Բենգալյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենգալյան կատու
Brown spotted tabby bengal cat.jpg
Տեսակ կատվի ցեղատեսակ
Ենթադաս կատու

Բենգալյան կատուն ընտանի կատվի (Felis silvestris catus) և ընձառյուծային կատվի (Prionailurus bengalensis) միջցեղային խառնածինն է։

Բենգալյան ցեղատեսակի ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Bengal - 20150311 14h56 (10000).jpg

Բենգալյան ցեղատեսակի պատմությունը սկսվում է ԱՄՆ-ում 1961 թվականին։ Ցեղատեսակի հեղինակն է Ջին Միլլը (այն ժամանակ՝ Ջին Սագդեն)։ 1961 թվականին Ջին Միլլը գիտական գործուղում է կատարում հարավ-արեւելյան Ասիա, Բանգկոկ։ Այդ տարածաշրջանի բնությունը ընձառյուծային կատուների բնական բնակատեղին է։ Այդ ժամանակ տվյալ տեսակի կատուները որսագողության պատճառով գտնվում էին ոչնչացման եզրին։ Նրանց սպանում էին թանկարժեք մորթու համար, իսկ կատվի ձագերին վաճառում էին զբոսաշրջիկներին որպես կենդանի հուշանվերներ։ Տեսնելով փոքրիկ ձագերին առևտրականի զամբյուղում, Ջինը չկարողացավ մնալ անտարբեր։ Նա գնեց ասիական ընձառյուծային կատվի ձագին և տարավ իր հետ Ամերիկա, ձագին Մալայզիա մականուն տալով։

Չնայած, որ Մալայզիան մեծացել էր տան պայմաններում, նա ուներ վայրի կենդանու բնավորություն։ Բայց կտղուցի ժամանակ Մալայզիան բարեհաճություն ցուցաբերեց ընտանի սեւ կատվի նկատմամբ, որն ապրում էր Ջինի մոտ։ Այդպիսի խաչասերման արդյունքում, ի զարմանս բոլորի, 1963 թվականին ծնվեց կենսունակ առողջ խառնածին Կին-Կին մականունով էգ կատվիկ՝ մորից ժառանգած բծավոր գույնով։ Այդ պահին Ջին Սագդեն որոշեց սկսել նոր ցեղատեսակ ստեղծելու աշխատանքները։ Այդ ցեղատեսակը պիտի ունենար վայրի ընձառյուծային կատվի տեսք, բայց միառժամանակ տան կատվի բնավորություն։ Երբ Կին-Կինը մեծացավ, քանի որ չկային այլ հավակնորդներ, նրան զուգավորեցին հենց այն տան սև կատվի հետ։ Դրանով աշխատանքները դադարեցին, քանի որ Ջինի առաջին ամուսինը մահացավ, Մալայզիան հանձնվեց կենդանաբանական այգի, իսկ Կին-Կինը մահացավ թոքաբորբից։

15 տարի անց (արդեն Ջիմի Միլլը) իմացավ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի լաբորատորիայում անցկացվող վայրի և ընտանի կատուների իմունիտետի համեմատական հետազոտության մասին։ Դրա արդյունքում հայտնաբերվեց, որ որոշ վայրի կատուները իմունիտետ ունեն սպիտակարյունության դեմ։ Մնացել էր պարզել, բնածին է, թե ձեռքբերովի է այդ իմունիտետը։ Դրա համար գիտնականներն ընձառյուծային և տարբեր ցեղատեսակների ընտանի կատուների միջեւ կատարեցին միջցեղային խաչասերմումներ։ Ջին Միլլը խնդրեց գիտախմբի ղեկավար Ուիլարդ Սենտերվոլից փոխանցել իրեն խառնածինների առաջին սերնդի մի քանի էգ կատու։ Եվ նա համաձայնվեց։ Դրա արդյունքում Ջինն իր տան ետին բակում բնակեց 9 էգ կատու՝ առաջին սերնդից։ Հենց այս պահից սկսվեցին բենգալյան կատվի ստեղծման լուրջ աշխատանքները։ Առաջին սերնդի խառնածին էգերի ձեւավորման գործընթածում նրանց զուգավորել էին տարբեր ցեղատեսակների ընտանի կատուների հետ, որոնց թվում էին բիրմայական կատուն և եգիպտական մաուն։ 1982 թվականին Ջինը պատահական հանդիպեց և գնեց մի վայրի կատու, որն ուներ բծավոր, ոսկե նարնջագույն գույն։ Նա հանդիպեց այդ կատվիկին Նյու Դելիի կենդանաբանական այգիներից մեկում։ Կատվին տուն բերելով, անվանեց նրան Դելի և գրանցեց CFA-ում որպես փորձառական մաու։

Մեծանալով, Դելին դարձավ Ջինի էգ կատուների փեսացուն։ Դելիից ծնված բոլոր ձագերը ունեին մորթի հիանալի փայլ, որն արմատացավ բենգալյան ցեղատեսակի մեջ։ Ջինը շարունակում էր ցեղատեսակի ստեղծումը։ Մոտ 20 տարի անցավ մինչեւ ինքը իրականացրեց իր մտահղացումը։ Ջին Միլլը ստեղծեց մի բարի էակ վայրի մորթիով։

Այսօրվա դրությամբ բենգալյան ցեղատեսակը ճանաչվել է գրեթե բոլոր կատվագիտական կազմակերպությունների կողմից։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենգալյան կատուները միավորում է վայրի և ընտանի կենդանու խառնվածքը։ Ունեն լավ զարգացած որսորդական բնազդ։

Ցեղատեսակի ստանդարտը WCF համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը. միջինից մինչև խոշոր, մկանուտ, ձիգ, ամրակազմ, միջին երկարության և մկանուտ վերջավորություններով։ Թաթերը մեծ են, կլորաձև։ Պոչը հաստ, միջին երկարության, կլորաձև ծայրով։

Գլուխը. թանձր գանգ, որը երկարությամբ մի փոքր ավելի մեծ է, քան լայնությամբ, կլորավուն ուրվագծով և վիթխարի ու լայն մռութով։ Պարանոցը երկար է և ուժեղ։

Կզակը. ուժեղ։

Ականջները. փոքրից մինչև միջին չափերի, մի փոքր առաջ թեքված, կլորավուն ծայրով, երբեմն վայրի բծով։

Աչքերը. մեծ և ձվաձև։ Դրված են լայնորեն, փոքր անկյունի տակ։ Թույլատրելի են ցակացած գույները, բացի երկնագույնի և ծովակնագույնի, ձյունային բենգալի համար՝ միայն մաքուր վառ երկնագույն։

Մորթին. կարճ, խիտ, փայլուն և մետաքսանման։

Խնամում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենգալները կոկ մորթի ունեցող կարճամազ կատուներ են (շատ հազվադեպ է, որ դառնում են ալերգիայի պատճառը)։ Սանրելու և լողանալու կարիք չունեն (բացառելով մազափոխման ժամանակը)։ Պարտադիր է կանոնավորապես կտրել ճանկերը։ Նույնպես պարտադիր է ճանկերի սրիչի առկայությունը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]