Jump to content

Իզա Գենցկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզա Գենցկեն
գերմ.՝ Isa Genzken
Ծնվել էնոյեմբերի 27, 1948(1948-11-27)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրԲադ Օլդեսլո, Շլեզվիգ-Հոլշտայն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[1] կամ Շլեզվիգ-Հոլշտայն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Ազգությունգերմանացի
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա և Hochschule für bildende Künste Hamburg?
Ոճժամանակակից արվեստ[5]
Ժանրաբստրակցիոնիզմ[1]
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, լուսանկարիչ, վիզուալ արտիստ, գծանկարիչ, կինեմատոգրաֆ, վիդեոնկարիչ, collagist և ինստալյացիոն արտիստ
ԱմուսինԳերհարդ Ռիխտեր[6]
Պարգևներ և
մրցանակներ
 Isa Genzken Վիքիպահեստում

Իզա Գենցկեն (գերմ.՝ Isa Genzken, նոյեմբերի 27, 1948(1948-11-27)[1][2][3][…], Բադ Օլդեսլո, Շլեզվիգ-Հոլշտայն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[1] և Շլեզվիգ-Հոլշտայն, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա[4]), գերմանացի քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզա Գենցկենը ծնվել է հյուսիսային գերմանական փոքրիկ Բադ Օլդեսլո քաղաքում, մեծացել է Համբուրգում։ 1969-1971 թվականներին սովորել է Համբուրգի Գեղարվեստի քոլեջում կիրառական արվեստ և արվեստի պատմություն, Ալմիր Մավինեի և Կայ Սուդեկի հետ համատեղ։ 1971-1973 թվականներին սովորել է նաև Բեռլինի Գեղարվեստի համալսարանում։ Ուսման վարձը վճարելու համար Իզան դասերից հետո աշխատել է որպես մոդել։ 1973 թվականին տեղափոխվել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա, միաժամանակ Քյոլնի համալսարանում ուսումնասիրելով արվեստի պատմություն և փիլիսոփայություն։ Ակադեմիայում նրա համակուրսեցիներն են եղել նկարիչներ Կատարինա Ֆրիչը և Թոմաս Շտրուտը։ 1977 թվականին ավարտելուց հետո Գենցկենը ակադեմիայում քանդակագործություն է դասավանդել։ 1982 թվականին ամուսնացել է գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի հետ, իսկ 1983 թվականին տեղափոխվել է Քյոլն։ Զույգը բաժանվել է 1993 թվականին։ 2004 թվականին նկարիչն արժանացել է Արվեստի միջազգային մրցանակի (International Art Prize, Cultural Donation of SSK Munich), իսկ 2002 թվականին Քյոլնում` Լյուդվիգ թանգարանի Wolfgang-Hahn-Prize մրցանակի։ Գենցկենի աշխատանքները սկսել են ցուցադրվել 1970-ականներից, նրա ստեղծագործությունները ներկայացվել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում, այդ թվում՝ Դոկումենտում (1982, 1992 և 2002), Վենետիկի բիենալեում (1982, 1993, 2003 և 2007), Skulptur Projekte in Münster-ում (1987 և 1997) և Carnegie International–ում (2005)։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Իզա Գենցկենը աշխատում է տարբեր լրատվամիջոցների հետ, նա առավել հայտնի է իր ճարտարապետական քանդակներով, որոնք պատրաստված են բազմագույն նյութերից, ներառյալ հայելային թերթերը, ցերեկային լուսարձակիչ պլաստիկան, բետոնը և ապակիները։ Նկարիչը օգտագործում է բազմազան արտահայտչական միջոցներ, այդ թվում՝ լուսանկարչություն, կինո, վիդեո, գծանկար, նկարչություն, կոլաժներ։ 1970-ականների կեսերից սկսած Իզա Գենցկենը ընդարձակում է քանդակի սահմանները, ոչնչացրել է մինիմալիստական քանդակի ասկետական ձևերը ՝ օգտագործելով մասսայական մշակույթի պատկերներ։

2007 թվականին Վենետիկի բիենալեի «Նավթ» ինստալյացիայում ներկայացված է աշխարհի բնութագիրը, որը ղեկավարվում է ագահությամբ։ 1980-ականների վերջի կոնկրետացված քանդակներից և 90-ականների վերջի տոտեմիկ քանդակներից մինչև I love New York, Crazy City (2006) մոնումենտալ գիրքը, նրա աշխատանքները հաճախ հիշեցնում են ճարտարապետական մոդելներ։ Գենցկենի աշխատանքները քանդակի պատմության վերանայում են և ծուռ հայելի, որի մեջ բեկվում է ժամանակակից հասարակությունը։ 1980-ականներին գերմանական գեղարվեստի ասպարեզ մուտք գործած առաջատար նկարիչներից մեկը՝ Գենցկենն աչքի է ընկնում նրանով, որ իր սեփական կերտարվեստի տարրերը կարողանում էր զուգակցել ճարտարապետության, մոդեռնիզմի և արվեստի պատմության հետ։ Հատկանշական է նրա աշխատանքում նյութերի համադրությունը` ներառյալ կենդանիների գլուխները, քանդակը, ներկված սոճու կոները, ինքնաթիռի պատուհանները և անձրևանոցները։ Նրա աշխատանքները կարող է կոպիտ լինել գեղագիտական տեսանկյունից, ինչպիսին է նրա Empire / Vampire շարքը (2003-2005) և գեղեցիկ, ինչպես նրա New Buildings for Berlin-ը (2001-2004) ՝ ապակուց և սիլիկոնից պատրաստված փոքրիկ երկնաքերերը։ Նրա ամենահայտնի գործերից է «Վարդը» (1993/7)՝ պողպատից պատրաստված ութ մետր բարձրությամբ վարդի հանրային քանդակը, որը գտնվում է Լայպցիգի թանգարանային թաղամասում։

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենցկենի աշխատանքները ներառված են միջազգային շատ հաստատությունների հավաքածուներում, այդ թվում՝ Ազգային պատկերասրահում, Արևմտյան Բեռլին, Շտուտգարդի պետական պատկերասարհում, Շտեդելիք վան Աբեմուսեում, Այնդհովեն, Ռեյքսմուսեում, Կրոլեր-Մյուլեր, Օթերլո[7], Ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորք, Քարնեգիի արվեստի թանգարանում, Փիթսբուրգ, Վիեննայի գլխավոր հիմնադրամում, Հիրշհորն թանգարան և քանդակների այգում, Կեմպեր արվեստի թանգարանում, Սենթ Լուիս, Լյուդվիգ թանգարանում, Քյոլն, Ֆրիդեր Բուրդա թանգարանում, Բադեն-Բադեն, Վան Աբբե թանգարանում, Այնդհովենը և Ստեդելիքի թանգարանում, Ամստորդամ, Լինդա Փեյս հիմնադրամում[8], Ռոզ III քանդակի պարկում, Նյու Յորք[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. https://www.hauserwirth.com/artists/2784-isa-genzken
  6. https://news.artnet.com/art-world/isa-genzken-alcoholism-divorce-gerhard-richter-502226
  7. Contemporary women artists. Hillstrom, Laurie Collier, 1965-, Hillstrom, Kevin, 1963-. Detroit: St. James Press. 1999. ISBN 1-55862-372-8. OCLC 40869639.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  8. «Isa Genzken». Ruby City. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. Neuendorf, Henri (2018 թ․ սեպտեմբերի 18). «Isa Genzken's Monumental Steel Rose Rises in Zuccotti Park—Just in Time for the 10-Year Anniversary of the Financial Crisis». artnet News. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզա Գենցկեն» հոդվածին։