Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժոզե Լուի Գեյ-Լյուսակից)
Picto Info sciences exactes.png
Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ
Joseph Louis Gay-Lussac
Gaylussac.jpg
Ծնվել է դեկտեմբերի 6, 1778({{padleft:1778|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2]
Սեն Լեոնարդ դե Նոբլատ
Մահացել է մայիսի 9, 1850({{padleft:1850|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2] (71 տարեկանում)
Փարիզ[3]
Գերեզման Պեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն ֆիզիկոս, քիմիկոս, քաղաքական գործիչ, ճարտարագետ և համալսարանի պրոֆեսոր
Պաշտոն(ներ) Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Պերերի պալատի անդամ
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Պոլիտեխնիկական դպրոց
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[2]
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Pour le Mérite
Երեխա(ներ) Ժյուլ-Ալեքսանդր Գեյ-Լյուսակ
Ստորագրություն
Gay-Lussac Signature.svg
Joseph Louis Gay-Lussac Վիքիպահեստում

Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ (ֆր.՝ Joseph Louis Gay-Lussac, դեկտեմբերի 6, 1778[1][2], Սեն Լեոնարդ դե Նոբլատ - մայիսի 9, 1850[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի մեծանուն ֆիզիկոս և քիմիկոս, 1806 թվականից Փարիզի ԳԱ անդամ, 1826 թվականից Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ։ Հիմնականում զբաղվել է գազերի ուսումնասիրությամբ։ Հայտնի է Գեյ-Լյուսակի՝ ջրային լուծույթներում ալկոհոլի պարունակության չափման մեթոդը։

1800 թվականին ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ 1809 թվականից այդ դպրոցի քիմիայի և Սորբոնի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ 1802 թվականին, Ջոն Դալթոնից անկախ, հայտնագործել է գազերի ջերմային ընդարձակման օրենքը։ 1804 թվականին, ժ․ Բիոյի հետ միասին, ուսումնասիրել է մթնոլորտի վերին շերտերը և պարզել, որ 7000 մ բարձրության վրա Երկրի մագնիսականության ինտենսիվության փոփոխությունը զգալի չէ, և այդ բարձրության վրա օդն ունի նույն կազմությունը, ինչ որ Երկրի մակերևույթին։ 1808 թվականին հայտնաբերել է գազերի ծավալային հարաբերությունների օրենքը։ Նույն թվականին Լ․ Թենարի հետ մշակել է նատրիումի և կալիումի ստացման եղանակ, անջատել նաև ազատ (ոչ մաքուր) բոր։ 1813-1814 թվականներին, Գ․ Դևիի հետ միաժամանակ, ցույց է տվել, որ յոդը քլորին շատ նման քիմիական տարր է և ստացել յոդի միացությունները, մասնավորապես յոդաջրածինը։ 1811 թվականին ստացել է մաքուր կապտաթթու, իսկ 1815 թվականին՝ ցիան (դիցիան)։ Ի․ Բերցելիուսի և Ի․ Դյոբերայների հետ Գեյ-Լյուսակը կատարելագործել է օրգանական տարրական անալիզը (1815), իսկ 1824-1832 թվականներին՝ տիտրման մեթոդները։[4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը՝ ֆրանսիացի մեծագույն գիտնականներից մեկը, ծնվել է 1778 թվականի դեկտեմբերի 6-ին Սեն Լեոնար դե Նոբլա վայրում (Լիմուզեն պրովինցիայում, այժմ՝ Վերին Վիեն դեպարտամենտում)։ Պապը բժիշկ էր, իսկ հայրը՝ արքայական դատախազ և դատավոր Սեն դե Նոբլյակում[5]։

1789 թվականին, երբ Գեյ-Լյուսակը 11 տարեկան էր, տեղի ունեցավ հեղափոխություն, որը կտրուկ փոխեց ընտանիքի կյանքը։ 1793 թվականին Գեյ-Լյուսակի հայրը ձերբակալվեց «կասկածյալների վերաբերյալ օրենքի» հիման վրա և ուղարկվեց Փարիզ։ Այնտեղ ուղևորվեց նաև Գեյ-Լյուսակը՝ հոր համար բարեխոսելու։ Այնտեղ փորձեցին Ժոզեֆին բանակ ուղարկել, սակայն իրավաբանական կրթության շնորհիվ նրան հաջողվեց խուսափել բանակում ծառայելուց։

1794 թվականի հուլիսի 27-ին պետական հեղաշրջումից հետո, որը տապալեց յակոբինյան բռնապետությունը, Գեյ-Լյուսակի հայրն ազատ արձակվեց։ 1795 թվականին նա որդուն ուղարկեց Փարիզի Սավուրե պանսիոն, որը շուտով փակվեց սովի պատճառով, իսկ Գեյ-Լյուսակը տեղափոխվեց Փարիզի մոտակայքում գտմվող Սանսիե պանսիոն։

1798 թվականի դեկտեմբերի 26-ին գերազանց հանձնելով քննությունները՝ Գեյ-Լյուսակը դարձավ Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի ուսանող՝ 30 ֆրանկ թոշակով։ 1800 թվականին որպես լավագույն ուսանողներից մեկը հայտնի քիմիկոս Կլոդ Լուի Բերտոլլեի լաբորատորիայում տեղ ստացավ։ Միևնույն ժամանակ դարձավ նաև հայտնի քիմիկոս Անտուան Ֆուրկրուայի օգնականը և, դասախոսություններ կարդալով, հայտնի դարձավ որպես Պոլիտեխնիկական դպրոցի լավագույն դասավանդողներից մեկը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Араго Ф., Биографии знаменитых астрономов, физиков и геометров, пер. с франц., т. 2, Спб, 1860;
  • Джуа М., История химии, пер. с итал., М., 1966;
  • Blanc Е. et Delhoume L., La vie émouvante et noble de Gay-Lussac, Limoges, 1950.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118716581 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Гей-Люссак Жозеф Луи, Гей-Люссак Жозеф Луи // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Վիկտոր Համբարձումյան (1977). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջեր 7. https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%28Soviet_Armenian_Encyclopedia%29_3.djvu/7. 
  5. Весь материал данного раздела, кроме абзацев, где источник указан особо, взят из книги: Араго Ф. Биографии знаменитых астрономов, физиков и геометров. — Т. II, III. — Ижевск: НИЦ «Регулярная и хаотическая динамика», 2000. — 464 с.