Իսրայել Զանգվիլ
Իսրայել Զանգվիլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1864[1][2][3] կամ փետրվարի 14, 1864[4] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 1, 1926[1][3][5][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Միդհյորստ, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Յորքի համալսարան, JFS? և Լոնդոնի համալսարան |
Երկեր | The Melting Pot? |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, կատակերգու, վիպասան, լրագրող և ակտիվիստ |
Ամուսին | Edith Ayrton? |
![]() |
Իսրայել Զանգվիլ (նաև Զանգվիլ Իսրայել[6] անգլ.՝ Israel Zangwill, արտասանվում է Իսրիել Զանգուիլ, հունվարի 21, 1864[1][2][3] կամ փետրվարի 14, 1864[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 1, 1926[1][3][5][…], Միդհյորստ, Չիչեսթեր, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող և և հրեական շարժման գործիչ։ ԱՄՆ-ի հետ կապված «Հալոցային կաթսա» հայտնի բառակապակցության հեղինակն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական կայսրության Լեհական թագավորության գաղթականներից մեկի որդին է։ Սովորել է Լոնդոնի հրեական անվճար ուսումնարանում։ Գրել է անգլերենով։ Թողարկել է «Պուրիմ» (1880) ալմանախը, որը բաղկացած է հիմնականում նրա ստեղծագործություններից։
Զանգվիլի հիմնական աշխատությունները նվիրված են սոցիալական և սոցիալ-ազգային թեմաներին։ Առաջին խոշոր ստեղծագործությունը «Վարչապետը և նկարիչը» վիպակն է (անգլ.՝ «The Premier and the Painter» 1888):
Ամենամեծ հաջողությունը Զանգվիլին բերեց «Գետտոյի երեխաները» վեպը (անգլ.՝ «Children of the Ghetto» 1892) Լոնդոնում հրեաների կյանքի մասին և դրան հարող պատմվածքների ժողովածուները, ինչպես նաև «Գետտոյի երազողները» (1898)՝ ականավոր հրեաների կիսահորինված, կիսապատմական կենսագրությունների մասին (Ուրիել Ակոստա, Սպինոզա, Հայնե, Լասալ, Դիզրայելի և այլք)։ «Գետտոյի երեխաները» վեպը դասվում է անգլո-հրեական գրականության ամենանշանակալի ստեղծագործությունների շարքին։
Կարևորություն ունի նաև «Բիգ Բոուի գաղտնիքը» դետեկտիվ վեպը (անգլ.՝ The Big Bow Mystery, 1892), որը ներառում է ժանրի պատմության մեջ առաջին հանելուկներից մեկը՝ սպանություն փակ սենյակում։ Այն հանրաճանաչություն է ձեռք բերել հեղինակի կենդանության օրոք և էկրանավորվել է 1946 թվականին։
1898 թվականից Զանգվիլը միացել է սիոնիստական շարժմանը, իսկ 1905 թվականին հավաքել է մի խումբ աշխարհագրագետների՝ առաջ քաշելով «հող առանց ժողովրդի, ժողովուրդ առանց հողի» կարգախոսը, որը ենթադրում է հրեական պետության ստեղծման հնարավորությունը ցանկացած վայրում, այլ ոչ միայն Իսրայելի պատմական հողերում։ Հաջորդ 20 տարիներին Զանգվիլը մասնակցել է Ավստրալիայում, Կանադայում, Ուգանդայում, Լիբիայում հրեական պետության ստեղծման փորձերին։
Նրա եղբայրը՝ Լուի Զանգվիլը, նույնպես դարձել է գրականագետ, գրել է Z. Z. З.[7] կեղծանունով։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այսօր նրա անունը փողոց է կրում Իսրայելի Նետանիա քաղաքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Григорий Трестман Израильский узел. История страны – история противостояния. — Litres, 2017.
- ↑ «Зангвилль, Луи»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զանգվիլ Իսրայել»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- Զանգվիլ Իսրայել՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Զանգվիլ Իսրայել Ճիշտ կաթսա
- Հունվարի 21 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Փետրվարի 14 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1926 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Գրողներ այբբենական կարգով
- Հրեա գրողներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Հրեա լրագրողներ
- Կատակերգուներ
- 19-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Բրիտանացի վիպասաններ