Մանո Մենեզես
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Լուի Անտոնիո Վենկեր Մենեզես | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Mano | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 11, 1962 (61 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Passo do Sobrado, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լյուս Անտոնիո Վենկեր Մենեզես (պորտ.՝ Luis Antônio Venker de Menezes, հունիսի 11, 1962, Passo do Sobrado, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), առավել հայտնի է Մանո Մենեզես անունով (պորտ.՝ Mano Menezes), բրազիլացի ֆուտբոլային մարզիչ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանո Մենեզեսը խաղացել է իր հայրենի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի սիրողական ակումբներում։ Նա սկսել է իր կարիերան «Ռոսարիու» ակումբում, որը գլխավորում էր նրա հայրը։ Խաղացել է հարձակման գծում և կիսապաշտպանությունում, ապա տեղափոխվել է կենտրոնական պաշտպանի դիրք։ Հետագայում նա խաղացել է Մատու Լեյտան քաղաքի «Ֆլումինենսե» ակումբում։ Պրոֆեսիոնալ մակարդակում նրա միակ ակումբը եղել է Վենանսիու Այրիս քաղաքի «Գուրանին», ուր նա տեղափոխվել է 1970-ական թվականների վերջին։ Այդ ակումբում նա դարձել է թիմի ավագ և օգնել է ակումբին դուրս գալ Ռիու Գրանդի դու Սուլի առաջնության երկրորդ լիգա։ Իր կարիերայի վերջում Մենեզեսը ստացել է մարզչական կրթություն։
Որպես մարզիչ՝ Մանո Մենեզեսի առաջին ակումբը դարձել է հարազատ «Գուարանին», որը նա գլխավորել է 1997 թվականից։ Դրանից հետո նա մարզել է բրազիլական այլ ոչ մեծ ակումբներ։ 2003 թվականին Մենեզեսը որոշակի ճանաչում է ձեռք բերել երկրում՝ «XV նոյեմբերի» (Կամպու Բոն) համեստ ակումբի հետ հասնելով Բրազիլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
2005 թվականի ապրիլին Մենեզեսը գլխավորել է «Գրեմիոն», որն անցել է Սերիա Բ։ Մանոն թիմին օգնել է վերադառնալ Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոն և հաջորդ տարի ակումբի հետ հաղթել է Ռիու Գրանդի դու Սուլի առաջնությունում։ 2007 թվականին Մենեզեսը «Գրեմիոյի» հետ հասել է մինչև Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Նրա օրոք ակումբն անցկացրել է 169 հանդիպում, որոնցից 89 խաղում հաղթել է, 35-ն ավարտել է ոչ-ոքի և 45-ում պարտվել է։
2007 թվականի վերջում Մենեզեսը նշանակվել է «Կորինտիանս» ակումբի գլխավոր մարզիչ[1], որ անցել էր Սերիա Բ։ 2008 թվականին Մանո Մենեզեսի գլխավորությամբ ակումբը հասել է Բրազիլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել է «Սպորտ Ռեսիֆի» ակումբին, ինչպես նաև գրավել է առաջին տեղը Բրազիլիայի առաջնության Սերիա Բ-ում։ Հաջորդ տարի ակումբը հաղթել է Սան Պաուլո նահանգի առաջնությունում և Բրազիլիայի գավաթի խաղարկությունում։ 2010 թվականին ակումբը գրավել է 4-րդ տեղը Սան Պաուլոյի առաջնությունում և հասել Լիբերտարդորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
2010 թվականի հուլիսին Մենեզեսին առաջարկել են գլխավորել Բրազիլիայի հավաքականը[2]։ Հուլիսի 24-ին նա պաշտոնապես դարձել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[3]։ Մենեզեսը ասել է. «Ես ուրախությամբ և հպարտությամբ համաձայնեցի դառնալ հավաքականի գլխավոր մարզիչ»[4]։ «Կորինտիանսի» երկրպագուներին Մենեզեսն ասել է.
![]() |
Երկրպագուների զգացմունքների փոռթկումը անկեղծ էր, և դա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Հաճախ չէ մարզիչն արժանանում դրան։ Բացի դրանից մեր երկրպագուները հպարտ են նաև նրանով, որ իրենց մարզիչն աշխատելու է երկրի գլխավոր թիմի հետ։ Կարծում եմ, որ եթե գնահատենք իմ աշխատանքն ակումբում, ապա կարող ենք ասել, որ ես հասել եմ ոչ վատ արդյունքների[5]։ | ![]() |
Մենեզեսի ղեկավարության ներքո Բրազիլիայի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է ԱՄՆ-ի հավաքականի դեմ։ Այս հանդիպման համար մարզիչը հրավիրել է միայն 4 ֆուտբոլիստի, ովքեր հանդես էին եկել 2010 թվականի աշխարհի առաջնությունում[6]։ Աշնանը Մենեզեսն ազգային հավաքական է հրավիրել Ռոնալդինյոյին, որին նախկին մարզիչն անտեսում էր[7]։ 2011 թվականին Մենեզեսն ազգային հավաքականի հետ հասել է Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ[8]։
2012 թվականին Մենեզեսն ազգային հավաքականի հետ մասնակցել է Օլիմպիական խաղերի եզրափակչին։ Չնայած ԶԼՄ-ների տարածած լուրերին, թե նա կհեռացվի աշխատանքից[9], Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է թողնել նրան իր պաշտոնում[10]։ Նոյեմբերի 23-ին Սան Պաուլոյում կայացած Բրազիլիայի ֆուտբոլի պաշտոնյաների հատուկ հանդիպման ժամանակ Մենեզեսը հեռացվել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից[11]։ «Սելեսաոյի» հետ աշխատելու ընթացքում Մենեզեսը տարել է 21 հաղթանակ, 6 խաղն անցկացրել է ոչ-ոքի և նույնքան անգամ պարտվել է։ Հոկտեմբերին բրազիլացիները գրավել են 14-րդ տեղը ՖԻՖԱ-ի աղյուսակում, ինչը հակառեկորդ է[12]։
2013 թվականի ամռանը Մենեզեսը պայմանագիր է կնքել Ռիո դե Ժանեյրոյի «Ֆլամենգո» ակումբի հետ։ Մարզչի պաշտոնում 51-ամյա Մենեզեսը փոխարինել է Ժորժինյոյին, ով անցկացրել էր միայն 14 խաղեր, որից հետո հեռացվել էր պաշտոնից[13]։
2013 թվականի դեկտեմբերի 11-ից[14] մինչև 2014 թվականի դեկտեմբերի 7-ը[15] եղել է «Կորինտիանսի» գլխավոր մարզիչը։
2015 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակվել է «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչ[16]։ Այդ պաշտոնում փոխարինել է Վանդերլեյ Լուշեմբուրգոյին[17]։
2016 թվականի հունվարից եղել է «Շանդուն Լունեն» ակումբի գլխավոր մարզիչը։
2016 թվականի հուլիսի 26-ին վերադարձել է «Կրուզեյրոյի» գլխավոր մարզչի պաշտոնին[18]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի չեմպիոն – 2006, 2007
- Սան Պաուլո նահանգի չեմպիոն – 2009
- Բրազիլիայի գավաթակիր – 2009
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Nem esfriou! Timão já tem novo técnico para a Série B»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-01-ին։ Վերցված է 2017-11-25
- ↑ CBF convida Mano Menezes e já fala na primeira convocação
- ↑ «Mano Menezes aceita o desafio de conquistar o hexacampeonato na Copa do Mundo do Brasil 2014»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-28-ին։ Վերցված է 2017-11-25
- ↑ Менезес назначен на пост главного тренера сборной Бразилии
- ↑ Менезеш: благодарю торсиду «Коринтианс»(չաշխատող հղում)
- ↑ Вувузелы трубят обновление(չաշխատող հղում)
- ↑ «Ману Менезеш: Роналдиньо один из лучших футболистов в мире»։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-31-ին։ Վերցված է 2017-11-25
- ↑ «Менезес: сборная Бразилии на правильном пути»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-11-25
- ↑ Менезеса на посту наставника сборной Бразилии может заменить Сколари
- ↑ Президент CBF: Менезес остаётся наставником сборной Бразилии
- ↑ «Mano Menezes não é mais técnico da Seleção Brasileira» (պորտուգալերեն)։ Confederação Brasileira de Futebol։ 23.11.2012։ Վերցված է դեկտեմբերի 6, 2012
- ↑ Сборная Бразилии осталась без главного тренера
- ↑ Бывший тренер сборной Бразилии по футболу нашел работу
- ↑ «Mano Menezes é o novo técnico do Corinthians» (պորտուգալերեն)։ Site oficial do Sport Club Corinthians Paulista։ 11.12.2013։ Վերցված է դեկտեմբերի 16, 2013
- ↑ Мано Менезес ушел в отставку с поста главного тренера «Коринтианс»
- ↑ «Vanderlei Luxemburgo e Isaías Tinoco deixam o Cruzeiro» (պորտուգալերեն)։ Site oficial do Cruzeiro Esporte Clube։ 31.08.2015։ Վերցված է սեպտեմբերի 23, 2015
- ↑ «Mano Menezes é o novo treinador do Cruzeiro Esporte Clube» (պորտուգալերեն)։ Site oficial do Cruzeiro Esporte Clube։ 1.09.2015։ Վերցված է սեպտեմբերի 23, 2015
- ↑ «Cruzeiro Esporte Clube acerta o retorno do técnico Mano Menezes» (պորտուգալերեն)։ Site oficial do Cruzeiro Esporte Clube։ 26.07.2016։ Վերցված է օգոստոսի 12, 2016
|