Դորա Քարինգթոն
Դորա Քարինգթոն անգլ.՝ Dora Carrington | |
|---|---|
| Կեղծանուն | Carrington, Dora de Houghton |
| Ծնվել է | մարտի 29, 1893[1][2][3][…] |
| Ծննդավայր | Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Վախճանվել է | մարտի 11, 1932[1][3][4][…] (38 տարեկան) |
| Մահվան վայր | Նյուբերի, Բերկշիր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց, Bedford High School for Girls? և Լոնդոնի համալսարանի քոլեջ |
| Մասնագիտություն | նկարչուհի, decorative artist, լուսանկարիչ և արվեստագետ |
| Ոճ | Bloomsbury խումբ |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | գեղանկարչություն և լուսանկարչություն |
| Հայր | Samuel Carrington?[5] |
| Մայր | Charlotte Houghton?[5] |
| Ամուսին | Ralph Partridge?[5] |
| Համատեղ ապրող | Լիտոն Ստրեյչի |
Դորա Քարինգթոն (անգլ.՝ Dora de Houghton Carrington, մարտի 29, 1893[1][2][3][…], Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 11, 1932[1][3][4][…], Նյուբերի, Բերկշիր), անգլիացի նկարիչ և ֆեմինիստ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորա Քարինգթոնը ծնվել է մեծահարուստ փաստաբանի ընտանիքում։ Նա մանկուց սկսել է նկարչական դասերի հաճախել։ Հետագայում կրթաթոշակ է ստացել` Լոնդոնի Սլեյդ գեղարվեստի դպրոցում սովորելու համար, որտեղ նա ծանոթացել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Փոլ Նեշը և Ջոն Նեշը, Քրիստոֆեր Նևինսոնը և Մարկ Հերթլերը։ Կենդանության օրոք նկարչի աշխատանքն ըստ արժանվույն չի չգնահատվել. նրան հաջողվել է կազմակերպել ընդամենը երկու ցուցահանդես։ Եղել է բրիտանական Bloomsbury մտավորական խմբի անդամ։
Դորա Քարինգթոնն աչքի էր ընկնում էքսցենտրիկ բնավորությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա` լինելով բիսեքսուալ, ծանոթանում է արվեստաբան և էսսեիստ Լիթոն Ստրեյչիի հետ։ Չնայած վերջինիս համասեռամոլ լինելուն` զույգը որոշ ժամանակ սիրային հարաբերություններ է ունեցել։ Այնուհետև Ստրեյչին սիրահարվում է Ռալֆ Փարթրիջին, որը, այս հարաբերությունները գաղտնի պահելու համար, ամուսնանում է Քարինգթոնի հետ 1921 թվականին՝ այդպիսով ստեղծելով սիրային եռանկյունի։ 1932 թվականի հունվարին Ստրեյչին մահացել է քաղցկեղից՝ Դորային թողնելով 10 հազար ֆունտ ժառանգություն (որը 1994 թվականին կազմում էր մոտ 240 հազար ֆունտ)։ Դրանից երկու ամիս անց Դորա Քարինգթոնը ինքնասպանություն է գործել` ինքն իրեն կրակելով։ Նրա ինքնասպանության առաջին` իրեն թունավորելու փորձը, ձախողվել է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Մ. Ֆորստերի դիմանկարը (1924-25)
- Ջրաղաց Թիդմարշում (1918)
- Բանանի ծառը և Լ. Ստրեյչին (1916)
- Լիթոն Ստրեյչիի դիմանկարը (1916)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Dora Carrington (նիդերլ.)
- 1 2 3 4 Dora Carrington — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 Kindred Britain
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Քարինգթոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||