Ժոզեֆ Մենգելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզեֆ Մենգելե
WP Josef Mengele 1956.jpg
Ծնվել է մարտի 16, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Գյունցբուրգ, Գյունցբուրգ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1]
Մահացել է փետրվարի 7, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3] (67 տարեկանում)
Մահվան վայր Լա Բանդա, Banda Department, Santiago del Estero Province, Արգենտինա
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Argentina.svg Արգենտինա
Կրթություն Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտություն մարդաբան, ռազմական բժիշկ և տանջող
Ծնողներ հայր՝ Կառլ Մենգելե
Քաղաքական կուսակցություն Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն ՍԱ, Պողպատյա սաղավարտ և ՍՍ
Ստորագրություն
Josef Mengele Signature.svg
Josef Mengele Վիքիպահեստում

Ժոզեֆ Մենգելե (գերմ.՝ Josef Rudolf Mengele։ [ˈjoːzɛf ˈmɛŋələ], մարտի 16, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3], Գյունցբուրգ, Գյունցբուրգ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1] - փետրվարի 7, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2][3], Լա Բանդա, Banda Department, Santiago del Estero Province, Արգենտինա), Գերմանական Պաշտպանական Ջոկատի պաշտոնյա և ֆիզիկոս Աուշվից համակենտրոնացման ճամբարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Մենգելեն վատ համբավ ուներ բժշկական խմբում՝ գերիներին գազային խցերում սպանելու և բանտարկյալներին մահացու փորձերի ենթարկելու պատճառով։ Նորեկները պետք է աշխատեին այնտեղ, որտեղ նրանց աշխատանք տրվեր, իսկ նրանք ովքեր աշխատանքի համար ոչ պիտանի էին համարվում անմիջապես սպանվում էին գազային խցիկներում։ Մենգելեն լքեց Աուշվիցը 1945 թվականի փետրվարի 17-ին ազատագրող Կարմիր Բանակի ժամանումից շատ քիչ առաջ։ Պատերազմից հետո նա փախավ Հարավային Ամերիկա, որտեղ կյանքի մյուս մասը անցկացրեց ազատության մեջ։

Մենգելեն բժշկության և մարդաբանության բնագավառում դոկտորի աստիճան ստացավ Մյունխենի համալսարանում և սկսեց իր գործունեությունը՝ որպես հետազոտող։ Նա 1937 թ․ միացավ Նացիստական Կողմին, իսկ 1938 թ․ Պաշտպանական Ջոկատին։ Սկզբնապես նշանակված լինելով՝ որպես բժշկական սպա, 2-րդ Համաշխարհային Պատերազմի սկզբին տեղափոխվեց նացիստական համակենտրոնացման ճամբար ծառայության և հանձնվեց Աուշվիցին։ Այստեղ նա հնարավորություն ունեցավ անցկացնելու գենետիկ հետազոտություններ կենդանի մարդկանց վրա։ Նրա հետագա հետազոտություններում, որոնք հիմնականում կենտրոնացած էին երկվորյակների վրա, գերիների մարդկային կյանքն ու առողջությունն ընդհանրաապես հաշվի չէին առնված [4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենգելեն ծնվել է 1911 թվականի մարտի 16-ին Գերմանիայում Կառլ և Վալբուրգա (Հուպֆաեր) Մենգելենների ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրներն են կրտսեր Կառլը և Ալուան։ Մենգելեի հայրը գյուղատնտեսական մեքենաներ արտադրող Կառլ Մենգելե և Եղբայրներ ընկերության հիմնադիրն էր։ Մենգելեն դպրոցում լավ առաջադիմություն է ունեցել և երաժշտության, արվեստի և դահուկասպորտի հանդեպ հետաքրքրություն է զարգացրել[6]:

1930 թվականի ապրիլի 30-ին նա ավարտել է ավագ դպրոցը: Մենգելեն Ֆրանկֆութի՝ Գյոթեի անվան համալսարանում սովորել է բժշկություն և Մյունխենի համալսարանում՝փիլիսոփայություն [7]: Մյունխենը Նացիստական Կողմի շտաբն էր[8]: 1931 թ. Ժոզոֆը միացավ Շտատհելմին՝ Ճակատային Զինվորների Լիգային. ռազմականցված կազմակերպություն, որը 1934 թվականին ներգրավված էր Նացիստական Շթուղմափթայլունգի (փոթորիկ ջոկատ;SA) մեջ[9][7]:

1935 թ. Մենգելեն Մյունխենի Համալսարանի կողմից ստացավ Բժշկական Գիտությունների Թեկնածուի աստիճան Մարդաբանության ոլորտում։[7] 1937 թվականի հունվարին Ֆրանկֆուրտի՝ Ժառանգականության Կենսաբանության և Ռասայական Հիգիենիայի Ինստիտուտի կողմից նա դարձավ բժիշկ Օթմար Ֆրեյհեր վոն Վերշուերի ասիստենտը։ Վերշուերը գենետիկական հետազոտություններ կատարող գիտնական էր, ով երկվորյակների ուսումնասիրության առանձնահատուկ հետաքրքրություն ուներ[7]:

Որպես Վերշուերի ասիստենտ՝ Մենգելեն կենտրոնացավ այն ժառանգական գործոնների վրա, որոնք արդյունք են հանդիսանում ճեղքված շրթունքի կամ ճեղքված կզակի համար [10]: Նրա այս նյութի վերաբերյալ գրված թեզը նրան բերեց Բժշկական Գիտությունների «դոկտորի» կոչում 1938 թվականին[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]