Իվան Լազարով (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Լազարով
Ծնվել էհոկտեմբերի 2, 1889(1889-10-02)[1]
ԾննդավայրԿառլովո, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էնոյեմբերի 4, 1952(1952-11-04)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրըՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի արվեստի և արդյունաբերության պետական ուսումնարան
Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
ՈւսուցիչԺեկո Սպիրիդոնով
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Բուլղարիայի վաստակավոր նկարիչ (1952)
Բուլղարիայի ժողովրդական նկարիչ (1969)
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
 Ivan Lazarov Վիքիպահեստում

Իվան Լազարով (բուլղար․՝ Иван Лазаров; հոկտեմբերի 2, 1889(1889-10-02)[1], Կառլովո, Բուլղարիայի իշխանություն - նոյեմբերի 4, 1952(1952-11-04)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր (1919-1952), Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայի ռեկտոր, Բուլղարիայի վաստակավոր (1952), ժողովրդական (1969) նկարիչ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (194))։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Լազարովը ծնվել է Կառլովոյում 1889 թվականին։ 1907-1912 թվականներին սովորել է Սոֆիայի արվեստի և արդյունաբերության պետական ուսումնարանի քանդակագործության բաժնում՝ պրոֆեսոր Ժեկո Սպիրիդոնովայի դասարանում։ Կրթությունը շարունակելու նպատակով Բուլղարիայի Լուսավորության նախարարության կողմից ստանում է կրթաթոշակ և ուսումը շարունակում Մյունխենի և Դրեզդենի ակադեմիաներում։

Հայրենիք վերադառնալով՝ 1919-1924 թվականներին Սոֆիայում նկարչություն է դասավանդում, իսկ գեղարվեստի պետական ակդեմիայում՝ քանդակագործություն։

1932-1935, 1937-1939, 1943-1945 թվականներին եղել է Սոֆիայի գեղարվեստի ազգային ակադեմիայի ռեկտորը։

1944 թվականի սեպտեմբերի 9-ի հեղափոխությունից հետո, երբ Բուլղարիայում իշխանության են գալիս խորհրդային ուժերը, ակադմեիկոս Իվան Լազարևը ձերբակալվում է և որոշ ժամանակ անցկացնում բանտում։ Բանտից ազատվում է ակադեմիկոս Թոդոր Պավլովի միջամտությամբ։

Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից Արվեստաբանության ինստիտուտի նախաձեռնողն ու առաջին տնօրենն է եղել 1949-1952 թվականներին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Լազարովի գործերը կերտված են քարից, փայտից, նվիրված են Բուլղարիայի աշխատավոր ժողովրդին և տարբերվում են ճշմարտացիությամբ և մարդկայնությամբ, կերպարների ամբողջականությամբ, ազգային ժողովրդական բնավորության նուրբ պատկերացմամբ, ընդհանրացված ծավալով։

1910-ական թվականներին ստեղծել է դրամատիկ հակապատերզմյան կոմպոզիցիաներ, ստեղծել է մարդկանց ընդհանրացված կերպարներ, որոնք տարբերվում են կենսական արտահայտչականությամբ և պատկերների մոնումենտալ ամբողջականությամբ։

  • «Կրկին պատերազմում» (1915)
  • «Զրուցող գյուղացիները» (1920-ական թվականներ)
  • «Աշխատավորը» (1937)
  • «Բանվորը» (1946-1947)
  • «Մայրը» (Դիմչո Դեբելյանովի գերեզմանին)

Քանդակագործի աշխատանքներից գտնվում են Սոֆիայի ազգային գեղարվեստի պատկերասրահում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В.М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]