Ժեկո Սպիրիդոնով
Ժեկո Սպիրիդոնով բուլղար․՝ Жеко Спиридонов Хадживичев | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1867 |
Ծննդավայր | Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 21, 1945 (78 տարեկան) |
Մահվան վայր | Ribaritsa, Teteven, Լովեչի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Zheko Spiridonov Վիքիպահեստում |
Ժեկո Սպիրիդոնով Հաջիվիչև (բրետոներեն՝ Жеко Спиридонов Хадживичев, փետրվարի 27, 1867, Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1945, Ribaritsa, Teteven, Լովեչի մարզ, Բուլղարիա), բուլղար անվանի քանդակագործ, ուսուցիչ, պրոֆեսոր, ռեկտոր, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։
Բորիս Շացի և Մարին Վասիլևի հետ միասին Բուլղարիայի ժամանակակից քանդակագործության երեք հիմնադիրներից մեկն է[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեկո Սպիրիդոնովը ծնվել է 1867 թվականի փետրվարի 27-ին Շումենում։ 1889 թվականին ավարտել է Բոհեմիայի կավագործության դպրոցը։ Երեք տարիների ընթացքում դասավանդել է Սոֆիայի պետական արհեստավորական դպրոցում։
Մինչև 1898 թվականը Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում քանդակագործություն է սովորել։ Ակադեմիան ավարտել է շքանշանով և արժանացել է արծաթե մեդալի։ 1896-1897 թվականներին մասնակցել է Գերմանիայի ցուցահանդեսներին։
1898 թվականին վերադարձել է հայրենիք և սկսել է գեղանկարչություն դասավանդել Սոֆիայի առաջին դասական գիմնազիայում ու Պետական նկարչական դպրոցում (այժմ՝ Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա)։ Ակադեմիայի ռեկտոր (1909-1911, 1924-1926, 1929-1930)։
Նրա աշակերտներից են եղել Իվան Լազարովը, Իվան Ֆունևը, Վլադիմիր Դիմիտրով-Մայստորան։
Մահացել է 1945 թվականի հուլիսի 21-ին Ռիբարիցայում, Լովեչի մարզ՝ 78 տարեկան հասակում[3]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեկոն բուլղարական քանդակագործության վառ ներկայացուցիչ է։ Իր առաջին ստեղծագործական քայլերն արել է 20-րդ դարի սկզբին։
Մի շարք կիսանդրիների, հուշարձանների և պատմական գործիչների քանդակագործությունների հեղինակ։
Ընտրյալ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր II արքայի հուշարձանը Պլևենում,
- Խրիստո Բոտևի, Վասիլ Լևսկիի և կոմս Նիկոլայ Իգնատևի հուշարձանները Վառնայում, Իվան Վազովի և Գեորգի Բենկովսկիի հուշարձանները Սոֆիայում, Ալեքո Կոնստանտինովի Սվիշտովում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժեկո Սպիրիդոնովի անունով անվանված է Սոֆիայի փողոցներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Елена Пенева, „Трима титани“, информация за изложбата „Първите в новата българска скулптура“, dnes.bg, 12 април 2007 г.
- ↑ „Изложба на първите български скулптори се откри в НХГ“, сайт на БНР, 23 април 2007 г.
- ↑ Енциклопедия на изобразителните изкуства в България, том 3, Издателство на БАН, София, 2006 г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժեկո Սպիրիդոնով Արխիվացված 2019-02-21 Wayback Machine(բուլղ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժեկո Սպիրիդոնով» հոդվածին։ |
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Շումեն քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 1945 մահեր
- Բուլղարիայում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի քանդակագործներ
- Բուլղարացի մանկավարժներ
- Ռեկտորներ
- 20-րդ դարի քանդակագործներ