Ժյուլիեն Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժյուլիեն Գրին
ֆր.՝ Julien Green
Portrait of Julian Green (1900-1998), by photographer Carl van Vechten.jpg
Ծննդյան անունֆր.՝ Julian Hartridge Green
Ծնվել էսեպտեմբերի 6, 1900(1900-09-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
Վախճանվել էօգոստոսի 13, 1998(1998-08-13)[1][2][3][…] (97 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս[4]
Գրական անունDavid Irland և Théophile Delaporte[5]
Մասնագիտությունգրող
Լեզուամերիկյան անգլերեն, ֆրանսերեն[2] և գերմաներեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Distant Lands?, To Leave Before Dawn?, Mont-Cinère?, Leviathan? և Adrienne Mesurat?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[6], Ֆրանսերենի և գրականության Բելգիայի թագավորական ակադեմիա[7], Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՊարգևներՊիեր արքայազնի մրցանակ Ֆրանսիական ակադեմիայի գրական մեծ մրցանակ և Paul Flat Prize?
Julien Green signature.svg
Julien Green Վիքիպահեստում

Ժյուլիեն Գրին (ֆր.՝ Julien Green), ի ծնե անունը՝ Ջուլիան Հարթրիջ Գրին (անգլ.՝ Julian Hartridge Green, 6 սեպտեմբերի, 1900, Փարիզ – 30 օգոստոսի, 1998, Փարիզ), ամերիկյան ծագմամբ ֆրանսիացի գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Հարթրիջ Գրինը ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 6-ին Փարիզում, բողոքական ամերիկացիների ընտանիքում. եղել է ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերը: Մեծացել է Փարիզում: 1916 թվականին՝ ծայրահեղ աստվածավախ մոր մահվանից երկու տարի հետո, հոր և քույրերի հետ սկսել է դավանել կաթոլիկություն[8]: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին. զորացրվել է 1919 թվականին: 1919-1922 թվականներին սովորել է Վիրջինիայի համալսարանում: Վերադառնալով Ֆրանսիա՝ զբաղվել է գրականությամբ. նրա գրական դեբյուտը կայացել է 1924 թվականին «Պամֆլետ Ֆրանսիայի կաթոլիկների դեմ» ստեղծագործությամբ:

1940 թվականին Ֆրանսիայի պարտությունից հետո, տեղափոխվել է ԱՄՆ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Ամերիկայի ռազմական տեղեկատվության բյուրոյում, ելույթ է ունեցել «Ամերիկայի ձայնով», որտեղ նրա հետ միասին աշխատել են ֆրանսիացի գրող Անդրե Բրետոնն ու ամերիկացի դերասան Յուլ Բրինները: Անգլերենով գրել է «Հուշեր երջանիկ օրերի մասին» (անգլ.՝ Memories of Happy Days, 1942): Հետագայում անգլերեն է թարգմանել իր մի քանի ֆրանսերեն գրքեր (նաև իր քրոջ՝ գրող Էնն Գրինի (1891-1979) օգնությամբ: Պատերազմից հետո վերադարձել է Ֆրանսիա:

Իր կյանքի մեծ մասն անցկացնելով Ֆրանսիայում և ստեղծագործելով հիմնականում ֆրանսերեն՝ Ժյուլիեն Գրինը երբեք չի ունեցել Ֆրանսիայի քաղաքացիություն. 1972 թվականին Ժորժ Պոմպիդուն Գրինին առաջարկել է հպատակագրվել, սակայն վերջինս մերժել է:

Ժյուլիեն Գրինի որդեգիրն է եղել գրող Էրիկ Ժուրդենը:

Ժյուլիեն Գրինը մահացել է 1998 թվականի օգոստոսի 30-ին Փարիզում: Իր ցանկության համաձայն՝ թաղվել է Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի Սուրբ Էգիդ եկեղեցում[9][10]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլիեն Գրինը հեղինակել է նովելներ, դրամաներ ու վեպեր, որոնցից մի քանիսն արժանացել են քննադատների ու հասարակության դրական գնահատականին («Ադրիենա Մեզյուրա», 1927, «Երկրում ճանապարհորդողը», 1927, «Լևիաֆան», 1929, «Բեկորներ», 1932 և այլն): Առավել հայտնի է իր բազմահատոր օրագրով, որ վարել է իր ողջ կյանքի ընթացքում (1928-1998, 18 հատոր): Գրողի նոր գրքերին արձագանքել են Վալտեր Բենյամինը, Հերման Հեսսեն, Խորխե Լուիս Բորխեսը: Նրա «Օրագիրը» բարձր է գնահատել Էմիլ Սիորանը: Գրինի «Եթե ես լինեի ձեր տեղը» (1947) վեպի սուր հոգեբանական վերլուծությունը գրավել է Մելանի Քլայնի ուշադրությունը:

Ժյուլիեն Գրինի մի քանի ստեղծագործություններ էկրանավորվել են:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրական ազգային մեծ մրցանակ (1966)
  • Ֆրանսիական ակադեմիայի մեծ գրական մրցանակ (1970)
  • Եղել է առաջին ոչ ֆրանսիացին, որ ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1971)
  • Գրինցանե Կավուրի մրցանակ (1991)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118541765 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=jn19990002855
  6. Французская академия (фр.) — 1635.
  7. http://www.arllfb.be/composition/successions.html
  8. «Report of Green's conversion to Catholicism in 1916»։ New Georgia Encyclopedia։ Վերցված է հոկտեմբերի 5, 2014 
  9. St. Egid, Klagenfurt website. (in German). Retrieved 25 January 2013.
  10. «Find a Grave: Julien Green»։ Վերցված է հոկտեմբերի 5, 2014 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]