Յոզեֆ Իսրայելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Իսրայելս
հոլ.՝ Jozef Israëls
JozefIsraels.jpg
ԿեղծանունIsraels, Joseph
Ծնվել էհունվարի 27, 1824(1824-01-27)[1][2][3][…]
ԾննդավայրԳրոնինգեն, United Kingdom of the Netherlands
Վախճանվել էօգոստոսի 12, 1911(1911-08-12)[4][3][5][…] (87 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունՄիներվա ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, վիմագրող, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
ՈճՀաագայի գեղարվեստի դպրոց
Ժանրդիմապատկեր և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներ'Alone in the World'?, Children of the Sea?[6] և Passing Mother's Grave?
ՈւսուցիչՅան Ադամ Կրուզեման և Ֆրանսուա Էդուար Պիկար
ԱշակերտներԻսաակ Իսրաելս
ԱնդամակցությունArti et Amicitiae, Հաագայի գեղարվեստի դպրոց[7] և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
Commons-logo.svg Jozef Israëls Վիքիպահեստում

Յոզեֆ Իսրայելս (հոլ.՝ Jozef Israëls, հունվարի 27, 1824(1824-01-27)[1][2][3][…], Գրոնինգեն, United Kingdom of the Netherlands - օգոստոսի 12, 1911(1911-08-12)[4][3][5][…], Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի նկարիչ, ռեալիստական ուղղության Հաագայի դպրոցի ղեկավար։ Հիմնականում նկարել է ձկնորսների, գյուղացիների կյանքի պատկերներ։ Գործերից են՝ «Տխուր մտորումներ» (1896), «Կարտոֆիլ ուտողներ» (1903

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով հրեական ընտանիքի ծնունդ՝ դաստիարակվել է խիստ կրոնական ավանդույթներով և պատրաստվել է դառնալ ռաբբի (հրեական քահանա)։ Վաղ մանկությունից հայտնաբերել է գեղարվեստական և երաժշտական մեծ օժտվածություն։ Աշխատելով հոր մոտ դրամափոխանակման կրպակում՝ Յոզեֆ Իսրայելսն ազատ ժամանակ կուտակում էր փորագրություններ և գրում ներկերով՝ Վան Բյուիսի և Վան-Վիխերենի գլխավորությամբ։ Նրա առաջին փորձերը գեղանկարչության մեջ «Հրեան» և «Կավե խողովակների վաճառողը» աշխատանքներն էին, որոնք գրավել էին ոմն Վիտտեի ուշադրությունը, ով էլ համոզել է Իսրայելսի հորը՝ որդուն ուղարկել Ամստերդամ գեղանկարչություն սովորելու[8]։

Սովորել է Յան Ադամ Կրուզեմանի մոտ Ամստերդամում, այուհետեև Ֆ. Է՚՚ Պիկոյի մոտ Փարիզում, սկզբնապես տարվել է պատմական գեղանկարչությամբ, այնուհետև անցել կենցաղային գեղանկարչությանը, առավելապես պատկերել է հոլանդացիների ընտանեկան կյանքը և նավաստիների կենցաղը։

Առավել հայտնի աշխատանքներն են «Ապաքինվող մայրը», «Խեղճ ծառերը», «Հիվանդը», «Միակը աշխարհում»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jan Veth, Mannen of Betekenis: Jozef Israëls
  • Chesneau, Peintres français et étrangers
  • Philippe Zilcken, Peintres hollandais modernes (1893)
  • Dumas, Illustrated Biographies of Modern Artists (1882–1884)
  • J. de Meester, in Max Roose's Dutch Painters of the Nineteenth Century (1898)
  • Jozef Israëls, Spain: the Story of a Journey (1900).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 420 CC BY-SA icon 80x15.png