Լիտոն Ստրեյչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիտոն Ստրեյչի
անգլ.՝ Giles Lytton Strachey
Carrington - Strachey.jpg
Ծնվել էմարտի 1, 1880(1880-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 21, 1932(1932-01-21)[1][2][3][…] (51 տարեկան)
Վախճանի վայրԲերկշիր, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, գրող, գրական քննադատ և կենսագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ (1905)[4], Լիվերպուլի համալսարան[5] և Abbotsholme School?
Գրական ուղղություններBloomsbury խումբ
ԱնդամակցությունCambridge Apostles?[6]
Պարգևներ
Համատեղ ապրողDuncan Grant?[7], Roger Senhouse?[7] և Դորա Քարինգթոն[7]
Commons-logo.svg Lytton Strachey Վիքիպահեստում

Ջայլս Լիտոն Ստրեյչի (անգլ.՝ Giles Lytton Strachey, մարտի 1, 1880(1880-03-01)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 21, 1932(1932-01-21)[1][2][3][…], Բերկշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, կենսագիր և գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտոն Ստրեյչին ծնվել է ինժեների բազմազավակ ընտանիքում։ Նա իր հարազատներից շատ մտերիմ էր կրտսեր եղբոր՝ Ջեյմսի և իրենց զարմիկի՝ նկարիչ Դունկան Գրանտի հետ․ որի հետ Լիտոնը համասեռական կապ ուներ։ Ստրեյչին շատ ընկերական էր գրող Վիրջինիա Վուլֆի հետ, ում նա 1909 թվականին, չնայած իր համասեռամոլությանը, ամուսնության առաջարկ արեց, սակայն որից հրաժարվեց հաջորդ օրն իսկ[8]։

Նա պատմություն է սովորել Լիվերպուլի համալսարանում, 1899-1905 թվականներին Քեմբրիջի համալսարանի Երրորդության քոլեջում։ Քեմբրիջում իր ընկերների՝ Լեոնարդ Վուլֆի, Քլայվ Բելի, Ջոն Քեյնսի և այլոց օգնությամբ, մտնում է մտավոր-գեղարվեստական՝ Բլումսբերի ​​խմբի մեջ։ Այստեղ նա հանդիպում է նաև Ստիվեն քույրերին, որոնցից Վիրջինիան՝ Վուլֆի, իսկ Վանեսան՝ Բելի կինն էր, ինչպես նաև արվեստի հայտնի հովանավոր Լեդի Օտոլայնն Մորելի հետ[9]։ Ստրեյչին երկար տարիներ սերտ և առանձնահատուկ կապ է ունեցել նկարչուհի Դորա Քարինքթոնի հետ, որը նրան սիրահարված էր։ Ստրեյչին ինտիմ հարաբերություններ է ունեցել Դորայի ամուսնու՝ Ռալֆ Պարտրիջի հետ[10]։ Այս սիրային եռանկյունին (ֆր.՝ ménage à trois) ընկած է 1995 թվականին նկարահանված Էմմա Թոմփսոնի մասնակցությամբ «Կարինգտոն» (անգլ.՝ Carrington) ֆիլմի հիմքում։

Լիտոն Ստրեյչին նիհար էր, մուգ մազերով, իր նուրբ ֆալցետ ձայնով և կծու, չոր հումորի զգացումով՝ նա Բլումսբերիի խմբի շատ հայտնի անձնավորություններից էր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտոն Ստրեյչի 1911-1912 թվական

1904-1914 թվականներին նա գրել է գրական-քննադատական ​​և թատերական հոդվածներ և գրախոսություններ Հանդիսատես (անգլ.՝ The Spectator): Նա հրատարակել է իր բանաստեղծությունները և ստեղծել մեծ աշխատանք գրականության քննադատության վերաբերյալ 1912 թվական Ֆրանսիական գրականության նշաններ[11] անգլ.՝ Landmarks in French Literature: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ պացիֆիստական ​​նկատառումներով։

Լիտոն Ստրեյչիի առաջին մեծ հաջողությունը՝ որպես գրական մարդ, Ականավոր վիկտորիանոսներ (անգլ.՝ Eminent Victorians) էր, որը ճանաչում բերեց նրան նաև Բրիտանիայից դուրս։ Հրատարակվել է 1918 թվականին վիկտորյանական դարաշրջանի հայտնի գործիչների կենսագրությունների չորս ժողովածով։ Հեղինակը իր բնորոշ հեգնանքով մերկացնում և ծաղրում է XIX դարավերջին Անգլիայի երկակի և վնասարար բարոյականությունը, մատնանշում է «ունևորների իշխանության» թույլ կողմերն ու արատները։ 1921 թվականին լույս է տեսել Վիկտորյա թագուհու (անգլ.՝ Queen Victoria) մասին նմանատիպ ստեղծագործություն։

Հետմահու ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտոն Ստրեյչիի Գորդոն սքուեր 51 հասցեում տեղադրված կապույտ հուշատախտակ
  • Էդվարդ Ֆորսթերի Մորիս վեպի հերոսներից Վիսկոնտ Ռիսլիին մարմանվորում է Լիտոն Ստրեյչիին։
  • 1953 թվականին կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենը, Եղիսաբեթ II թագուհու թագադրման կապակցությամբ, ստեղծել է Գլորիանա օպերան։ Դրա լիբրետոն հիմնված էր Ստրեյչիի Էլիզաբեթ և Էսեքս, ողբերգական պատմություն վեպի հիման վրա (անգլ.՝ Elizabeth and Essex: A Tragic History, 1928 թվական)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1912 թվական, Ուղենիշներ ֆրանսիական գրականության մեջ[12] անգլ.՝ Landmarks in French Literature
  • 1918 թվակա, Հայտնի վիկտորիանոսներ. Կարդինալ Մենինգ, Ֆլորենս Նայթինգեյլ, դոկտ. Առնոլդ, գեներալ Գորդոն[13] անգլ.՝ Eminent Victorians: Cardinal Manning, Florence Nightingale, Dr. Arnold, General Gordon
  • 1921 թվական, Վիկտորիա թագուհի անգլ.՝ Queen Victoria
  • 1922 թվական, Գրքեր և կերպարներ[14] անգլ.՝ Books and Characters
  • 1928 թվական, Էլիզաբեթ և Էսեքս. Ողբերգական պատմություն[15] անգլ.՝ Elizabeth and Essex: A Tragic History
  • 1931 թվական, Դիմանկարներ մանրանկարչության մեջ և այլ ակնարկներ[16] անգլ.՝ Portraits in Miniature and Other Essays
  • 1933 թվական, Անձնավորություններ և մեկնաբանություններ[17] անգլ.՝ Characters and Commentaries
  • 1964 թվական, Դիտարժան ակնարկներ[18] անգլ.՝ Spectatorial Essays
  • 1969 թվական, Էրմինտրուդ և Էսմերալդա[19] անգլ.՝ Ermyntrude and Esmeralda
  • 1971 թվական, Ինքնադիմանկար անգլ.՝ Lytton Strachey by Himself: A Self Portrait
  • 1972 թվական, Իսկապես հետաքրքիր հարցը և այլ փաստաթղթեր անգլ.՝ The Really Interesting Question and Other Papers
  • 2005 թվական, Ստրեյչիի նամակները[20] անգլ.՝ The Letters of Lytton Strachey
  • 1999 թվական Բեռլին, անգլ.՝ Կյանք, սխալ, ութ էքսցենտրիկներ անգլ.՝ Das Leben, ein Irrtum. Acht Exzentriker[21]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեյչին մահացել է 1932 թվականին 51 տարեկանում ստամոքսի քաղցկեղից՝ Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Բերքշիր քաղաքում գտնվող իր կալվածքներում[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. (not translated to en-gb) Eminent Victorians (բրիտ․ անգլ.) — 12 — Penguin Books, 1986. — ISBN 978-0-14-018350-4
  5. (not translated to en-gb) Eminent Victorians (բրիտ․ անգլ.) — 12 — Penguin Books, 1986. — P. 7. — ISBN 978-0-14-018350-4
  6. (not translated to en-gb) Eminent Victorians (բրիտ․ անգլ.) — 12 — Penguin Books, 1986. — P. vii. — ISBN 978-0-14-018350-4
  7. 7,0 7,1 7,2 https://www.theguardian.com/books/2005/mar/20/biography.features
  8. venn.lib.cam.ac.uk https://venn.lib.cam.ac.uk/cgi-bin/search-2018.pl?sur=&suro=w&fir=&firo=c&cit=&cito=c&c=all&z=all&tex=STRY899GL&sye=&eye=&col=all&maxcount=50։ Վերցված է 2021-02-23 
  9. Strachey Lytton (2005)։ «The letters of Lytton Strachey»։ Viking։ Վերցված է 2021-02-23 
  10. «Lytton Strachey»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2021-02-23 
  11. «Strachey Lytton, Landmarks in French Literature – читать онлайн полностью – ЛитРес»։ www.litres.ru։ Վերցված է 2021-02-20 
  12. «Читать книгу «Landmarks in French Literature» онлайн полностью📖 — Lytton Strachey — MyBook.»։ MyBook — электронная библиотека (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-23 
  13. www.amazon.com https://www.amazon.com/Eminent-Victorians-Cardinal-Florence-Nightingale/dp/1463714831։ Վերցված է 2021-02-23 
  14. «Книга «Books and Characters»»։ Վերցված է 2021-02-23 
  15. Strachey Lytton, Catt Carrie Chapman, National American Woman Suffrage Association Collection (Library of Congress) DLC (1928)։ «Elizabeth and Essex, a tragic history»։ New York, Harcourt, Brace and company։ Վերցված է 2021-02-23 
  16. Strachey Lytton (1931)։ «Portraits in miniature and other essays»։ New York : Harcourt, Brace and Co.։ Վերցված է 2021-02-23 
  17. «Characters and Commentaries»։ www.goodreads.com։ Վերցված է 2021-02-23 
  18. «Spectatorial Essays»։ www.goodreads.com։ Վերցված է 2021-02-23 
  19. «Ermyntrude and Esmeralda»։ www.goodreads.com։ Վերցված է 2021-02-23 
  20. «The Letters of Lytton Strachey»։ www.goodreads.com։ Վերցված է 2021-02-23 
  21. Strachey Lytton (1999)։ «Das Leben, ein Irrtum acht Exzentriker»։ Վերցված է 2021-02-23 
  22. Rutledge Leigh W. (1989)։ «The gay fireside companion»։ Boston, Mass. : Alyson Publications։ Վերցված է 2021-02-23 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Woolf Virginia, Вулф Вирджиния. (2009)։ «Dnevnik pisatelʹnit︠s︡y»։ T︠S︡entr knigi VGBIL im. M.I. Rudomino։ Վերցված է 2021-02-23