Իսլամական օլիմպիական խաղեր
Իսլամական օլիմպիական խաղեր (թուրք.՝ Islam Ülkeleri Spor Oyunlari) բազմամարզական իրադարձություն է իսլամադավան երկրների համար (մեծ մասամբ այն մարզիկների համար, ովքեր դավանում էին իսլամ կրոնը)։ Այն տեղի է ունեցել 1980 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Չնայած մրցույթին մասնակցելու համար հրավիրվել էր 42 ազգեր, սակայն, ի վերջո, մասնակցեցին միայն տասը ազգեր, որոնց թվում էին շուրջ 700 մարզիկներ։ Մրցաշարում մրցող ազգերի թվում միայն Ալժիրն ու Լիբիան էին պատվիրակություններ ուղարկել 1980 թվականին Մոսկվայի Ամառային օլիմպիական խաղերին[1]։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղերի գաղափարը սկիզբ է առել 1979 թվականին Իսլամաբադում կայացած տարածաշրջանային հանդիպմանը արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Իզմիրը ընտրվեց որպես հյուրընկալող երկիր և ուներ հագեցած սարքավորումներ, որոնք բերվել էին 1971 թվականի Միջերկրածովյան խաղերի անցկացման վայրից, գլխավոր վայրը «Իզմիր Աթաթուրք» մարզադաշտն էր։ Պակիստանցի սպորտի ներկայացուցիչ Անվար Չոուդրին բարձր գնահատեց մուսուլման մեծամասնություն կազմող ժողովուրդների միավորումը` նշելով, որ «բոլոր մրցող երկրները համեմատաբար նույն մակարդակն ունեն, ինչը մեր մարզիկներին խրախուսում է էլ ավելի լավ ելույթ ունենալ»։
Լիբիան հաղթեց հինգ թիմերի ֆուտբոլի ասոցիացիայի մրցաշարում՝ մնալով անպարտելի[2]։
Խաղերն առաջարկվում էր անցկացնել քառամյա կտրվածքով, որոնք նախատեսված էին Ամառային օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ, որպեսզի իսլամադավան երկրները հնարավորություն ունենային նախապատրաստվել ավելի մեծ մրցույթի։ Սաուդյան Արաբիան ընտրվել էր 1983 թվականին երկրորդ իսլամական խաղերը վարելու համար, սակայն, ի վերջո, միջոցառումը չի չկայացավ։ 1993 թվականին մեկնարկեցին Կանանց Իսլամական խաղերը, իսկ այնուհետև 2005 թվականին Սաուդյան Արաբիայում բացվեցին Իսլամական համերաշխության խաղերը` շարունակելով մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների միջև միջազգային խաղերի ժառանգությունը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակից երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքանշանների ցուցատախտակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստիճան | Ազգություն | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
---|---|---|---|---|---|
1 | Թուրքիա | 63 | 38 | 16 | 117 |
2 | Մարոկկո | 7 | 4 | 3 | 14 |
3 | Ալժիր | 4 | 14 | 23 | 41 |
4 | Պակիստան | 3 | 18 | 5 | 26 |
5 | Հյուսիսային Կիպրոս | 3 | 3 | 9 | 15 |
6 | Սաուդյան Արաբիա | 3 | 1 | 4 | 8 |
7 | Բրյունեյ | 2 | 2 | 2 | 6 |
8 | Լիբիա | 2 | 1 | 3 | 6 |
9 | Մալայզիա | 0 | 4 | 3 | 7 |
10 | Բանգլադեշ | 0 | 0 | 4 | 4 |
Ընդամենը (10 ազգություն) | 87 | 85 | 72 | 244 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1980 Moskva Summer Games Արխիվացված 2010-08-28 Wayback Machine. Sports Reference. Retrieved on 2015-01-30.
- ↑ Izmir Tournament 1980. Rec.Sport.Soccer Statistics Foundation. Retrieved on 2015-01-30.