Լազա Կոստիչ
Լազա Կոստիչ սերբ.՝ Лаза Костић | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1841[1] |
Ծննդավայր | Kovilj, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1910 (69 տարեկան) կամ 1910 |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Սոմբոր |
Գրական անուն | Laza |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, փաստաբան, դրամատուրգ, արվեստի քննադատ, իրավաբան և գեղագետ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1866) և Jovan Jovanović Zmaj Gymnasium (Novi Sad)? |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա |
Կուսակցություն | United Serbian Youth? և Serbian National Liberal Party?[2] |
![]() |
Լազար Կոստիչ, գրական անունը` Լազա Կոստիչ ( սերբական կիրիլիցա՝ Лазар Костић, փետրվարի 12, 1841[1], Kovilj, Ավստրիական կայսրություն - նոյեմբերի 26, 1910 կամ 1910, Վիեննա, Ավստրո-Հունգարիա), սերբ բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, գեղագետ, լրագրող[3], հրապարակախոս և քաղաքական գործիչ, ով համարվում է սերբական գրականության մեծագույն ուղեղներից մեկը[4]։ Կոստիչը գրել է մոտ 150 տեքստ, 20 էպիկական բանաստեղծություն, երեք դրամա, մեկ մենագրություն, մի քանի էսսե, պատմվածքներ և մի շարք հոդվածներ[5]։
Կոստիչը խթանել է անգլիական գրականության ուսումնասիրությունը և Յովան Անդրեևիչ-Ջոլսի հետ միասին առաջիններից մեկն սկսել է Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների համակարգված թարգմանությունը սերբերեն լեզվով[6]։ Կոստիչը նաև գրել է Շեքսպիրի ստեղծագործությունների ներածությունը սերբական մշակույթում[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազա Կոստիչը ծնվել է 1841 թվականին այն ժամանակ Ավստրիական կայսրության մաս կազմող Կովիլջում (Վոևոդինա), զինվորականի ընտանիքում[8]։ Նա ծագումով առումին է եղել[9]։ Կոստիչն ավարտել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1866 թվականին նույն համալսարանում ստացել է իրավագիտության դոկտորի կոչում։ Նրա թեզի մի մասը վերաբերում էր Դուշանի օրենսգրքին[10]։ Ուսումն ավարտելուց հետո Կոստիչը զբաղեցրել է մի քանի պաշտոններ և ակտիվ գործունեություն է ծավալել մշակութային և քաղաքական կյանքում Նովի Սադում, Բելգրադում և Չեռնոգորիայում։ Նա եղել է Ujedinjena omladina srpska (Միացյալ սերբ երիտասարդություն, սերբ ժողովրդի ազատագրական պայքարի միության)[11] առաջնորդներից մեկը և ընտրվել է Սերբիայի ներկայացուցիչ Հունգարիայի խորհրդարանում՝ շնորհիվ իր դաստիարակ Սվետոզար Միլետիչի[12]։ Իր լիբերալ և ազգայնական հայացքների պատճառով Կոստիչը ստիպված է եղել լքել Ավստրիա-Հունգարիան։ Նա տուն է վերադարձել մի քանի տարի Բելգրադում և Չեռնոգորիայում մնալուց հետո։
1869-1872 թվականներին Կոստիչը եղել է Նովի Սադի դատարանի նախագահը և փաստացի եղել է իր կուսակցության ղեկավարը իր կոմսությունում։ Մի քանի անգամ եղել է Սրեմսկի Կարլովցիի հոգեւոր-աշխարհիկ Սաբորի պատվիրակ։ Նա երկու անգամ ծառայել է որպես Նովի Սադի լորդ քաղաքապետ և երկու անգամ որպես Բուդապեշտի խորհրդարանում Սայկասիի պատվիրակ[11]։
Սվետոզար Միլետիչից և Յովան Յովանովիչ Զմայից հետո Լազա Կոստիչը Նովի Սադում ամենաակտիվ ղեկավարն էր. նրա քաղաքականությունը տարբերվել է իր գործընկերներից, բայց նա համոզված էր, որ արվեստի միջոցով Սերբիան փրկելու իր առաքելությունը տապալվել էր խավարասեր պալատականների կողմից։ 1867 թվականին Ավստրիական կայսրությունը դարձել է Ավստրո-Հունգարիա, իսկ Հունգարիայի Թագավորությունը դարձել է նոր պետության երկու ինքնավար մասերից մեկը։ Դրան հաջորդել է ոչ հունգարական ազգությունների հունգարացման քաղաքականությունը, հատկապես հունգարերենի խթանումը և ռումինական և սլավոնական, ներառյալ սերբերենը, լեզուների ճնշումը։
Որպես Միացյալ սերբական երիտասարդական շարժման գլխավոր պաշտպան՝ Կոստիչը հատկապես ակտիվորեն պայքարել է ապահովելու Ավստրո-Հունգարական կայսրությունում իր և այլ ազգությունների վրա դրված որոշ օրենքների չեղարկումը։ Երբ Սերբիայի արքայազն Միխայլո Օբրենովիչ III-ը սպանվել է, Ավստրո-Հունգարիայի իշխանությունները փորձել են կեղծիքի միջոցով ներգրավել Լազային, նրա դաստիարակ Միլետիչին և այլ սերբ մտավորականների սպանության դավադրության մեջ[13]։ Կոստիչը ձերբակալվել և բանտարկվել է, սակայն, ինչպես մյուսները, նա հետագայում ազատ է արձակվել։ Երկրորդ անգամ ձերբակալվել է 1868 թվականին, Բելգրադում ունեցած հակաավստրիական բոցաշունչ ելույթի համար, որով նա հանդես է եկել Բելգրադում արքայազն Միլան Օբրենովիչի չափահասության հռչակման կապակցությամբ[14]։

Կոստիչը տեղափոխվել է Բելգրադ, որտեղ նա դարձել է հայտնի բանաստեղծ։ Միլանի ազդեցության շնորհիվ Կոստիչը ստացել է «Srpsku nezavisnost» (Սերբական անկախություն) ազդեցիկ քաղաքական և գրական ամսագրի խմբագրի պաշտոնը։ Միլանը նրան ընտրել է որպես Յովան Ռիստիչի գլխավոր օգնական 1878 թվականին Բեռլինի կոնգրեսում, իսկ 1880 թվականին Կոստիչին գործուղղվել է Սանկտ Պետերբուրգ՝ որպես սերբական պատվիրակության անդամ[12]։
Բելգրադի ընդդիմադիր կուսակցությունները սկսել են վիճարկել Կոստիչի ստեղծագործությունները. նա կատակով պարծենում էր թագավորի վրա իր ունեցած ազդեցությամբ, բայց չէր կարևորում արքունիքում ազդեցիկ ընկերներ ունենալ, ուստի 1883 թվականին Միլան թագավորը խնդրել է նրան որոշ ժամանակով հեռանալ Բելգրադից։ Չնայած իր տարօրինակությանը, Կոստիչը համարվել է մեծ բանաստեղծ և գրող։ Շուտով նա բնակություն է հաստատել Ցետինյեում և դարձել Չեռնոգորիայի Թագավորության Glas Crnogoraca (Չեռնոգորիայի ձայն)[15] պաշտոնական թերթի գլխավոր խմբագիրը, որտեղ նա հանդիպել է մտավորականներ Սիմո Մատավուլյին, Պավել Ռովինսկուն և Վալտազար Բոգիշիչին։ 1890 թվականին Կոստիչը տեղափոխվել է Սոմբոր, որտեղ ամուսնացել է Յուլիանա Պալանաչկիի հետ 1895 թվականի սեպտեմբերին և այնտեղ անցկացրել իր կյանքի մնացած մասը։ Սոմբորում նա գրել է գիրք, որում ներառել է իր երազանքները Dnevnik snova ( Երազների օրագիրը )[16] և հայտնի բանաստեղծությունը Santa Maria della Salute, որը համարվում է նրա սիրային բանաստեղծությունների և էլեգիաների լավագույն օրինակը[17][18][19]։
Կոստիչն իր աշխատանքում և հետազոտություններում հետևել է երկու գծի. տեսական միտքը չի կարող հասնել բացարձակի՝ չունենալով իր համընդհանուրության համար անհրաժեշտ հրապուրանքի և կյանքի հարստությունը[20]։ Նա դեմ էր Սվետոզար Մարկովիչի մարդաբանական փիլիսոփայությանը և հեղափոխական և մատերիալիստ Նիկոլայ Չերնիշևսկու հայացքներին[21]։
Լազա Կոստիչ մահացել է 1910 թվականի նոյեմբերի 27-ին Վիեննայում[3]։
Չափածո և արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր պոեզիայում Կոստիչը հաճախ է անդրադառնում համամարդկային թեմաներին և մարդկային մտահոգություններին, հատկապես մարդու և Աստծո, հասարակության և մերձավորների հարաբերություններին։ Նա նպաստել է ոճական և լեզվական նորարարություններին, փորձարկելով ազատորեն, հաճախ անորոշ թողնելով մտքերը։ Նրա ստեղծագործությունն ավելի մոտ է եվրոպական ռոմանտիզմին, քան իր ժամանակի ցանկացած այլ սերբ բանաստեղծի։ Կոստիչը փորձել է բազմաթիվ, թերի տեսական էսսեներում համատեղել հայրենի ժողովրդական երգի տարրերը եվրոպական ռոմանտիզմի տարրերի հետ, ինչը հաջող չի եղել։ Հաջողության բացակայությունը կարելի է վերագրել նրա պոեզիայի առաջադեմ բնույթին, իր ժամանակի գաղափարներին և էքսցենտրիկությանը։
Կոստիչի պիեսներից` «Մաքսիմ Ցռնոյևիչը» (1863) ներկայացնում է էպիկական պոեմի դրամատիզացման առաջին փորձը։ «Պերա Սեգեդինացը» (1875) անդրադառնում է Ավստրո-Հունգարական կայսրությունում իրենց իրավունքների համար սերբերի պայքարին, իսկ նրա «Գորդանա» պիեսը (1890) այնքան էլ գովասանքի չի արժանացել[22]։
Կոստիչը հակասական անձնավորություն էր. նա ավելի շատ հայտնի էր, քան հասկացված իր երիտասարդության տարիներին և ավելի քիչ հայտնի է դարձել ծեր տարիքում` իսկական համբավ ձեռք բերելով միայն իր մահից հետո։ Այսօր ընդհանուր առմամբ ընդունված է, որ Կոստիչը ժամանակակից սերբական պոեզիայի հիմնադիրն է։
Ստեղծագործությունների թարգմանություն անգլերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնութ տարեկան հասակում՝ 1859 թվականին, Կոստիչը ստանձնել է Վիլյամ Շեքսպիրի գործերը թարգմանելու գործը[23]։ Կոստիչը շուրջ 50 տարի ուսումնասիրել և հրատարակել է Շեքսպիրի մասին աշխատություններ[23]։
Մշակութային իդեալները, որոնք դրդել են Կոստիչին թարգմանել Ռոմեոն և Ջուլիետը սերբերեն, սերբական գրական վերածննդի մի մասն է, որը սկիզբ է առել Դոսիտե Օբրադովիչից տասնութերորդ դարում։ Այդ ժամանակ թատրոնը ի հայտ է եկել տասնութերորդ դարի վերջին սերբ ժողովրդի ազգային անկախության արշավից հետո։ 1850-ականներին և միջպատերազմյան տարիներին Կոստիչը և նրա գործընկեր Անդրեևիչը ջանքեր են գործադրել Շեքսպիրին սերբական հանրությանը ներկայացնելու համար։
Նա փորձել է մոտեցնել բալկանյան մշակույթները և անտիկ մշակույթին՝ Հոմերոսի թարգմանությունը սերբական էպիկական դեկամետր (տասական) չափի վրա փորձարկելով[24]։ Նա թարգմանել է բազմաթիվ այլ օտարերկրյա հեղինակների, մասնավորապես՝ Հայնրիխ Հայնեի, Հայնրիխ Դերնբուրգի, Էդվարդ Բուլվեր-Լիտոնի, 1-ին բարոն Լիթոնի «Պոմպեյի վերջին օրերը» և հունգարացի բանաստեղծ Յոզեֆ Քիսսի ստեղծագործությունները։
Այդ ժամանակաշրջանի բոլոր սերբ մտավորականները կարծում էին, որ իրենց երկրի գոյությունը կապված է իրենց մայրենի լեզվի ճակատագրի հետ, որով լայնորեն խոսվում էին երկու օտար կայսրություններում։ Այս նախադրյալով է պայմանավորված Կոստիչի «Ռոմեո և Ջուլիետը» թարգմանելը։ «Ռիչարդ III» պատմական պիեսի սերբերեն թարգմանությունը հնարավոր է դարձել Կոստիչի և նրա ընկերոջ՝ բժիշկ և գրող Յովան Անդրեևիչ-Ջոլեսի համատեղ ջանքերով[25]։ Անդրեևիչը մասնակցել է նաև Նովի Սադի Սերբիայի ազգային թատրոնի հիմնադրմանը 1861 թվականին։ Շեքսպիրի «Ռիչարդ III» (1864) պիեսի հայտնվելը Նովի Սադում համընկել է Շեքսպիրի ծննդյան 300-ամյակի հետ։ Այդ առիթով Կոստիչն առաջին անգամ ադապտացրել է «Ռիչարդ III» պիեսի երկու տեսարան՝ օգտագործելով յամբը։ «Ռիչարդ III»-ը բեմադրվել է Սերբիայում և բեմադրվել հենց Կոստիչի կողմից։ Հետագայում նա թարգմանել է «Համլետը», սակայն նրա ստեղծագործությունն արժանացել է նշանավոր գրականագետ Բոգդան Պոպովիչի քննադատությանը[6][26]։
Բայրոնի Դոն Ժուանի մասին Երրորդ տաղի տասնչորսերորդ տունը Կոստիչի թարգմանութունում արտահայտված է Բայրոնի խորհուրդը հույն ապստամբներին[27].
Հույս չունենաք, որ ֆրանկներն ազատություն կբերեն.
Նրանք ունեն թագավոր, որը վաճառվում է։
Հայրենի սրերում, և հայրենի շարքերում է
Քաջության միակ հույսը բնակվում,
Բայց թուրքական ուժը, և լատինական խարդախությունը
Վահանդ կջարդեն, ինչքան էլ լայն չլինի այն։
Trust not for freedom to the Franks –
They have a king who buys and sells
In native swords, and native ranks
The only hope of courage dwells,
But Turkish force, and Latin Fraud
Would break your shield, however broad.
Անհատականություն և անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազա Կոստիչը կարող է բնութագրվել որպես էքսցենտրիկ, բայց նա հանճարեղության կայծ է ունեցել։ Նա առաջինն է, ով դրամատիկ պոեզիայի մեջ ներմուծել է այամբիկ մետրը, նաև Շեքսպիրի առաջին թարգմանիչը սերբերեն։ 20-րդ դարասկզբին եվրոպացի հեղինակների համագումարի ժամանակ նա փորձել է բացատրել Սերբիայի մշակույթի և արևմտաեվրոպական խոշոր մշակույթների միջև կապը։
Կոստիչը ընկերություն է արել Ավստրո-Հունգարիայի սերբական ազնվական ամենահայտնի ընտանիքներից մեկի` պատրիարք Լազար Դունջերսկիի հետ[28]։ Նա սիրահարվել է Ելենա «Լենկա» Դունջերսկիին՝ Լազարի կրտսեր դստերը[28], ով իրենից փոքր էր 29 տարով[29]։ Չնայած սերը փոխադարձ էր, բայց Լազար Դունջերսկին հավանություն չի տվել նրանց հարաբերություններին և թույլ չի տվել նրանց ամուսնանալ[29]։ Նա կազմակերպել է Կոստիչի և Յուլիանա Պալանաչկիի ամուսնությունը[29]։ Կոստիչը փորձել է Լենկային և սերբ-ամերիկացի գիտնական Նիկոլա Տեսլայինամուսնացնել, բայց Տեսլան մերժել է առաջարկը[30]։
Լենկան մահացել է, հավանաբար վարակից, իր 25-ամյակին[31], սակայն որոշ հեղինակներ կարծում են, որ նա ինքնասպան է եղել[16]։ Նրա մահից հետո Կոստիչը գրել է «Santa Maria della Salute» բանաստեղծությունը, որն իր ամենակարևոր գործերից մեկն[32][33] և, ինչպես ասում են, սերբերեն լեզվով գրված ամենագեղեցիկ սիրային բանաստեղծություններից մեկը[31][34][35]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազա Կոստիչն ընդգրկված է 100 ամենահայտնի սերբերի ցանկում[36]։ Նրա անունով են կոչվում Կովիլի և Նոր Բելգրադի դպրոցները[37]։
2000 թվականից ի վեր Նովի Սադում գործում է Լազա Կոստիչի անվան միջնակարգ դպրոց, և դա, հավանաբար, Սերբիայի միակ ավագ դպրոցն է, որն ունի իսկական դպրոցական թատրոն՝ 215 նստատեղով և մասնագիտական աշխատանքի համար ժամանակակից օժանդակ սարքավորումներով[38]։
Նրա պատվին սահմանվել են Լազա Կոստիչի անվան մրցանակը և Լազա Կոստիչի անվան պսակը, իսկ «Santa Marija dela Salute» երգի պատվին կազմակերպվել է Լազա Կոստիչի օրվա միջոցառումը Սոմբորում, որտեղ յուրաքանչյուր հունիսի 3-ին ընտրյալ բանաստեղծին շնորհվում է Լազա Կոստիչի պսակ։ Առաջին հաղթողը Պերո Զուբակն էր, իսկ 2016 թվականին՝ Դուշկո Նովակովիչը և Ստոյան Բերբերը։ 2017 թվականին մրցանակը ստացել է նովիսադցի բանաստեղծ Ջովան Զիվլաքը[39]։
1985 թվականին նրա մասին նկարահանվել է «Լազա Կոստիչի գործը» ֆիլմը[40]։ Նրա անունով է կոչվել Չուկարիցայի «Լազա Կոստիչ» գրադարանը[41]։ Նրա անունով է կոչվել Լազա Կոստիչ փողոցը (Սոմբոր)։
Լազա Կոստիչը Նովի Սադի կամավոր հրշեջ ջոկատի հիմնադիրներից է, որն այսօր կրում է նրա անունը[42]։
Լազա Կոստիչ ռեքվիեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբ լրագրող և հրապարակախոս Իվան Կալաուզովիչ Իվանուսը գրել է 2017 թվականի մարտին «Լազա Կոստիչի ռեքվիեմ» քնարական, էլեգիական պոեմը, որը մտահղացել է որպես «Santa Maria della Salute» պոեմի շարունակություն և հարգանքի տուրք Լազա Կոստիչին։ «Ռեքվիեմ...» երգի բառերը հանրությունն առաջին անգամ լսել է Չիկագոյում՝ «Դարի կենտրոն» կինոթատրոնում Զդրավկո Շոտրայի «Santa Maria della Salute» ֆիլմի ցուցադրությունից առաջ։ Լեփ-լեցուն դահլիճի առաջ խոսքով հանդես է եկել նաև Ռադիո Սարաևոյի նախկին լրագրողուհի Միլկա Ֆիգուրիչը[43]։
«Լազա Կոստիչի ռեքվիեմի» վոկալ կատարումը հեռարձակվել է 2017 թվականի ապրիլին ռադիո Բելգրադի Առաջին ծրագրի «Միասին այսօր երեկոյան» (Вечерас заједно) ծրագրի շրջանակներում[44]։ Հռետորի դերում կրկին հանդես է եկել Միլկա Ֆիգուրիչը, ում ձայնն առաջին անգամ էր հնչում Բելգրադի ռադիոյի եթերում Հարավսլավիայի ռադիոյի և հեռուստատեսությյան համակարգի փլուզումից հետո։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
![]() | ||
Կոստիչի հուշարձանը Նովի Սադում | Կոստիչի հուշարձանը Սոմբորում | Կոստիչի կիսանդրին Բելգրադում | Լազա Կոստիչը 2010 թվականի սերբական նամականիշի վրա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Laza_Kostić
- ↑ Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.) — Eger: Líceum Kiadó, 2020. — P. 109. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
- ↑ 3,0 3,1 Gacic, Svetlana. «Laza Kostic» (անգլերեն).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Jedan od najznačajnijih književnika srpskog romantizma živeo je u Somboru, znate li o kome je reč? (FOTO/VIDEO)». www.srbijadanas.com (սերբա-խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Laza Kostić – Biografija – Bistrooki» (սերբերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 6,0 6,1 «Laza Kostić – pionir u prevođenju Šekspira na srpski jezik». Blog prevodilačke agencije Libra | Prevodioci.co.rs (սերբերեն). 2018 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «ЛАЗА КОСТИЋ ЈЕ ШЕКСПИРА УВЕО У СРПСКУ КУЛТУРУ ПРЕКО НОВОГ САДА». Културни центар Новог Сада (սերբերեն). 2016 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Културни магазин: Лаза Костић • Радио ~ Светигора ~». svetigora.com (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Šašić, M. (2008 թ․ փետրվարի 6). «Недокучива тајна Цинцара». Politika (սերբերեն).
- ↑ «Doktorska disertacija pesnika Laze Kostića 'De legibus serbicis Stephani Uros Dusan'». scindeks.ceon.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 11,0 11,1 «Laza Kostić sklapao niti srpskog jedinstva». www.novosti.rs (Serbian (Latin script)). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 12,0 12,1 «ZELEN DOBOŠ DOBUJE, LAZA KOSTIĆ ROBUJE… – Ravnoplov» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «kreativna radionica balkan». www.krbalkan.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Найвідоміший представник сербського романтизму / Буквоїд». bukvoid.com.ua. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Admin. «Лаза Костић - велики песник, визионар и журналиста». Музеј Војводине (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-05-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 16,0 16,1 «ОТКРИВАЛАЧКЕ СНОХВАТИЦЕ». Galaksija Nova (սերբերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Scribd: Laza Kostić: Autobiografija Արխիվացված 5 Նոյեմբեր 2012 Wayback Machine (Autobiography of Laza Kostić) (sr)
- ↑ «Пројекат Растко: Dragan Stojanović : Između astralnog i sakralnog : "Santa Maria della Salute" Laze Kostića». www.rastko.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Korifej onirizma srpske romantičarske književnosti, Laza Kostić». scindeks.ceon.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Pesništvo i poetika Laze Kostića - jedan sintetičan pogled». scindeks.ceon.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Književnoteorijski i filosofski stavovi Laze Kostića». scindeks.ceon.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Kostićeve drame». Mingl. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 23,0 23,1 «Фонд Лаза Костић | О Лази Костићу». the-laza-kostic-fund.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Фонд Лаза Костић | О Лази Костићу». the-laza-kostic-fund.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «dr Jovan Andrejević Joles, prvi srpski anatom - život i delo». scindeks.ceon.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ružić, Žarko. «Sad nema tu trt – mrt!». Politika Online. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Бајрон и Лаза Костић - ИСТОРИЈСКА БИБЛИОТЕКА». www.istorijskabiblioteka.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 28,0 28,1 «PRVA LAZINA PESMA O LENKI – Ravnoplov» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 «Ljubavi srpskih pisaca: Laza Kostić». WANNABE MAGAZINE (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մարտի 10. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «KAKO JE LAZA KOSTIĆ UDAVAO LENKU ZA NIKOLU TESLU – Ravnoplov» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 31,0 31,1 «СНП: Академија посвећена Лазару Дунђерском и сећање на Ленку». Дневник (սերբերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Intertekstualnost Santa Maria della Salute u svjetlu književne kritike druge polovine XX vijeka». scindeks.ceon.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «[Projekat Rastko] Antologija srpskog pesnistva». www.rastko.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «SCIIntertekstualnost Santa Maria della Salute u svjetlu književne kritike druge polovine XX vijeka». scindeks.ceon.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Laza Kostić - Santa Maria della Salute».(չաշխատող հղում)
- ↑ «Почетак». www.lkostic.edu.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Početak». www.lkostic.edu.rs. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Реч директора». web.archive.org. 2017 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Војводине, Јавна медијска установа ЈМУ Радио-телевизија. «Венац Лазе Костића Јовану Зивлаку». ЈМУ Радио-телевизија Војводине (Serbian (Cyrillic script)). Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Djordjevic, Aleksandar, Slucaj Laze Kostica (Drama), Ljuba Tadic, Slavko Simic, Milan Puzic, Radiotelevizija Beograd, Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին
- ↑ «Чукарица». БИБЛИОТЕКА ГРАДА БЕОГРАДА. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Vojvodine, Javna medijska ustanova JMU Radio-televizija. «150 godina postojanja i rada DVD "Dr Laza Kostić"». JMU Radio-televizija Vojvodine (Serbian (Latin script)). Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «РТС :: Вести :: "Реквијем Лазе Костића" премијерно изведен у Чикагу». www.rts.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «РТС :: Радио Београд 1 :: Вечерас заједно». www.rts.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поповић, Миодраг (1985). Историја српске књижевности - Романтизам, Књ. 2. Завод за уџбенике и наставна средства - Београд. էջ 362.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն
- Պատմական գրադարան՝ Բայրոն և Լազա Կոստիչ
- Լենկա Դունջերսկի և Լազա Կոստիչ
- Լազա Կոստիչն առաջարկություն չի արել Լենկային
- Ֆելյտոն Լազա Կոստիչի մասինԱրխիվացված 2010-12-24 Wayback Machine
- Լազա Կոստիչի հիմնադրամ (Հիմնադրամի նպատակն է գովազդել Լազա Կոստիչի աշխատանքները)
- Խաչված Պրոմեթևս - Լազա Կոստիչ (1841—1910) (16 հունիսի, 2016 թ.)
- Կներես, մայրիկ, կներես (Կոստիչի սիրո մասին)
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 1910 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրողներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Պոլիգլոտներ
- Սերբ բանաստեղծներ
- Սերբ դրամատուրգներ
- Սերբ լրագրողներ
- Սերբիայի քաղաքական գործիչներ
- Սերբ հասարակական գործիչներ
- Սերբ գրողներ
- Սերբ արձակագիրներ
- Սերբ հրապարակախոսներ
- Սերբ թարգմանիչներ