Իսլամական համերաշխության խաղեր 2013

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլամական համերաշխության խաղեր
անգլ.՝ The 3-rd Islamic Solidarity Games
Ամսաթվեր Սեպտեմբերի 22 2013 թվական – Հոկտեմբերի 1 2013 թվական
Մասնակիցներ 56
Անցկացման վայր Պալեմբանգ, Հարավային Սումատրա, Ինդոնեզիա

Իսլամական համերաշխության խաղեր (անգլ.՝ The 3-rd Islamic Solidarity Games), հայտնի է նաև որպես Իսլամիադա-2013, կայացել են 2013 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 1Պալեմբանգ քաղաքում (Հարավային Սումատրա, Ինդոնեզիա):

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Gelora Sriwijaya Stadium», մարզադաշտ, որտեղ անցկացվել է Իսլամական համերաշխության խաղերը

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 22-ին Պալեմբանգ քաղաքի «Gelora Sriwijaya Stadium» մարզադաշտում, Սումատրա կղզում:

Միջոցների անբավարարության, ինչպես նաև՝ խաղերն Իրանում անցկացնելու իրողությունը այդ պետության կողմից, խաղերի մեկնարկից ընդամենի մի քանի ամիս առաջ մերժվելու պատճառով, բացման արարողությունը առանձնացավ իր համեստությամբ[1]:

Մրցույթի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն 2005 թվականին Սաուդյան Արաբիայում անցկացված Իսլամական համերաշխության 1-ին խաղերի, ուր, ելնելով իսլամական էթիկայի պահպանողական բնույթից, բավականին խիստ կանոններ էին առաջադրվել, Ինդոնեզիայում կայացած խաղերը առանձնապես պահպանողական չէին: Մասնավորապես, Մեքքայում տեղի ունեցած խաղերի ժամանակ մարզիկներին արգելված էր կրել շատ կարճ հագուստ, կանանց և տղամարդկանց մրցությունները անցկացվել են տարբեր օրերին, ինչպես նաև՝ տղամարդկանց արգելվել է դիտել կանանց մրցելույթները լողից:

Ինդոնեզիայում այս բոլոր սահմանափակումները հանված էին: Կազմակերպչական կոմիտեն մերժել էր բազմաթիվ մասնակից-մարզուհիների՝ տղամարդկանց և կանանց մրցությունները տարբեր օրեր անցկացնելու վերաբերյալ պահանջները:

Օրացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԱ Բացման արարողություն Մրցումների դասակարգում 1 Մրցումների եզրափակիչներ ՓԱ Փակման արարողություն
Սեպտեմբեր/Հոկտեմբեր 14
Շաբ
15
Կիր
16
Երկշ
17
Երեքշ
18
Չորեք
19
Հինգ
20
Ուրբ
21
Շաբ
22
Կիր
23
Երկշ
24
Երեքշ
25
Չորեք
26
Հինգ
27
Ուրբ
28
Շաբ
29
Կիր
30
Երկշ
1
Երեքշ
1
Ոսկե մեդալներ
Սպորտաձևեր ԲԱ ՓԱ10
Նետաձգություն 2 2 2 2 2 10
Աթլետիկա 5 10 5 8 8 5 1 42
Բադմինտոն 2 5 7
Բասկետբոլ 2 2
Լողափի վոլեյբոլ 2 2
Ֆուտբոլ 1 1
Մարմնամարզություն 2 2 6 6 16
Կարատե 4 6 6 2 18
Սիլատ 18 18
Սեպակտակրո 2 2 2 2 8
Սպորտային ժայռամագլցում 2 2 2 6
Լող 6 7 6 6 6 6 37
Թեկվոնդո 4 6 4 3 3 20
Թենիս 2 4 6
Դրագոնբոտ 2 4 2 2 10
Վոլեյբոլ 1
Ծանրամարտ
Ուշու 6 5 7 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]