Մարկովիչի աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուս հեղափոխական դեմոկրատների (հատկապես Նիկոլայ Չեռնիշևսկու) գաղափարները։ Մարկովիչի հայացքների հիմքը մատերիալիզմն է, որին, սակայն, բնորոշ են մարդաբանական մատերիալիզմի որոշ սահմանափակություններ։ Հասարակական երևույթների ըմբռնման հարցում իդեալիստ էր։ Ենթադրում էր, որ անցումը սոցիալիզմին հնարավոր է կիսանահապետականի (գերդաստանի) միջոցով։ Պատմության զարգացման շարժիչ է համարել ժողովրդին, դեմոկրատական հանրապետության հաստատումը կապել է գյուղացիական հեղափոխության հետ։ Մարկովիչը սկզբնավորել է Սերբիայի մատերիալիստական գեղագիտությունը և քննադատական ռեալիզմը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 325)։