Օտար լեզվի ուսուցման փուլեր և ոճեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեզուն ուսումնասիրելու երեք մոտեցում գոյություն ունի.

  • Կառուցվածքային մոտեցում, որտեղ լեզուն դիտվում է որպես քերականական էլեմենտների միմյանց կապակցված համակարգ
  • Ֆունկցիոնալ մոտեցում, որտեղ լեզուն հանդիսանում է որոշակի գործառույթների արտահայտման և իրականացման միջոց
  • Ինտերակտիվ մոտեցում, որտեղ լեզուն հանդիսանում է սոցիալական հարաբերությունների ստեղծման ու հաստատման գործիք։

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ լեզվի յուրացումն ընթանում է հինգ փուլերով[1].

Փուլ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուռ/ ռեցեպտիվ կամ նախավերարտադրման փուլ (անգլ.՝ Silent/Receptive or Preproducive)

Այս փուլում սովորողի բառապաշարն ընդգրկում է ավելի քան 500 ռեցեպտիվ (պասիվ) բառ (բառեր, որոնք հասկանալի են, բայց ոչ կիրառելի) և հնարավոր է օտար լեզվի միջոցով բացատրել նոր բառերի իմաստը։ Այս փուլը հաճախ ներառում է լուռ ժամանակահատվածը, որի ընթացքում սովորողը չի կարող խոսել, բայց կարող է կատարել ասածը, օրինակ՝ կանգնել կամ փակել դուռը, ժեստով կամ գլխի շարժումներով ասել այո կամ ոչ, այլ կերպ ասած փոխել իր վարքագիծն օտար լեզվով ստացված տեղեկության արդյունքում։

Փուլ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ վերարտադրման Փուլ (անգլ.՝ The Early Production Stage)

Այս փուլում սովորողի բառապաշարն ընդգրկում է մոտ 1000 ռեցեպտիվ (ակտիվ) բառեր՝ (բառեր, որոնք հասկացվում և գործածվում են)։ Այս շրջանում ոսովորողն օգտագործում է մեկ կամ երկու բառից կազմված արտահայտություններ, օրինակ՝ այո, ոչ, բարև, ով , ինչ, երբ հարցական դերանուններով կազմված հարցեր և այլն։

Փուլ 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի ի հայտ գալու փուլ (անգլ.՝ Speech Emergence Stage)

Այս փուլում բառապաշարն ընդգրկում է մոտ 3000 բառ։ Հաղորդակցման համար սովորողը կարող է գործածել կարճ բառակապակցություններ և պարզ նախադասություններ, կարող է կիրառել երկխոսություններ, պարզ հարցեր տալ, և կարող է պատասխանել պարզ հարցերին։

Փուլ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվական միջին հմտության փուլ (անգլ.՝ The Intermediate Language Proficiency Stage)

Խոսքի ի հայտ գալու փուլից հետո բառապաշարն ընդգրկում է մոտ 6000 բառ, սովորողը սկսում է կազմել բարդ նախադասություններ, կարծիքներ հայտնել, ճշտումներ կատարել, մտքեր փոխանակել և այլն։

Փուլ 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվական բարձր հմտությունների փուլ (անգլ.՝ The Advanced Language Proficiency Stage)

Մինչ այս փուլի ավարտը սովորողը զարգացնում է որոշակի մասնագիտական բովանդակալից բառապաշար և կարող է լիարժեք կերպով մասնակցել քննարկումներին։

Որոշակի փուլից սկսած կարելի է խոսել լեզվի ոչ թե յուրացման (acquisition), այլ սովորելու (learning) մասին, նկատի ունենալով, որ այդ փուլում լեզվական կարողությունների զարգացումը կազմակերպված և նպատակային բնույթ ունի:

Օտար լեզվի յուրացման ոճերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար լեզվի յուրացման ոճը հոգեկան և մտավոր գործողությունների այն ընտրությունն է, որ կատարում է անհատը օտար լեզու սովորելիս: Այն պայմանավորված է անձի հոգետիպով, ընդունակություններով և տրամադրվածությամբ: Լեզվի յուրացման ոճերը սերտորեն կապված են ճանաչողության ոճերի/ տեսողական, լսողական ընկալում/, անձի հուզականության և ինքնակազմակերպման /ռեֆլեքսիվ, իմպուլսիվ/ առանձնահատկությունների հետ:

Ռազմավարությունն այն մեթոդների ընտրությունն է, որ գիտակցորեն կատարում է սովորողը կամ մասնագետը` կոնկրետ միջոցների, պայմանների, ժամկետների հաշվառումով լեզվուսուցման անհատական ծրագիր կազմելիս: Լեզվուսուցման ռազմավարությունները վեցն են.

  • ճանաչողական
  • հիշողական
  • մետաճանաչողական
  • կոմպենսատոր
  • հուզական
  • հաղորդակցական

Բնականաբար, լեզվուսուցման մեջ հնարավոր չէ օգտվել բացառապես մեկ տիպի ռազմավարությունից, բայց հնարավոր է սահմանել դրանց հարաբերակցությունը և որոշել գերակա ռազմավարությունները:

Օտար լեզվի ուսուցման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերականական թարգմանության մեթոդ (անգլ.՝ The Grammer Translation Method)

Այս մեթոդը հիմնված է գրավոր թարգմանության և ընթերցանության վրա: Այս դեպքում սովորաբար կազմվում են տեքստեր, որոնք ուղղված են որոշ քերականական կանոնների մշակմանը: Հիմքում ընկած են բառուսուցումը, ուղղագրությունը, քերականությունն ու քերականորեն հարուստ տեքստերի գրավոր թարգմանության միջոցով պրակտիկան: Հիմա այս մեթոդն օգտագործվում է մեռած լեզուներն ուսումանսիրելու համար:

Աուդիո – լեզվական մեթոդ (անգլ.՝ Audio-lingual method)

Այս մեթոդի էությունը նրանում է, որ սովորողն անընդհատ լսում ու կրկնում է օտար լեզվով ձայնագրությունը:

Լեզվի իրավիճակային ուսուցում Բանավոր մոտեցում (անգլ.՝ Situational language teaching(Oral approach)

Հիմնված է լեզվի կառուցվածքի վրա: Սովորողը կրկնության միջոցով սովորում է առավելագույնս հաճախ օգտագործվող բառերն ու արտահայտությունները և դրանք անմիջապես օգտագործում պրակտիկայում: Այստեղ բանավոր խոսքը իշխում է գրավոր խոսքի վրա և առավելագույն ուշադրություն է դարձվում սխալների վրա, որոնք կարող են թույլ տրվել բանավոր խոսքի ընթացքում:

Ուղղորդված պրակտիկա (փորձառություն) (անգլ.՝ Directed practice)

Այս դեպքում սովորողն անընդհատ կրկնում է արտահայտությունները մինչև վերջիններիս մեխանիկորեն անգիր անելը: Այսպես տուժում է սովորողի բառապաշարն ու լեզվի ճկունությունը, սակայն հասնում ենք լեզվի հիմնային (բազային) արտահայտությունների ավտոմատ տիրապետմանը:

Ուղղակի մեթոդ (անգլ.՝ The direct method)

Նախատեսվում է, որ օտար լեզուն ուսուցանվում է մայրենի լեզվի նման, այսինքն ինքը, սովորեցնելու պրոցեսն անցկացվում է հենց օտար լեզվով, իսկ մայրենի լեզվի օգտագործումն այդ ընթացքում առավելագույնս բացառվում է: Մեթոդի գաղափարը օտար լեզվի «բնական» յուրացումն է, ինչպես մայրենի լեզվի դեպքում:

Խոսակցական ուսուցում (անգլ.՝ Communicative language teaching) Նախատեսում է ուսումնասիրվող լեզվի օգտագործումը ոչ միայն հանձնարարություններ կատարելու այլև դասավանդողի և մյուս սովորողների հետ շփվելու համար: Այն ներառում է այնպիսի ինտերակտիվ վարժություններ, ինչպիսիք են երկխոսությունները, դերախաղերը, խմբային աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Haynes 2007, pp. 29–35.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]