Ժոան Սֆար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոան Սֆար
ֆր.՝ Joann Sfar
Ծնվել էօգոստոսի 28, 1971(1971-08-28)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՆիս[1]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, կոմիքսների արտիստ, կոմիքսների հեղինակ, կինոպրոդյուսեր, ուսուցիչ և նկարազարդող
Ժանրերֆենթեզի
ԸնտրանիThe Rabbi's Cat?
Ամուսին(ներ)Sandrina Jardel?
Պարգևներ և մրցանակներ
pastis.org/joann

Ժոան Սֆար (ֆր.՝ Joann Sfar, օգոստոսի 28, 1971(1971-08-28)[1][2][3][…], Նիս[1]), ֆրանսիացի կոմիկ դերասան, ծաղրանկարիչ, կոմիքսների հեղինակ, վիպասան, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սֆարը ծնվել է Նիսում` փոփ երաժիշտ Լիլուի[5] (մահացել է, երբ Ժոանը 3 տարեկան էր ) և փաստաբան Անդրե Սֆարի[6] ընտանիքում։ Սֆարին մեծացրել են հայրը և մայրական կողմից տատիկը, ով ռազմական բժիշկ է եղել, ծագումով ուկրաինացի։ Սֆարի պապիկը փրկել է Անդրե Մալրոին, ինչի համար ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն[5][7]։

Սֆարը համարվում է ֆրանս-բելգիական կոմիքսների նոր ալիքի կարևորագույն դերասաններից։ Նրա կոմիքսներից շատերը հրատարակվել են 1990 թվականին Ժան Քրիստոֆ Մենյուի և 6 այլ արվեստագետների կողմից հիմնված L'Association-ում։ Աշխատել է Դեյվիդ Բոշարի, Լյուվիս Թրոնհեյմի հետ։ Վերջինիս հետ ստեղծել է «Donjon» կոմիքսների շարքը[8]։

Կոմիքսներից շատերը Սֆարը ստեղծել է՝ ոգեշնչվելով իր հրեական ծագումով (աշկենազ մայրը, որի ընտանիքը Ուկրաինայից էր, հայրը՝ սեֆարդ)[9]։ Ըստ Սֆարի՝ իր «Պրոֆեսոր Բել» շարքում առկա է աշկենազների հումոր, իսկ «Le chat du rabbin» ստեղծվել է ոգեշնչվելով սեֆարդիկներից։ «Les olives noires» հրեա մանկան մասին պատմող շարք է, որը ներառում է պատմական և աստվածաբանական տեղեկատվություն։

Սֆարի վրա մեծ ազդեցություն են ունեցել ծաղրանկարիչ Ֆրեդը, Անդրե Ֆրանկենը, Մարկ Շագալը, Խայիմ Սուտինը, Ուիլ Այսները, Հյուգո Պրատը, Ջոն Բուսեման[10][11]։

2009-2010 թվականներին Սֆարը գրել և նկարահանել է Գենսբուր. հերոսական կյանք կենսագրական ֆիլմը ֆրանսիացի երաժիշտ Սերժ Գենսբուրի մասին։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Շնորհվել է Ծանոթագրություններ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
2010 Գենսբուր. հերոսական կյանք Այո Այո Նաև որպես դերասան (որպես Ջորջ Բրասենս)
Սեզար մրցանակ լավագույն առաջին ֆիլմի համար
ներկայացվել է Սեզար մրցանակ լավագույն ֆիլմի համար
ներկայացվել է—Lumières մրցանակ լավագույն ֆիլմի համար
ներկայացվել է Lumières մրցանակ լավագույն ռեժիսորի համար
2011 Ռաբիի կատուն Այո Այո Այո Cristal մրցանակ լավագույն ֆիլմի համար
Prix Jacques Prévert du Scénario for Best Adaptation
Ներկայացվել է Annie մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար
Ներկայացվել է Եվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար
2013 Այան Յոպ քաղաքից Այո
2014 Խալիլ Ջուբրան մարգարեն Այո
2015 Ակնոցներով և հրացանով կինը մեքենայում Այո

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Klezmer: Tales of the Wild East, First Second Books, New York, 2006.
  • Vampire Loves, First Second Books, New York, 2006.
  • Sardine in Outer Space, 6 volumes, with Emmanuel Guibert, First Second Books, New York, 2006-2008.
  • The Professor's Daughter, with Emmanuel Guibert, First Second Books, New York, 2007.
  • The Rabbi's Cat, Pantheon, 2007.
  • The Rabbi's Cat 2, Pantheon, 2008.
  • Little Vampire, First Second Books, New York, 2008.
  • Dungeon (since 1998, with Lewis Trondheim and collective)
  • The Little Prince (Comic Adaptation), Houghton Mifflin Harcourt, New York, 2010.

Ֆրանսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]