Լեոն Յան Վիչուլկովսկի (լեհ.՝ Leon Jan Wyczółkowski, ապրիլի 11, 1852(1852-04-11)[1][2][3][…], Wola Miastkowska, Gmina Miastków Kościelny, Garwolin County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան - դեկտեմբերի 27, 1936(1936-12-27)[4][1][2][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]), լեհ նկարիչ, «Երիտասարդ Լեհաստան» գեղարվեստական շարժման առաջատար ներկայացուցիչ, լեհական ռեալիստական կերպարվեստի ականավոր դեմքերից մեկը։ Ստեղծագործելու հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական և հասարակական աշխատանքներով. 1895-ից 1911 թվականներին եղել է Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի, 1934 թվականից մինչև իր մահը՝ Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Լեհ նկարիչների Sztuka ընկերության հիմնադիրներից է (Art, 1897): Վիչուլկովսկու առավել ներկայանալի ստեղծագործությունները, որ արված են իմպրեսիոնիստական ոճով, ներկայումս պահվում և ցուցադրվում են Կրակովի և Վարշավայի ազգային թանգարաններում[5], ինչպես նաև Բիդգոշչի՝ նրա անունը կրող երկրամասային թանգարանում։
Վարում են հողը (Ուկրաինա), 1892, Կրակովի ազգային թանգարան
Ձկնորսներ, 1891, Վարշավայի ազգային թանգարան
Մերկ կինը, 1908, Կրակովի ազգային թանգարան
Կարոլ Էստրայխեր Ավագի դիմանկարը, 1905
Կոնստանտին Լաշկայի դիմանկարը, 1901-1902
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Culture.pl (հոկտեմբերի 16, 2014)։ «Biography of Leon Wyczółkowski»։ Adam Mickiewicz Institute
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|