օդեոն թատրոնը։ Մահացել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին Ցյուրիխում, երկարատև հիվանդությունից հետո[10]։
Թատերական բեմադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրել է պիեսներ Շեքսպիրից («Մակբեթ», «Ձմեռային հեքիաթ»), Ռասինից («Ֆեդրա»), Մոլիերից («Մարդատյաց»), Միրավոյից («Սիրո հաղթանակ»), Բյուխներից («Լեոնս և Լենա»), Ալֆրեդ դը Մյուսեից («Նրանք չեն կատակում սիրով»), Շնիցլերից («Հեռավոր երկիր», «Անատոլ»), Էժեն Իոնեսկոյից («Աթոռներ»), Սեմյուել Բեքեթից («Ուրախ օրեր», «Սպասելով Գոդոյին»), Բոտո Շտրաուսից, Էդվարդ Բոնդից, Յասմինա Ռեզայից և ուրիշներից, ինչպես նաև՝ օպերաներ Կլաուդիո Մոնտեվերդիից («Պոպպեի թագադրումը»), Մոցարտից («Բոլոր կանայք դա անում են», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Իդոմենեո»), Ջուզեպպե Վերդիից («Դոն Կառլոս», «Մակբեթ»), Ռիխարդ Շտրաուսից («Սալոմե»), Բրիտտենից («Բանալին շրջելը»), Դալբավիից («Շարլոտա Սաոմոն») և այլն։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է Գերմանական քննադատների մեծ մրցանակ (1984 թվական), Բեռլինի թատրոնի մրցանակ (1998 թվական), Ստանիսլավսկու մրցանակ (2001 թվական) և Նեստրոևսկու անվան թատրոնի մրցանակ (2000-2007 թվականներ)։
Պատվո լեգեոնի շքանշանի սպա է[11]։
Եղել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 https://www.lemonde.fr/disparitions/article/2015/11/28/luc-bondy-directeur-du-theatre-de-l-odeon-est-mort_4819741_3382.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 http://derstandard.at/2000026588865/Theaterregisseur-Luc-Bondy-67-jaehrig-gestorben
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nzz.ch/feuilleton/er-fing-das-leben-auf-der-buehne-ein-1.18654356
- ↑ 7,0 7,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ http://www.slate.fr/story/110741/luc-bondy-mort
- ↑ https://www.academie-de-berlin.de/prix/preistraeger
- ↑ Gerhard Stadelmaier: Zum Tod von Luc Bondy. Der Liebesspieler. Nachruf in: Frankfurter Allgemeine Zeitung vom 29. November 2015.
- ↑ Culture : les décoré(e)s de la Légion d’honneur du 14 juillet 2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (нем)(չաշխատող հղում)
- (фр.) Արխիվացված 2005-10-22 Wayback Machine
- В Интернет-словаре театра(չաշխատող հղում) (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուք Բոնդի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ցյուրիխ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 28 մահեր
- 2015 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի թատերական ռեժիսորներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Շվեյցարացի դերասաններ
- Շվեյցարացի կինոռեժիսորներ
- Շվեյցարացի գրողներ
- Շվեյցարացի սցենարիստներ