Լիլիան Տրեշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլիան Տրեշեր
անգլ.՝ Lillian Hunt Trasher
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1887(1887-09-27)
ԾննդավայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 17, 1961(1961-12-17) (74 տարեկան)
Մահվան վայրԱսյուտ, Եգիպտոս
ԳերեզմանԵգիպտոս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրոնՀիսունականներ
Մասնագիտությունմիսիոներուհի

Լիլիան Տրեշեր (անգլ.՝ Lillian Hunt Trasher, սեպտեմբերի 27, 1887(1887-09-27), Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ - դեկտեմբերի 17, 1961(1961-12-17), Ասյուտ, Եգիպտոս), եգիպտացի հիսունական միսիոներուհի, այդ երկրում առաջին որբանոցի հիմնադիր։ Լիլիան Տրեշերը 20-րդ դարի ամենահայտնի միսիոներներից մեկն է[1]։ Նրա անունը ներառված է Եպիսկոպոսյան եկեղեցու սրբերի օրացույցում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Հանտ Տրեշերը ծնվել է 1887 թվականի սեպտեմբերի 27-ին կաթոլիկ ընտանիքում։ Լիլիանի մանկությունն անցել է Բրանսուիկ քաղաքում (Ջորջիա)։ Դեռահասության տարիքում՝ Աստվածաշունչը կարդալուց և աստվածաշնչյան ընտանեկան հանդիպումներին ներկա գտնվելուց հետո, նա ավետարանական քրիստոնյա։ 18 տարեկանում Տրեշերն ընդունվել է Ցինցինատիի Սրբազան շարժման «Աստծո աստվածաշնչային դպրոցը, սակայն այնտեղ սովորել է միայն մեկ կիսամյակ[3]։

Ավելի ուշ՝ առաջիկա 3 տարիներին (1908-1910 թվականներին), նա աշխատել է Մարիոն քաղաքի (Հյուսիսային Կարոլինա) որբանոցում։ Ալտամոնտ քաղաքի (Հարավային Կարոլինա) Աստվածաշնչյան դպրոցում Տրեշերը ծանոթացել է հիսունականների շարժմանը[4]։ Որոշ ժամանակ նա Դահլոնեգի (Ջորջիա) Աստծո եկեղեցում եղել է հիսունականների համայնքի քահանա և որպես ավետարանչական ճանապարհորդել Կենտուկիի նահանգում։ Ավելի ուշ Տրեշերը ծառայության է վերադարձել Մարիոնեի որբանոց[4]։

Միևնույն ժամանակ պատրաստվում էր ձեռնադրված ծառայող Թոմ Ջորդանի հետ հարսանիքին։ Սակայն 1910 թվականին նա ծանոթացել է Հնդկաստանից եկած միսիոների հետ, որի պատմություններից հետո խոստանում է միսիոներ դառնալ։ Քանի որ նրա ապագա ամուսինը չէր կիսում նման պլանները, Լիլիանը հարսանիքից 10 օր առաջ նշանադրությունը չեղյալ է հայտարարել[4]։

1910 թվականին Տրեշերը հանդիպել է հիսունական քահանա Ջ. Ս. Բրելսֆորդին, որը Եգիպտոսի Ասյութ քաղաքից էր։ Տպավորված նրա վկայություններից, ինչպես նաև օգեշնչված Աստվածաշնչի պատահաբար բացված հատվածից (Գործ 7:34), որ պարունակում էր «գնա, Ես ուղարկում եմ քեզ Եգիպտոս» տեքստը, Տրեշերը որոշում է ընդունել որպես միսիոներ գնալ այդ երկիր։ 1910 թվականի հոկտեմբերի 8-ին քրոջ՝ Ջեննիի հետ նավարկել է դեպի Եգիպտոս՝ ճանապարհի համար ունենալով ընդամենը 100 դոլար։

Որբանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեշեր քույրերը Եգիպտոս են ժամանել հոկտեմբերի վերջին։ Ասյուտ հասնելուց երեք ամիս անց Լիլիանն արձագանքել է գնալու և մահացող եգիպտացի կնոջ համար աղոթելու խնդրանքին։ 16-ամյա դժբախտ կինը մահացել է նույն օրը՝ թողնելով վաղաժամ ծնված նորածին աղջկան։ Տրեշերն աղջկան իր հետ տարել է միսիա և անվանել Ֆարիդա։ Սակայն երեխայի մշտական լացը խանգարել է միսիայի անդամներին, և Տրեշերն ստիպված է եղել առանձին բնակարան վարձել, որտեղ տեղափոխվել է 1911 թվականի փետրվարի 10-ին. այդ օրը համարվում է Լիլիան Տրեշերի որբանոցի սկիզբը։ Ֆարիդան ապագա որբանոցի առաջին որբն էր։ Սկզբում, չունենալով մշտական հովանավորություն, որբանոցը դժվար ժամանակներ է ապրել, հաճախ սննդամթերքը բավարարել է միայն ընթացիկ օրվան։ Միջոցներ որոնելիս Տրեշերը հաճախ էշով գնացել է ունևոր եգիպտացիների տները։ Այդ ժամանակահատվածում նրան ծաղրաբար անվանել են «Էշով լեդի» (հետագայում այդ մականունը դարձել է նրա մասին գրքի վերնագիրը, որի հեղինակը Բետ Հաուելն է)[1]։

1915 թվականին Տրեշերը որբանոցի համար կառուցել է առանձին շենք։ 1918 թվականին այնտեղ արդեն բնակվել են 50 երեխա և 8 այրի։ 1918 թվականին Տրեշերն ստիպված է եղել լքել Եգիպտոսը և վերադառնալ ԱՄՆ. քաղաքացիական անկարգությունների պատճառով բրիտանական վարչակազմը երկրից դուրս էր արել բոլոր օտարերկրացիներին։ Մի որոշ ժամանակ որբանոցի տղաները տեղափոխվել են ամերիկյան պրեսբիտերականների դպրոց, աղջիկները՝ ամերիկյան պրեսբիտերականների հիվանդանոց։ ԱՄՆ-ում Տրեշերը միացել է Աստծո ասամբլեային[5]։ 1920 թվականի փետրվարին վերադառնալով Եգիպտոս՝ նա ընդլայնել է իր առաքելությունը՝ իր ծառայության ոլորտում ընդգրկելով այրիներին ու կույրերին։

Աստծո ասամբլեայի ֆինանսական աջակցությունն ու սուլթան (հետագայում՝ թագավոր) Ահմեդ Ֆուադ I-ի նվիրաբերած 1,5 հազար դոլարը հնարավորություն են տվել որբանոցն ընդլայնել։ 1921 թվականին այնտեղ ապաստան էր գտել 150 երեխա, 1924 թվականին՝ 300 երեխա, 1939 թվականին՝ արդեն 700 երեխա։

1929 թվականին Տրեշերը նորից այցելել է Միացյալ Նահանգներ։ Հաջորդ ուղևորությունն ԱՄՆ հաջողվել է կատարել 25 տարի անց՝ 1954-1955 թվականներին։ Տրեշերը վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 1960 թվականին։

Ընդհանուր առմամբ Լիլիան Տրեշերը որբանոցին նվիրել է իր կյանքի 50 տարիները։ Որբանոցը չի դադարեցրել իր գործունեությունը նույնիսկ եգիպտական հակամիսիոներական ելույթների (1930-ական թվականներ), Երկրորդ համաշխարհային պատերազմին գերմանական օկուպացիայի տարիներին, 1952 թվականի հեղափոխության, Սուեզի ճգնաժամի ժամանակ։ Տրեշերի ծառայության բարձրակետին որբանոցում ապրել են 1400 որբ ու այրի։ Որբանոցի տարածքում կար 13 շինություն, ներառյալ հանրակացարանը, դպրոցները, պահեստները, եկեղեցին, հիվանդանոցը, հացի փուռը, կաթի ֆերման, սեղանատունը և լողավազանը։ Լիլիան Տրեշերն ապրում էր «փոքրիկ, վատ կահավորված սենյակում, որ գտնվում էր որբանոցի շենքերից մեկում»[6]։

Տրեշերի ակտիվ գործունեության շնորհիվ Ասյուտի որբանոցը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, այնտեղ այցելել են Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամներ, Բելգիայի թագուհին, շոտլանդացի բարոն Ջ. Մաքլեյը, Եգիպտոսի վարչապետ Մոհամմեդ Նագիբը կառավարական պատվիրակության և եգիպտացի այլ անձանց հետ։

Լիլիան Տրեշերի ծառայության տարիներին որբանոցում ապաստան են գտել մոտավորապես 8 հազար երեխա[7] և 2 հազար այրի։ Որբանոցի բոլոր սաները Տրեշերին անվանել են «մայրիկ Լիլիան», արտասահմանյան հրապարակումներում նրան հաճախ անվանել են «Նիլի մայրիկ» (Nile Mother):

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ԱՄՆ վերադառնալու առաջարկությանը՝ Լիլիան Տրեշերը Եգիպտոսում մնացել է մինչև մահ՝ 1961 թվականի դեկտեմբերի 17-ը։ Վերջին շաբաթները նա անցկացրել է հիվանդանոցում։ «Մայրիկ Լիլիանը» թաղված է իր որբանոցի մանկական գերեզմանոցում։ Համաձայն հուղարկավորության արաբական սովորությունների՝ թաղումը կատարվել է մահվան օրը։ Հուղարկավորությանը մասնակցել են որբանոցի հարյուրավոր նախկին սաներ, որոնք եկել էին ողջ Եգիպտոսից, հեռագրով իր ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի նախագահ Նասերը[8]։

Տրեշերի հիմնած որբանոցը շարունակում է գործել մինչ օրս՝ լինելով աշխարհի ամենամեծ որբանոցներից մեկը։ Հարյուր տարվա ընթացքում (1911-2011) այն ունեցել է 25000 սան[9]։ Որբանոցի բազմաթիվ շրջանավարտներ հետագայում դարձել են հիսունական առաջնորդներ ու քարոզիչներ[7]։

Լիլիան Տրեշերի անունը ներառված է Եպիսկոպոսյան եկեղեցու սրբերի օրացույցում, նրա հիշատակի օրը նշանակված է դեկտեմբերի 19-ին[2]։

Արձագանքներ Լիլիան Տրեշերի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեստեր Սամրալը 1950 թվականին Տրեշերի հետ ունեցած հանդիպումը նկարագրել է այսպես[6].

... ես տեսա ուրախ ամերիկուհու՝ բարձրահասակ, լայն ժպիտով։ Նա տառացիորեն ուրախություն և երջանկություն էր ճառագում։ Բացի այդ, ինչպես պարզվեց, նա խիստ նուրբ հումորի տեր էր։ Նրա արտաքին տեսքում լրջության կամ մտահոգության ոչ մի ակնարկ չկար։ Լիլիանն այնպիսի տեսք ուներ, կարծես հազարավոր երեխաների ամենօրյա խնամքը նրա համար սովորական գործ էր, ընդամենը սովորություն։ ... Նա անհավանական հավատի տեր կին էր։ Նրա ուրախ ոգին անընդհատ ծիծաղ ու արևի լույս էր սփռում ամբողջ որբանոցում:
... Լիլիան Տրեշերն անօրինակ քաջությամբ կին էր։ Երբ նրան երեխաների համար փող էր պետք լինում, նա կարող էր գլուխ պատռել, բայց ստանալ անհրաժեշտ ֆինանսավորում։ Երբ Լիլիանը ներս էր մտնում վճռական տեսքով, շուրջ բոլորը՝ թագավորից մինչև սպասավոր, գիտեին, որ քսակները հանելու ժամանակն է:

Գրքեր և հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Trasher, Lillian A work of faith and labor of love. — Springfield, MO: Division of Foreign Missions, 1943. — 31 p. — (from a series of letters written by Lillian Trasher to friends of the orphanage).
  • Trasher, Lillian Mrs. Fredrick Reed: The Sad Lady, And How She Found Happiness. — S.N., 1949. — 20 p.
  • Trasher, Lillian Princess Laureena and the Wood-Cutters daughter. — Cairo, Egypt: N.M.P.
  • Trasher, Lillian Fables for young and old. — Cairo, Egypt: N.M.P., 194?.
Trasher, Lillian Fables for young and old. — Portland, OR: Lilian Trasher Book, 1956. — 107 p.
  • Trasher, Lillian Letters from Lilian. — Springfield, MO: Division of Foreign Missions, 1983. — 126 p.
Trasher, Lillian Letters from Lilian. — special 100 year ed. — Springfield, MO: Assemblies of God World Missions, 2011. — 123 p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kathleen Hardcastle (2009-10-18)։ «Lillian Trasher (1887-1961)» (անգլերեն)։ Assemblies of God Theological Seminary։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին։ Վերցված է 2015-04-28 
  2. 2,0 2,1 Holy Women, Holy Men. Celebrating the Saints. — New York, NY: Church Publishing Incorporated, 2010. — P. 32. — 800 p. — ISBN 978-0-89869-637-0
  3. McGee, 1999, էջ 677
  4. 4,0 4,1 4,2 Shemeth, 2002, էջ 1153
  5. McGee, 1999, էջ 678
  6. 6,0 6,1 Лестер Самралл Лилиан Хант Трэшер (1887-1961). Великая «мать Нила» // Пионеры веры = Pioneers of faith. — МРО БЦХВЕ «Слово жизни», 2009. — С. 115-119. — 240 с. — 2000 экз. — ISBN 5-94324-037-3
  7. 7,0 7,1 Beth Baron Nile Mother. Lilian Trasher and the Orphans of the Egypt // Competing Kingdoms: Women, Mission, Nation, and the American Protestant Empire, 1812–1960 / Barbara Reeves-Ellington, Kathryn Kish Sklar, Connie A. Shemo. — Duke University Press, 2010. — P. 10, 240-265. — 431 p. — ISBN 9780822392590
  8. Raymond T. Brock "Mama Lillian" and Her Children(անգլ.) // Bert Webb, Robert Cunningham Pentecostal Evangel : журнал. — Springfield, MO: Gospel Publishing House, 1962. — В. February, 11. — № 2492. — С. 16.
  9. «Orphanage Celebrates 100 Years» (pdf) (անգլերեն)։ The General Council of the Assemblies of God։ 2011։ Վերցված է 2015-04-28 (չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beatty, Jerome. "Nile Mother." American Magazine (June 1939): 55-56, 180.
  • Brock, Raymond T. "Mama Lillian and Her Children," Pentecostal Evangel, 11 Feb. 1962, 16
  • Christian History Institute (2002). "March 27, 1919 • British Compelled "Mother of the Nile" to Leave Egypt". Retrieved Apr. 10, 2005.
  • Conn, Charles W. Like A Mighty Army: A History of the Church of God, 1886-1976. Cleveland, TN: Pathway Press, 1977. pp. 146,181, 268, 285, 322.
  • Crouch, Philip. "Why They Called Her the Greatest Woman in Egypt." Assemblies of God Heritage 4:4 (Winter 1984-85): 7-8.
  • Hassan, Fayza (2000). "Liberty Blues". Retrieved Apr. 10, 2005.
  • Howell, Beth Prim. Lady on a Donkey. New York: E. P. Dutton, 1960.
  • McGee, Gary B. "Trasher, Lillian Hunt." In Biographical Dictionary of Christian Missions. Gerald H. Anderson, ed. Grand Rapids, MI: William B. Eerdmans, 1998. pp. 677–678.
  • Shemeth, S. "Trasher, Lillian Hunt." In Dictionary of Pentecostal and Charismatic Movements, ed. by Stanley M. Burgess, Gary B. McGee, and Patrick H. Alexander. Grand Rapids, MI: Zondervan, 1988. pp. 852–853.
  • Shemeth, S. "Trasher, Lillian Hunt." In The New International Dictionary of Pentecostal and Charismatic Movements. Stanley M. Burgess and Eduard M. van der Maas, eds. Rev. and expanded ed. Grand Rapids, MI: Zondervan, 2002. p. 1153.
  • Sumrall, Lester F. Lillian Trasher, the Nile Mother. Springfield, MO: Gospel Publishing House, 1951.
  • Trasher, Lillian Hunt. Letters from Lillian. Springfield, MO: Division of Foreign Missions, 1983.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]