Լաչպլեսիս
Լաչպլեսիս (լատիշ․՝ Lāčplēsis, բառացի` արջ ձևող), լատիշական հերոսական էպոս։ Ստեղծել է գրող, ժողովրդական ռոմանտիզմի ուղղության ներկայացուցիչ Անդրեյ Պումպուրը ժողովրդական պատումների հիման վրա։ 15-ամյա աշխատանքից հետո ստեղծագործությունը պատրաստ է եղել 1888 թվականին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լաչպլեսիս» էպոսի գլխավոր հերոսի կերպարը, ով ազատում է երկիրը օտար նվաճողներից, խորհրդանշում է ժողովրդի մեծությունն ու հերոսականությունը։
Լատվիայում նոյեմբերի 11-ը հռչակված է Լաչպլեսիսի օր։ Այդ օրը այն հերոսների հիշատակի օրն է, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Լատվիայի ազատագրման համար։ 1919 թվականի այդ նույն օրը Ռիգայի վրա են հարձակվել ռուս սպա Պավել Բերմոնդտ-Ավալովի զորքերը։
Պումպուրի տեքստի մոտիվներով ստեղծվել են տարբեր ժանրերի մի շարք այլ ստեղծագործություններ ևս։ Դրանցից են Յան Ռայնիսի «Կրակ և գիշեր» դրաման (1905), «Լաչպլեսիս» ռոք օպերան (1988, լիբրետոյի հեղինակ` Մառա Զալիտե, երաժշտության հեղինակ` Զիգմար Լիեպինշ)։
Լատվիայում «Լաչպլեսիս» անունն են կրում լայն սպառման մի շարք ապրանքներ (օրինակ` գարեջուր)[1]։
Յուրմալա քաղաքում` Մայորի երկաթուղային կայարանի մոտ, տեղադրված է Լաչպլեսիսին նվիրված արձան, որ պատկերում է հերոսին վեր բարձրացրած թրով վիշապին սպանելիս։ Ի սկզբանե այն շատրվան է եղել. ջրի շիթը վիշապի երախից հոսել է հերոսի վահանի վրա, իսկ շուրջը նստած են եղել գորտեր, որոնցից ևս ջուր է հոսել հերոսի ոտքերի մոտ։
Դրսևորումներ արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լաչպլեսիս» (Լատվիա, 1930), ռեժիսոր Ալեքսանդր Ռուստեյկիսի համր ֆիլմը։ Ֆիլմը նվիրված է եղել Լատվիայի Հանրապետության անկախության տասնամյակին։ Պրեմիերան կայացել է 1930 թվականի մարտի 3-ին[2]։ Ֆիլմում զուգահեռներ են անցկացված լատվիական ազգային էպոսի հերոսների, 13-րդ դարում տևտոնական նվաճողների դեմ պայքարած ազատարարների և ժամանակակից հերոս Յանիս Վանագսի (լատիշ․՝ Vanags) միջև, ով 20-րդ դարում պայքարել է ռուս նվաճողների դեմ[2]։
Նամականիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոստային նամականիշեր
Լաչպլեսիսը Լատվիայի նամականիշին,
1995Լաչպլեսիսը ԽՍՀՄ նամականիշին,
1989
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Пиво «Lāčplēsis»
- ↑ 2,0 2,1 Дита Риетума։ «Лачплесис (1930)» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-17-ին։ Վերցված է 2017-05-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|