Ժուան Ժեզուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ժուան Ժեզուս
Juan Jesus
Juan Jesus Inter.jpg
Ժեզուսը Ինտերի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Juan Guilherme Nunes Jesus
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1991(1991-06-10)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Բելու Օրիզոնտի, Բրազիլիա
Հասակ 185 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան, ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 5
Պատանեկան կարիերա
2006-2009 Բրազիլիա Ինտերնասիոնալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Բրազիլիա Ինտերնասիոնալ 25 (0)
2012-2016 Իտալիա Ինտեր Միլան 110 (1)
2016-ներկա Իտալիա Ռոմա 65 (1)
Ազգային հավաքական
2009-2011 Բրազիլիա Բրազիլիա Մ20 17 (0)
2012 Բրազիլիա Բրազիլիա Մ23 6 (0)
2012-2013 Բրազիլիա Բրազիլիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 14-ի, 2020:

Ժուան Ժեզուս (պորտ.՝ Juan Jesus, հունիսի 10, 1991(1991-06-10)[1][2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի կազմում։ Խաղում է կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնասիոնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեզուսը Ինտերնասիոնալի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հունվարի 18-ին՝ Լիգա Գաուշուի Իպիրանգա Էրեշինի դեմ խաղում[4]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 16-ին՝ Գոյասի դեմ խաղում[5]։ Իր առաջին մրցաշրջանում բրազիլացին Ինտերնասիոնալի կազմում հաղթեց Լիբերտադորեսի գավաթը։ 2011 թվականին նվաճեց Ռեկոպա Սուդամերիկանան և Լիգա Գաուշուն։ Ինտերնասիոնալի առաջին թիմի կազմում Ժեզուսը անցկացրեց 42 հանդիպում։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 30-ին Ժեզուսը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ինտեր Միլան[6]։ Սերիա A-ում իր դեբյուտը նշեց մայիսի 13-ին՝ Լացիոյի դեմ հանդիպման ավելացված ժամանակում փոխարինելով Դիեգո Միլիտոյին[7]։ 2012-13 մրցաշրջանում Ժեզուսը դարձավ Ինտերի հիմնական կազմի խաղացող՝ 3–5–2 մարտավարությունում խաղալով Վալտեր Սամուելի և Անդրեա Ռանոկիայի հետ։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Վասլույի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[9][10]։ Այս մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 44 հանդիպում[11], սակայն Ինտերը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը առաջնությունում և չհայտավորվեց Չեմպիոնների Լիգային կամ Եվրոպայի Լիգային[12]։

2013 թվականի հուլիսի 12-ին Ժեզուսը ստացավ 5 համարի մարզաշապիկը՝ Դեյան Ստանկովիչի հեռանալուց հետո[13]։ 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ ընկերական խաղում նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ որպես Ինտերի ավագ[14]։ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին բրազիլացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[15][16]։ 2015 թվականի փետրվարի 4-ին՝ Նապոլիի դեմ Իտալիայի գավաթի խաղում նա անցկացրեց իր 100-րդ պաշտոնական հանդիպումը իտալական ակումբի կազմում[17][18]։ Ինտերի կազմում Ժեզուսը անցկացրեց 141 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 14-ին Ժեզուսը 2 միլիոն եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվեց Ռոմա[19][20]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Պորտուի դեմ խաղում[21]։ Ռոմայի կազմում Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[22]։ 2016-17 մրցաշրջանի կեսից Ռոման 10 միլիոն եվրոյի դիմաց գնեց Ժեզուսի լրիվ տրանսֆերը։ 2018 թվականի ապրիլի 28-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Կիևոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 58-րդ րոպեին[23]։ 2017-18 մրցաշրջանում Ժեզուսը անցկացրեց 29 հանդիպում, իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[24][25], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[26][27]։

Իր առաջին գոլը Ռոմայի կազմում Ժեզուսը խփեց 2018 թվականի նոյեմբերի 11-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեզուսը ներկայացրել է Բրազիլիան երիտասարդական հավաքականներում։ Բրազիլայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նա սկսեց հանդես գալ 2010 թվականի սկզբից։ 2011 թվականին Ժեզուսը մասնակցեց մինչև 20 տարեկանների Հարավային Ամերիկայի առաջնությանը[29]՝ անցկացնելով իր թիմի բոլոր 8 հանդիպումները և օգնելով Բրազիլիային հաղթել այս առաջնությունը[30]։ 2011 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց նաև աշխարհի առաջնությանը[31]՝ օգնելով Բրազիլիային նվաճել այս գավաթը[32]։

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ժեզուսը իր դեբյուտը նշեց 2012 թվականի մայիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[33]։ Նա մասնակցեց 2012 թվականի Օլիմպիական խաղերին[34][35]՝ օգնելով թիմին հասնել եզրափակիչ, որտեղ սակայն Բրազիլիան 1-2 հաշվով պարտվեց Մեքսիկային[36][37]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[38]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինտերնասիոնալ 2010 Բրազիլիայի Սերիա A 7 0 0 0 1 0 10 0 18 0
2011 18 0 0 0 0 0 6 0 24 0
Ընդհանուր 25 0 0 0 1 0 16 0 42 0
Ինտեր Միլան 2011–12 Իտալիայի Սերիա A 1 0 0 0 0 0 0 0 1 0
2012–13 31 1 4 0 9 0 44 1
2013–14 27 0 2 0 29 0
2014–15 32 0 2 0 11 0 45 0
2015–16 19 0 4 0 23 0
Ընդհանուր 110 1 12 0 20 0 0 0 142 1
Ռոմա 2016–17 Իտալիայի Սերիա A 20 0 3 0 10 0 33 0
2017–18 22 0 1 0 6 0 29 0
2018–19 20 1 1 0 3 0 24 1
2019–20 3 0 0 0 1 0 4 0
Ընդհանուր 65 1 5 0 20 0 0 0 90 1
Կարիերայի ընդհանուր 200 2 17 0 41 0 16 0 274 1

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 4 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնասիոնալ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Brazil - Juan Jesus - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  4. «Internacional vs. Ypiranga Erechim - 17 January 2010 - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  5. «Goiás Esporte Clube - Sport Club Internacional, May 16, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  6. «Inter sign Jesus»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  7. «SS Lazio - Inter Milan, May 13, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  8. «FC Vaslui - Inter Milan, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  9. «Inter Milan - Udinese Calcio, May 19, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  10. «Inter hammered by Udinese»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  11. «Juan Jesus | Football Stats | Inter Milan | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-26 
  12. «Serie A 2012-13 Table»։ www.sportsmole.co.uk (en-GB)։ Վերցված է 2018-04-26 
  13. «Dejan Stankovic departs Inter Milan»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-04-26 
  14. «Inter 0-3 Real Madrid»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-04-26 
  15. «Inter, rinnova Juan Jesus: accordo fino al 2018 e ritocco dell'ingaggio - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-04-26 
  16. «INTER, tempo di rinnovi: Juan Jesus fino al 2018 - ITA Sport Press»։ ITA Sport Press (it-IT)։ 2013-09-04։ Վերցված է 2018-04-26 
  17. «SSC Napoli - Inter Milan, Feb 4, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  18. «Napoli v Internazionale Live Commentary & Result, 04/02/2015, Coppa Italia | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  19. «Juan Jesus completes Roma switch»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  20. «Roma complete Juan Jesus deal with Inter»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-26 
  21. «FC Porto - AS Roma, Aug 17, 2016 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  22. «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  23. «AS Roma - Chievo Verona, Apr 28, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  24. Reuters (2018-04-11)։ «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals»։ NST Online (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  25. «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out»։ The Guardian։ Վերցված է 2020-01-14 
  26. «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  27. «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  28. «AS Roma - UC Sampdoria, Nov 11, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  29. «Brazil Under-20 squad for South America Youth tournament Peru 2011 includes Neymar & Philippe Coutinho»։ Pitaco do gringo's Brazilian football site (en-US)։ 2010-11-30։ Վերցված է 2018-04-26 
  30. 30,0 30,1 FIFA.com (2011-02-14)։ «Brazil hit heights once more»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-05-ին։ Վերցված է 2018-04-26 
  31. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Brazil - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-14-ին։ Վերցված է 2018-04-26 
  32. 32,0 32,1 FIFA.com։ «FIFA U-20 World Cup 2011 - News - Brazil's youngsters return to the top - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-14-ին։ Վերցված է 2020-01-14 
  33. «Denmark - Brazil, May 26, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  34. Talintyre Dan։ «International Football: Brazil Squad Announced for 2012 London Olympics»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-04-26 
  35. «Brazil name strong Olympic squad for London 2012»։ BBC Sport (en-GB)։ 2012-07-05։ Վերցված է 2018-04-26 
  36. 36,0 36,1 Jackson Jamie (2012-08-11)։ «Mexico claim Olympic football gold after Oribe Peralta stuns Brazil»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
  37. Winter Henry (2012-08-12)։ «Mexico 2-1 Brazil: Olympic final match report» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-04-26 
  38. «Juan Jesus»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-26 
  39. «Internacional superstars claim Copa Libertadores win»։ The Independent (անգլերեն)։ 2010-08-19։ Վերցված է 2020-01-14 
  40. «Internacional secure state title»։ FourFourTwo (անգլերեն)։ 2011-05-16։ Վերցված է 2020-01-14 
  41. «Unstoppable Leandro Damiao seals Recopa title for Internacional | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-14 
  42. «Diego Tardelli gives Brazil win as Lionel Messi falters for Argentina»։ The Guardian։ Վերցված է 2020-01-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]