Իգո (երգիչ)
Իգո | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լատվիա |
Կրթություն | Q110126011? |
Մասնագիտություն | երգիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Միկուս Ֆոմինս |
Իգո (Ռոդրիգո Ֆոմինս) (լատիշ․՝ Igo, Rodrigo Fomins, հունիսի 29, 1962, Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի երաժիշտ, երգիչ, նկարիչ, բանաստեղծ, Լատվիական ԽՍՀ Յուրմալա քաղաքում 1986 թվականին անցկացված խորհրդային էստրադային երգի երիտասարդ կատարողների համամիութենական հեռուստատեսային առաջին մրցույթի գրան-պրի մրցանակի դափնեկիր
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոդրիգո Ֆոմինսը ծնվել է 1962 թվականի հունիսի 29-ին, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Լիեպայա քաղաքում։ Նրա մայրը՝ Իրինա Տիրեն, հանրապետությունում ճանաչված նկարչուհի և լուսանկարչուհի է[1]. Сводный брат Иво Фоминс — музыкант[2]:
Ռոդրիգոն ավարտել է երաժշտական դպրոցի ջութակի դասրանը, ուսումը շարունակել Լիեպայայի երաժշտական քոլեջի [http://www.liepajasmuzikasvidusskola.lv վոկալի բաժնում։ Մանուկ հասակից դրսևորվել են նաև նրա բանաստեղծական ու նկարչական ձիրքերը։
Իր երաժշտական կարիերան սկսել է Ինգո բեմական անունով, որպես լատվիական Corpus (1978—1980), «Līvi» (1980—1984), «Liepājas kvartets» (1983—1985), Remix (1985—1990) և ամերիկյան «Rīga» (1990—1991)երաժշտախմբերի վոկալիստ (երգիչ)։
1984 թվականին լատվիական երաժշտական ամենամյա ստուգատես-մրցույթում արժանացել է «Լավագույն մենակատար» կոչման։
1986 թվականին Յուրմալայում՝ երիտասարդ կատարողների առաջին համամիութենական մրցույթում դարձել է գլխավոր մրցանակի՝ Գրան-պրիի դափնեկիր[3][4]՝ հանդես գալով Ռայմոնդ Պաուլսի «Ինչպես հին երգում» և Դավիթ Թուխմանովի «Սնկաբեր անձրև»(«Грибной дождь») երգերի կատարմամբ[5]։
Իլյա Ռեզնիկի խոսքերով Ռայմոնդ Պաուլսի գրած «Ճանապարհ դեպի լույս» («Путь к свету») երգը կատարելով՝ դարձել է «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնի դափնեկիր։ Հաջորդ տարի կրկնել է այդ հաջողությունը՝ այս անգամ կատարելով իր իսկ հեղինակած «Քամու նամակները» երգը։ 1986 թվականին մասնակցելով լեհական Ռոստոկ քաղաքում անցկացված «Մարդն ու ծովը» միջազգային երաժշտական փառատոնին՝ գրավել է երկրորդ տեղը, միաժամանակ արժանացել «Հանդիսատեսի համակրանքի համար» մրցանակի։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2015 թվականին պարգևատրվել է Երեք աստղի շքանշանով, որ լատվիական բարձրագույն պետական պարգև է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգոն հանդես է եկել գլխավոր դերերի տպավորիչ կատարումներով մի շարք երաժշտական ծավալուն բեմադրություններում. 1988 թվականին՝ «Լաչպլեսիս» (լատիշ․՝ «Lāčplēsis») ռոք-օպերայում, 1997-ին՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» (լատիշ․՝ «Parīzes Dievmātes katedrāle») օպերայում, 1998-ին՝ Ջելսոմինո մյուզիքլում (լատիշ․՝ «Dželsamīno piedzīvojumi Melu zemē»), 2000 թվականին՝ «Վարդից ու արյունից» օպերայում (լատիշ․՝ «No rozes un asinīm»):
1990-ական թվականներից սկսելով մեներգչի իր կարիերան՝ Իգոն համագործակցել է լատվիացի անվանի երգահաններ Ռայմոնդ Պաուլսի, Իմանտս Կալնինշի, Զիգմար Լիեպինշի, Յանիս Լուսենսի ու «Զոդիակ» երաժշտախմբի հետ։ Հյուրախաղային համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Հայաստանում, Ուզբեկստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Հունաստանում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆում...
1998 թվականին Իգոն թողարկել է իր լավագույն երգերի հավաքածուն՝ «Таs ir Igo» («Սա Իգոն է») խորագրով, երկու խտասկավառակով, իսկ հաջորդ տարում՝ իր առաջին սոլո ալբոմը՝ «Bet dzīvē viss ir savādāk…» («Կյանքում ամեն ինչ այլ կերպ է…»)խորագրով։
Ստեղծագործական իր ողջ գործունեության ընթացքում երգիչն արդեն թողարկել է ավելի քան տասը երաժշտական սոլո ալբոմ։
2008 թվականին «Արենա Ռիգա»-ում նշվեց Իգոյի բեմական գործունեության 30-ամյակը[6]։
2012 թվականի հունիսին Լատվիայում, լեփ-լեցուն դահլիճներում կայացան նրա հոբելյանական համերգները, որոնց մասնակցում էին նաև երգահաններ Ռայմոնդ Պաուլսը, Զիգմար Լիեպինշը, Յանիս Ստրազդսը, օպերային երգչուհի Էվիա Մարտինսոնեն, երգիչներ Զիգֆրիդ Մուկտուպավելսը, Անդրիս Էրգլիսը, Արտիս Դվարիոնասը, Լայմա Յանսոնեն, սաքսոֆոնահար Զինտիս Ժվարտսը, Remix երաժշտախումբը և այլք, ինչպես նաև Վիձեմի կամերային նվագախումբը՝ Անդրիս Վեյսմանիսի նվագավարությամբ[7]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Līvi» խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aprīļa pilieni (LP, 1985)
- Iedomu pilsēta (LP, 1986)
- Iedomu pilsēta / Aprīļa pilieni (CD, 2006)
Remix խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vēstule (LP, 1987)
- Remix («Երգում է Իգոն») (LP, 1988)
- Pie laika (LP, 1990)
- Remix Gold (CD, 1995, 2005)
Իևա Ակուրատերեի (lv:Ieva Akuratere) հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Klusums starp mums (LP, 1991, CD, 2003)
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Savādā pasaule (CD, 1997)
- Dželsomīno piedzīvojumi Melu zemē (MC, 1998)
- Tas ir Igo (2 CD, 1998)
- Bet dzīvē viss ir savādāk (CD, 1999)
- Trīs dienas (CD, 2001)
- Kā maigi dzelošs rožu krūms (CD, 2004)
- Mirkļa liecinieks (CD, 2005)
- Spēle (CD, 2008)
- Ieelpots (CD, 2009)
- Igo runā Mihaila Zoščenko stāstus (CD, 2010)
- Uguns (CD, 2010)
- Esmu mājās (CD, 2012)
- Pasaule Ziemassvētku krāsās (CD, 2012)
- Zeme (CD, 2013)
DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Remix» (2009) — Իգոյի և «Ռեմիքս» խմբի համերգը Ռիգայի «Ձինտարի» համերգասրահում
- «Ieelpots» (2012) — Իգոյի համերգը Ռիգայի Սևագլուխների տանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тире и её «добавленная стоимость», rus.liepajniekiem.lv(չաշխատող հղում)
- ↑ «У Иво Фоминса новая песня, rus.liepajniekiem.lv». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Родриго из Лиепаи. Газета «Комсомольская правда» (13 июля 1986)
- ↑ Реактивный Родриго. Газета «Собеседник» № 21 (1987)
- ↑ Фильм-концерт «Юрмала-86»
- ↑ «Победитель первой Юрмалы Иго — 30 лет творческой деятельности, Intelligent (июль 2008)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «IGO Юбилейный концерт — Мои 50». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Иго Արխիվացված 2016-11-15 Wayback Machine
- Видеоканал 1, посвященный творчеству Иго, на сервисе видеохостинга YouTube
- Видеоканал 2, посвященный творчеству Иго, на сервисе видеохостинга YouTube
- Страница Иго на Realmusiс
- Фильм-концерт «Юрмала-86» Արխիվացված 2020-09-30 Wayback Machine
- Камертон эстрады Родриго Фоминс Журнал Кругозор № 7 1988 год, обл.4
- Интервью с Иго на телеканале «ВОТ» в Санкт-Петербурге
- Интервью «Иго — 38 лет на сцене» Արխիվացված 2015-01-03 Wayback Machine
- Рок-опера «Лачплесис» 1988 г.
- Опера «Собор Парижской Богоматери» 1997 г.
|