Հովազակատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ընձառյուծային կատուից)
Հովազակատու
Հովազակատու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ենթակարգ Կատվանմաններ
Ընտանիք Կատվազգիներ
Ենթաընտանիք Փոքր կատուներ
Ցեղ Արևելյան կատուներ
Տեսակ Հովազակատու
Լատիներեն անվանում
Prionailurus bengalensis
Kerr, 1792
Հատուկ պահպանություն
Հոմանիշեր
  • Felis bengalensis
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 552763
NCBI 37029

Ասիական հովազակատուն (լատին․՝ Prionailurus bengalensis) կատվազգիների ընտանիքի փոքր կատուների ենթաընտանիքին պատկանող տեսակից է։ Տարածված է Հարավային և Արևելյան Ասիայում։ Չափերով համապատասխանում է ընտանի կատուներին, իսկ իրենց գույներով շատ զանազան է։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովազակատուն Բրոնքսի կենդանաբանական այգում։

Հովազակատուների տեսակի մեջ արտաքին տեսքը շատ տարբեր է։ Պրիմորիեի երկրամասում նրանց արտաքին տեսքը բոլորովին տարբերվում է Ինդոնեզիայում ապրող նույն տեսակի կատուների տեսքից։ Հարավում իրենց հիմնական գույնը դեղինն է, ինչպես ընձառյուծի մոտ, իսկ հյուսիսում՝ առավելապես գորշ-դարչնագույն։ Մորթին ունի մուգ բծեր, իսկ գլխի վրա կան սև շերտագծեր։ Հյուսիսային պոպուլյացիաների մոտ բծերը կլորաձև են, մինչդեռ հարավային պոպուլյացիաների մոտ դրանք ընդամենը վրձնախազերի են։

Հովազակատուների չափսը տարբերվում է 65 սանտիմետրից (Ճավա կղզի) մինչև 1 մետր (Պրիմորիեի երկրամաս), ներառյալ պոչը, որը երկարությամբ հասնում է 20-40 սմ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովազակատուները նախընտրում են բնակվել ջրի մոտ։ Հավասարապես լավ են ընտելանում և՛ արևադարձային անտառներում, և՛ սավաննաներում, և՛ լեռներում։ Խուսափում են մարդկանց բնակավայրերից և շատ հազվադեպ անցնում են մշակված արտերով։

Հովազակատուները տարածված են սկսած Մերձամուրյան շրջանից, Կորեայից և Չինաստանից մինչև Հնդկաստան, Պակիստան և Ինդոնեզիա։ Նրանց նաև կարելի է հանդիպել Ջեջու, Ցուսիմա, Թայվան, Հայնան, Սումատրա, Ճավա, Կալիմանտան, Բալի, Լոմբոկ և Ֆիլիպինների մի որոշ այլ կղզիներում։ Հարավ-Արևելյան Ասիայի կղզիների վրա հովազակատուները ներկայացված են բազում ենթատեսակներով, որոնք կենդանաբանների կողմից երբեմն համարվում են որպես առանձին տեսակներ։

Որսորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովազակատուներին որսում են Չինաստանում թանկարժեք մորթու պատճառով։ Եվրամիությունն արգելել է մորթու ներմուծումը, սակայն այն մեծ խմբաքանակներով արտահանվում է Ճապոնիա։ Չնայած, որ հովազակատուն վտանգված տեսակներին չի պատկանում, բայց որոշ տարածաշրջաններում այն արդեն դարձել է սակավաթիվ կենդանի։

Խառնածինը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ընտանի կատվի հետ խաչասերման արդյունքում ստացել են ընտանի նոր ցեղատեսակ, որը անվանվել է բենգալյան կատու։

Ենթատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազակատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազակատու» հոդվածին։