Լիանա դը Պուժի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիանա դը Պուժի
ֆր.՝ Anne-Marie Chassaigne
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1869(1869-07-02)[1][2][3][…]
ԾննդավայրԼա Ֆլեշ[4]
Մահացել էդեկտեմբերի 26, 1950(1950-12-26)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա[4]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[4] և Flag of Romania (1948–1952).svg Ռումինիա
Մասնագիտությունկուրտիզանուհի, կաբարե արտիստ, պարուհի, գրող և խմբագիր
ԵրեխաներՄարկ Պուրպ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Liane de Pougy Վիքիպահեստում

Լիանա դը Պուժի (ֆր.՝ Liane de Pougy, իսկական անւոնը՝ ֆր.՝ LMarie-Anne Olympe, հուլիսի 2, 1869(1869-07-02)[1][2][3][…], Լա Ֆլեշ[4] - դեկտեմբերի 26, 1950(1950-12-26)[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա[4]), ֆրանսիացի պարուհի, բանաստեղծուհի և կուրտիզանուհի, Հիասքանչ դարաշրջանի փարիզյան աստղերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա դե Պուժիին նվիրված նամականիշ՝ Նադարի ստեղծած լուսանկարով

Լիանա դե Պուժին ծնվել է 1869 թվականին Ֆրանսիայի Լա Ֆլեշ կոմունայում՝ զինվորականի ընտանիքում։ Հոգևոր դաստիարակություն է ստացել Մորբիանի վանքում։ 16 տարեկանում ամուսնացել է ծովային սպայի հետ, ունեցել որդի (հետագայում որդին օդաչու է դարձել և մահացել ռազմաճակատում 1914 թվականին)։ Երկու տարվա ամուսնությունից հետո նա ամուսնալուծվել է և հեռացել ամուսնուց, որը նրան դաժանորեն ծեծում էր։ Փարիզում Լիանա դե Պուժին հանդիպում է հանրաճանաչ դրամատուրգ և լիբրետիստ Անրի Մելյակին, որը սիրահարվում է նրան և օժանդակում Ֆոլի-Բերժերում տեղավորվելու հարցում, որտեղ էլ նա ստանում է բեմական կեղծանուն և դասեր առնում Սառա Բեռնարից։ Մրցակցում էր Կարոլինա Օտերոյի հետ (նրանց, Էմիլիենա դ’Ալանսոնի հետ միասին, կոչում էին «Հիասքանչ դարաշրջանի գեղեցկուհիների եռյակ»)։ Հաջողությամբ հյուրախաղերով հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայում։ Ընկերություն էր անում Ժան Լորենի, Ռեյնալդո Անի, Մաքս Ժակոբի հետ։ Նրան նկարել են հանրաճանաչ նկարիչներ, լուսանկարել է Նադարը, նրա երկրպագուներից էր Գաբրիելե Դ'Աննունցիոն։ Մարսել Պրուստը Լիանա Օդետ դե Կրեսին ներկայացնում է որպես «Սվանի ուղղությամբ» վեպի հերոսուհի[5]։

Աչքի էր ընկնում երկսեռականությամբ, հայտնի են նրա սիրային հարաբերությունները և մտերմությունը նկարչուհի, բանաստեղծուհի և դերասանուհի Մաթիլդա դե Մորինի, մարկիզուհի դե Բելբյոֆի (Միսսի) և ոչ երկարատև կապը Նատալի Բարնիի հետ, որը նկարագրվել է Պուժիի կողմից «Շափյուղյա հովվերգություն» (1901) վեպում։

1910 թվականին ամուսնանում է ռումինացի իշխան Գեորգի Գիկի հետ, 16 տարվա երջանիկ ամուսնությունից հետո իշխանը բաց է թողնում կնոջը հանուն ավելի երիտասարդ գեղեցկուհու (բայց նրանք չամուսնալուծվեցին)։ 1928 թվականին Լիանա դե Պուժին մտերմանում է Գրենոբլի Սուրբ Ագնեսայի վանքի մայրապետի հետ, շատ զոհաբերություններ կատարելով մենաստանին, կտակում է, որ իրեն թաղեն այդտեղ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին տեղափոխվում է Լոզան։ 1945 թվականին, ամուսնու մահից հետո դառնում է Դոմինիկյան միաբանության քույր և խնամում մտավոր հետամնաց երեխաների։ Մահանում է, ինչպես երազում էր, Քրիստոսի ծննդյան գիշերը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L’Insaisissable, վեպ (1898, նվիրված է Ժան Լորենին)
  • Myrrhille (1899)
  • L’Elizement, կոմդեիա (1900)
  • Idylle saphique, վեպ (1901, վերահրատարակվել է 1979)
  • Ecce homo. D’ici, de la (1903)
  • Les sensations de Mademoiselle de La Bringue (1904)
  • Yvée Lester (1908)
  • Yvée Jourdan (1908)
  • Mes Cahiers Bleus, օրագրեր (1977, անգլերեն թարգմանություն 1979)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barney N.C. Souvenirs indiscrets. Paris: Flammarion, 1992.
  • Chalon J. Liane de Pougy, courtisane, princesse et sainte, Paris: Flammarion, 1994 (яп. пер. 1999, пол. 2003).
  • Dufresne C. Trois grâces de la Belle Epoque. Paris: Bartillat, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 WeChangEd
  5. Иллюстрированная энциклопедия моды

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]