Լեզվի դպրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լեզվի դպրոց՝ հաստատություն, որտեղ դասավանդվում է օտար լեզու[փա՞ստ]։ Լեզվի դպրոցում անցկացվող դասերը սովորաբար ուղղված են, ինչ որ կոնկրետ հմտություն զարգացնելու վրա, օրինակ, օտար լեզվի հաղորդակցական հմտություններին։ Նման դպրոցներում լեզուների ուսուցումը սովորաբար լրացնում է ֆորմալ կրթությունը կամ օտար լեզվի արդեն մեր ունեցած գիտելիքները։ Ուսանողները տարբերվում են ըստ տարիքի, կրթության մակարդակի, աշխատանքային փորձի։ Նրանց սովորաբար հնարավորություն է տրվում ընտրելու կոնկրետ դասընթաց՝ ըստ իրենց լեզվի իմացության մակարդակի։ Համաձայն լեզուների ընդհանուր եվրոպական շրջանակի (անգլ.՝ CEFR)[1], կան լեզվի վեց մակարդակներ, որոնք սահմանում են ուսանողների լեզվի իմացությունը՝ հիմնվելով նրանց խոսելու, գրելու և կարդալու հմտությունների վրա։ Այնուհետև, ուսանողները ներգրավվում են այն դասընթացին, որը համապատասխանում է նրանց ունեցած հմտություններին։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես կանոն, նոր ուսանողները անցնում են տեղաբաշխման թեստ, որն ուսուցիչներին հնարավորություն է տալիս որոշել, թե որն է ամենահամապատասխան մակարդակը տվյալ աշակերտի համար։ Դասընթացները կարող են կազմակերպվել խմբակային կամ անհատական։ Մասնավոր լեզվի դպրոցները հիմնականում բաց են ամբողջ տարի և հագեցած են մանկավարժական նյութերով (գրքեր, մագնիտոֆոններ, տեսանյութեր, լեզվի լաբորատորիաներ, գրադարան և այլն)։
Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեզվի դպրոցների մեծ մասը մասնավոր են և շահույթ հետապնդող[փա՞ստ]։ Վճարները տարբերվում են՝ կախված բազմաթիվ գործոններից, ներառյալ՝ ապրելու համար նախատեսված տեղական ծախսերը, փոխարժույթները և լեզվի պահանջարկն այն տարածքում, որտեղ գտնվում է դպրոցը։ Լեզվի դպրոցները կամ անկախ կազմակերպություններ են, կամ կորպորատիվ մասնաճյուղեր։
Ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսուցիչները պետք է տիրապետեն դասավանդվող լեզվին որպես մայրենի լեզվու կամ ձեռք բերված կարողությունների չափով։ Պետք է ունենան պաշտոնական որակավորումներ լեզու դասավանդելու համար, սակայն սա կարող է տարբերվել կախված դպրոցից, տարածաշրջանից կամ երկրից։ Սա ապահովում է լեզվի դպրոցի որակը և ուսանողներին տալիս ավելի հարուստ փորձ։ Ուսուցիչները կարող են ունենալ մանկավաժության բակալավրիատի, մագիստրոսի կամ ասպիրանտի որակավորում, փորձը և դասավանդման ուժեղ հմտությունները լեզվի դպրոցի ուսուցիչների հավաքագրման հիմնական չափանիշներն են։
Կացարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ լեզվի դպրոցներ իրենց ուսանողներին առաջարկում են տարբեր տեսակի կացարաններ՝ հյուրընկալող ընտանիք, համալսարանական կացարաններ, հանրակացարաններ կամ հյուրանոցներ։
Որակավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողների մեծ մասը հանձնում են միջազգային լեզվի քննություն և ստանում միջազգայնորեն ճանաչված որակավորում։
Միջազգային լեզվի քննություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեզվի դպրոցները սովորաբար առաջարկում են հատուկ ծրագրեր նրանց համար, ովքեր ցանկանում են նախապատրաստվել միջազգային ճանաչված լեզվի քննություններին, ինչպիսիք են.
- TOEIC (անգլերեն)
- TOEFL (անգլերեն)
- CaMLA (անգլերեն)
- TrackTest (անգլերեն)
- University of Toronto TEFL (անգլերեն)
- Cambridge English Language Assessment (անգլերեն)
- DELF/DALF (ֆրանսերեն)
- TestDaF (գերմաներեն)
- SIELE (իսպաներեն)
- DELE (իսպաներեն)
- JLPT (ճապոներեն)
- TOPIK (կորեերեն)
- HSK (չինարեն)
- DELI/DILI/DALI (իտալերեն)
Որոշ կազմակերպություններ համատեղում են լեզվի ուսուցումը ճամփորդության հետ դեպի այն երկրներ, որտեղ ուսուցանվող լեզուն համարվում է մայրենի լեզու։ Նման ճանապարհորդությունների հիմնական նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին ուսումնասիրել և հասկանալ այն երկրի լեզուն ու մշակույթը, որտեղ դասավանդվող լեզուն համարվում է մայրենի լեզու։
Լեզվի դասեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային մասշտաբով, անգլերեն լեզվի դպրոցները այլ լեզուների դպրոցների նկատմամբ ամենամեծ պահանջարկն ունեն։ Ավելի քան մեկ միլիարդ մարդ սովորում է անգլերեն որպես երկրորդ կամ օտար լեզու[2]։ Միայն Միացյալ Նահանգներում ոչ ակադեմիական պայմաններում անգլերեն սովորող չափահասների մեկ երրորդը սովորում են այն որպես երկրորդ լեզու[3]։ Անգլերենի դասավանդումը գրանցել է պահանջարկի ամենաբարձր աճը՝ 67%, վերջին երեք տարիների ընթացքում։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան համաշխարհային անգլալեզու ճամփորդությունների շուկայում ամենամեծ խաղացողներն են, որոնք կազմում են 2013 թվականին ստացված ընդհանուր եկամուտի 62%-ը և ուսանողների 65,5%-ը ողջ աշխարհում[4]։
Ավելին, անգլերեն լեզվի դպրոցները թվով ամենաշատն են ասիական երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան, քանի որ արևմտյան մշակույթը մեծ ազդեցություն ունի անգլերենի աճող պահանջարկի վրա բիզնեսում և մշակութային համատեքստերում։
Այլ եվրոպական լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպաներենը երկրորդ ամենատարածված լեզուն է լեզվական ճանապարհորդությունների շուկայում, որին հաջորդում են ֆրանսերենը, իտալերենը և գերմաներենը։ Մինչդեռ ֆրանսերենի, իտալերենի և գերմաներենի պահանջարկը նվազում է, վերջին տարիներին զգալիորեն աճել է մի շարք այլ լեզուների պահանջարկը ինչպիսիք են չինարենը և արաբերենը[5]։ Ընդհանուր առմամբ իսպաներեն լեզվի դպրոցները մեծ տարածում են գտել Լատինական Ամերիկայում և Իսպանիայում։ Իսկ իտալերենի լեզվի դպրոցները մեծ ճանաչում են վայելում Իտալիայում։
Չինարեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինարենը՝ լեզուն որպես երկրորդ կամ օտար լեզու սովորողների շրջանում, երկրորդ ամենատարածված լեզուն է, և դրա պահանջարկը գնալով բարձրանում է։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում ստանդար չինարեն (մանդարին) դասավանդող լեզվի դպրոցների թիվն ավելացել է։
Արաբերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տասնամյակում արաբերենը նույնպես մեծ տարածում է գտել։ Հիմնական խթաններից են իսլամի շարունակական աճն ամբողջ աշխարհում (Ղուրանի սուրբ գիրքը արաբերեն է), ինչպես նաև մշակութային, տնտեսական և քաղաքական մի շարք գործոններ[6]։
Հինդի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինդի լեզվի կարևորությունը սկսեց աճել հնդկական թերակղզու մշակույթի հետ մեկտեղ, որի պատճառ են հանդիսացել վերջին տարիների արտաքին քաղաքականությունը, համաշխարհային մրցունակությունը և երկրից արտագաղթը։ Հինդին որպես օտար լեզու սկսեց ներմուծվել ամերիկյան որոշ դպրոցներում 2000-ական թվականներին։ Պահանջվում էին լեզվի այնպիսի դասավանդողներ, որոնք դասավանդելու էին մանկապարտեզից մինչև համալսարան՝ որպես Ազգային անվտանգության լեզվական նախաձեռնության մի մաս[7]։
Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տասնամյակում ռուսերենը նույնպես մեծ համբավ է վայելում։ Հիմնական խթաններն են՝ ռուսական գիտության շարունակական աճն ամբողջ աշխարհում, ինչպես նաև մշակութային, տնտեսական և քաղաքական մի շարք գործոններ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Common European Framework of Reference for Languages: Learning, teaching, assessment (CEFR)»։ Վերցված է 17 December 2016
- ↑ «How many people learn English globally?»։ Վերցված է 17 December 2016
- ↑ «How large is the English learning market worldwide?»։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 17 December 2016
- ↑ «dec13main.indd»։ Վերցված է 17 December 2016
- ↑ «Most Popular Foreign Languages»։ Forbes։ Վերցված է 2013-12-20
- ↑ «A God-given way to communicate»։ Economist։ 22 April 2010։ Վերցված է 2015-03-04
- ↑ Hemali Chhapia (March 23, 2008)։ «India shining: US headhunts Hindi teachers»։ Times of India