Բորիս Շաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Շաց
Boris schatz - 001.jpg
Ծնվել էդեկտեմբերի 4, 1866(1866-12-04)[1]
ԾննդավայրVarniai, Լիտվա
Մահացել էմարտի 23, 1932(1932-03-23)[2] (65 տարեկան)
Վախճանի վայրըԴենվեր, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ՈւսուցիչՄարկ Անտոկոլսկի և Ֆեռնան Կորմոն
Մասնագիտությունքանդակագործ, համալսարանի դասախոս և նկարիչ
ԱշխատավայրԲեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա
ԵրեխաներBezalel Schatz? և Zahara Schatz?
Boris Schatz Վիքիպահեստում

Բորիս Շաց (Բորիս Իլյիչ (Զալմեն-Բեր) Շաց, Իսրայելում հայտնի է նաև որպես Բարուխ Շաց և Բորիս Ցեմախ Շաց, անգլ.՝ Boris Schatz, դեկտեմբերի 4, 1866(1866-12-04)[1], Varniai, Լիտվա - մարտի 23, 1932(1932-03-23)[2], Դենվեր, ԱՄՆ[3]), հրեա քանդակագործ, գեղանկարիչ, մշակույթի գործիչ։ Շացը հայտնի է եղել որպես «Իսրայելի արվեստի հայր», հիմնադրել է Երուսաղեմի Բեցալելի դպրոցը։ Շացի մահից հետո նրա արվեստի հավաքածուի մի մասը, այդ թվում հոլանդացի նկարիչ Յոզեֆ Իսրայելսի ստեղծած հայտնի ինքնանկարը, որը Շացին արտիստն անձամբ էր տվել, դարձել են Իսրայելի թանգարանի հավաքածուի առանցքային մաս[4]։ Աշխատել է Բուլղարիայում և Պաղեստինում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բորնոյում (այժմ՝ Վարնյայ) Կովնոյի մոտակայքում (այժմ՝ Կաունաս, Լիտվա)։ Սովորել է Վիլնոյի (Վիլնյուս) եշիվայում, որտեղ բարեկամացել է Հովեվեյ Ցիոն խմբի հետ։ 1889 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ ընդունվել է Կորմոնի Գեղարվեստի ակադեմիա և քանդակագործ Մարկ Անտոկոլսկու արվեստանոց, հետագայում դառնալով նրա օգնականը։ Այդ ժամանակ էլ ստեղծել է իր առաջին նշանավոր ստեղծագործությունները։

1895 թվականին ստացել է պալատական նկարչի կոչում և աշխատել բուլղարացի իշխան Ֆերդինանդ I-ի մոտ։ 1896 թվականին Սոֆիայում եղել է պետական Նկարչական դպրոցի, հետագայում՝ Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայի ստեղծողների և կազմակերպիչների թվում և ղեկավարել է այն։ 1903 թվականի Քիշինյովյան ջարդերը Շացին վերադարձրին հրեական խնդիրների շրջանակ, որի արդյունքում էլ նա հրապուրվեց Թեոդոր Հերցլի գաղափարներով։

Բազելում 7-րդ Սիոնիստական կոնգրեսում (1905) Բորիս Շացը հանդես եկավ Պաղեստինում գեղարվեստական դպրոց ստեղծելու առաջարկությամբ, որտեղ երիտասարդ սերնդի հրեաները կարող էին սովորել գեղարվեստի և կիրառական արվեստի բոլոր տեսակները[5]։ Առաջնորդվելով այս երազանքներով 1906 թվականին նա մեկնեց Երուսաղեմ, որտեղ էլ բացեց արվեստի և արհեստների Բեցալել դպրոցը (1969 թվականից՝ Գեղարվեստի և կիրառական արվեստի Բեցալել ակադեմիա)։ Ոգեշնչված Թորայով՝ նա նոր դպրոցը կոչեց Բեցալելի անունով (ռուսական ավանդույթով՝ Վեսելեիլա)։ Բայց Շացի պլաններն ավելի հեռուն էին գնում, նա գտնում էր, որ Երուսաղեմը պետք է ունենա թանգարան։ Գերմանացի սիոնիստների ֆինանսական աջակցության շնորհիվ դպրոցի հարևանությամբ ստեղծվեց «Բեցալել» թանգարանը։ 1964 թվականին Երուսաղեմում ստեղծվեց պետական «Իսրայելի թանգարանը» և «Բեցալել» թանգարանը դարձավ նրա մի մասը՝ դադարելով ինքնուրույն գոյություն ունենալ։ Չնայած դրան, Իսրայելի թանգարանի հրեական կրոնական արվեստի ստեղծագործությունների մեծ հավաքածուն դեռևս ներկայացվում է որպես «Բեցալել» թանգարանի հավաքածու։ Բորիս Շացը մեծ երազող էր, որի ուտոպիական երազանքներում միահյուսվում էին բնությունն ու արվեստը։ Նա բավականին ոչ գործնական մարդ էր, որի արդյունքում էլ մերժվեց նրա հետագա ֆինանսական օժանդակությունը։ ԱՄՆ-ում փող գտնելու նրա ջանքերն ապարդյուն անցան։

1932 թվականին ԱՄՆ-ում ֆինանսավորման որոնումների ընթացքում Բորիս Շացը մահացավ և Երուսաղեմի «Բեցալել» դպրոցը որոշ ժամանակ փակվեց։

Բորիս Շացի մահից մեկ տարի հետո սկսեցին Պաղեստին գալ հիտլերական Գերմանիայից հեռացած հրեա նկարիչները։ Մորդեհա Նարկիսի (1898-1957 թթ.) և Բորիս Շացի երկարատև համագործակցության շնորհիվ 1935 թվականին բացվեց «Բեցալելի նոր դպրոցը» և վերականգնվեց թանգարանը։ Սկզբում «Բեցալել» դպրոցը տեղակայված էր հնաոճ շենքում, որը շրջափակված էր քարե պարսպով և համարվում էր քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Մեր օրերում այդ շենքը դարձել է «Նկարիչների տուն», որտեղ երիտասարդ տաղանդներն ամեն տարի ցուցադրում են իրենց ստեղծագործությունները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում գտնվելու ընթացքում (1889-1895 թթ.) Շացը ստեղծեց մի շարք նշանավոր ստեղծագործություններ, որոնցից են «Մովսեսը Նևո լեռան վրա» (1890) և «Մատտիտյահու Հասմոնեյ» (առաջին տարբերակը` 1894, ցինկ) քանդակները։ Այդ ժամանակահատվածում Շացը ստեղծեց նաև մի շարք դիմանկարներ (դրանցից լավագույնը համարվում է «Մ. Անտոկոլսկի» հարթաքանդակ մեդալիոնը, 1894, բրոնզ)[5]։

Որպես Բուլղարիայի թագավորի պալատական նկարիչ Շացը կատարում էր նաև պաշտոնական պատվերներ, այդ թվում 1876 թվականի Ազատագրական պատերազմի հերոսների հուշարձանի նախագիծը (1901)։ Նկարիչը հաճախ էր անդրադառնում ժողովրդական թեմատիկային, նկարելով հիմնականում ծեր մարդկանց («Բուլղարացի պառավը», 1897, գիպս «Նստած հրեան», 1902, թրծակավ)[5]։

1903 թվականին Շացը ստեղծեց երկու բարձրաքանդակներ, որոնք հետագայում դարձան նրա ամենահայտնի ստեղծագործությունները, «Շաբաթի հանդիպումը» (բրոնզ) և«Հավդալա» (բրոնզ)[5]։

Նկարչի Պաղեստինում ստեղծագործելու ժամանակահատվածում, նրա աշխատանքներում կենտրոնական տեղ էին զբաղեցնում հին ժամանակների մեծ հրեաների կերպարները, «Մովսեսը սրբազան գրերով» (1918, գիպս) արձանի էսքիզը, որտեղ զգացվում է Մ. Անտոկոլսկու «Քրիստոսը ժողովրդի դատի առաջ» ստեղծագործության ազդեցությունը, «Երեմիա» (1911), «Եսայի» (1918; երկուսն էլ բրոնզե բարձրաքանդակ ) մարգարեների բարձրաքանդակները[5]։

1920-ական թվականներին Շացը ստեղծեց նաև Տ. Հերցլի (Տ. Հերցլի թանգարան, Երուսաղեմ), Հայիմ Նախման Բյալիկի (1929), Վլադիմիր Ժաբոտինսկու (1920), Էլիեզեր Բեն-Եհուդայի (1922), Հերբերտ Լուիս Սեմյուելի (1924), Իսրայել Զանգվիլի (1929/30) հայտնի քանդակագործական դիմանկարները[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտության և արվեստի բնագավառի արծաթե մեդալ, Սոֆիա, Բուլղարիա, 1898 թ.
  • Ոսկե մեդալ ծեր կնոջ կինսանդրու համար, 1900 թ. gold medal for Bust of an Old Woman
  • Արծաթե մեդալ միջազգային ցուցահանդեսի համար, Փարիզ, 1900 թ.
  • Լուիզիանայի գնումների ցուցահանդեսի արծաթե մեդալ, 1904 թ., Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ

Հրատարակված երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • On Art, Artists and their Critics (in Hebrew), 1924
  • The Rebuilt Jerusalem: The Rebuilt Reality (Heb.: Yerushalayim HaBenuyah) (in Hebrew), Jerusalem: Bezalel Academy, 1924

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schatz, Boris (1925). Boris Schatz His Life & Work a Monograph, Jerusalem: B'nai Bezalel. ISBN 1-135-29826-2
  • J. Klausner (1927). Boris Schatz : 31 oil paintings (in English and Hebrew), Jerusalem
  • Nurit Shilo-Cohen, ed. (1983). "Betsal'el" shel Shats, 1906-1929 / Bezalel, 1906-1929, translated from Hebrew into English by Esther Rosalind Cohen, Jerusalem: Israel Museum
  • Yigal Zalmona (1985). Boris Schatz (in Hebrew), Jerusalem: Keter Publishing House Ltd.
  • Nurit Shilo Cohen (1994). "The 'Hebrew Style' of Bezalel, 1906–1929", Journal of Decorative and Propaganda Arts, vol. 20, pp. 140–163
  • Meir Ronnen (20 July 2006). "The last Schatz," The Jerusalem Post
  • Diana Muir Appelbaum, "First, Build an Art School", Jewish Ideas Daily, Aug. 1, 2012 [1]
  • Aviva Lori (January 2013). "The long-lost daughter of the father of Israeli art" - the story of Angelica Schatz (Boris Schatz's unknown daughter)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 קרסל ג. לכסיקון הספרות העברית (երբ.)ספרית פועלים, 1965. — Vol. 2. — P. 974–975.
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119183730 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. "Would the real Jozef Israels please stand up? Israeli curators crack a mysterious forgery". Associated Press. May 22, 2010. Via Fox News. foxnews.com. Retrieved 2018-05-18.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Шац Борис՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]