Ավարտել է Օսերի ռազմական դպրոցը, որտեղ և անցել է դասախոսական աշխատանքի։ 1796-98 թթ. դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում։ Ֆուրիեի առաջին աշխատանքները վերաբերում են հանրահաշվին։ 1796 թ.-ին արտածել է որոշ սահմանափակումների դեպքում հանրահաշվական հավասարման իրական արմատների քանակի մասին մի թեորեմ (հրատ․ 1820 թվականին, կոչվում է իր անունով)։ Այս հարցի լրիվ լուծումը տվել է Ժակ Շառլ Ֆրանսուա Շտուրմը, 1829 թվականին։ Ֆուրիեի աշխատանքները հիմնականում վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկային, մասնավորապես պինդ մարմնում ջերմության տարածման տեսությանը, որտեղ նրա ստացած արդյունքները, ամփոփված «Ջերմության անալիտիկ տեսություն» հանրպհայտ աշխատանքում (հրտ․ 1822-ին), ովքեր դեր են խաղացել մաթեմատիկայի հետագա զարգացման գործում։ Տարբեր հատվածներում տարբեր անալիտիկ արտահայտություններով ներկայացված ֆունկցիաները եռանկյունաչափական շարքերի վերլուծելու վերաբերյալ աշխատանքներով, էապես նպաստել է ֆունկցիայի հասկացության ճշգրտմանը։ Թեև ցանկացած ֆունկցիաները եռանկյունաչափական շարքի վերածման հնարավյորությունն ապացուցելու նրա փորձերն անհաջող էին, այնուամենայնիվ այդ աշխատանքները հիմք հանդիսացան տվյալ պրոբլեմի մի ամբողջ շարք հետազոտությունների համար, որոնցով էլ նշանակալից չափով պայմանավորվեց բազմությունների տեսության և իրական փոփոխականի ֆունկցիաների տեսության սկզբնավորումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։