Հայնան
Հայնան | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | Հայնան (նահանգ) |
Մակերես | 33 210 կմ² |
Ջրլիցի ափին | Հարավ-չինական ծով, Բակբո և Qiongzhou Strait? |
Հայնան (չինարեն՝ 海南岛[1]) , կղզի Չինաստանի հարավ-արևելքում։ Ողողվում է Հարավ-Չինական ծովի ջրերով։ Փոքր կղզիների հետ միասին մտնում է համանուն գավառի մեջ։ Կղզու մակերեսը 33 920 կմ² է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մերձհասարակածային է։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը +24 °C, ջրինը +26 °C: Տարվա մեջ գրեթե 300 օր պայծառ և արևոտ եղանակ է։
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու կենտրոնական և հարավային մասը պատված է խիտ անտառներով։ Հայնան կղզին ունի կենդանական և բուսական էնդեմիկ տիպեր, որոնցից շատերը ՅՈՒՆԵՍԿՕՅԻ հսկողության տակ են։ Հիմնական կուլտուրաները՝ կոկոս, կաուչուկի ծառ։ Կղզու յուրահատուկ բնությունը պահվում է հատուկ բուսաբանական այգիներում։ Թեյի և սուրճի պլանտացիաները գտնվում են սարերի ստորոտներում։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահայտնի տեսարժան վայրը համարվում է Մա Ան հրաբուխը, որը գտնվում է Հայկոուից 15 կմ հեռավորության վրա։ Հրաբխային խառնարանի շրջանագծում տեղակայված է դիտորդական տախտակամած։ Խառնարանի փեշերը պատված է սառած լավայով, որտեղ աճում են խիտ փարթամ թփեր և հազվագյուտ արևադարձային ծառեր։
Հարավային մասում գտնվում է շուրջտարի աշխատող Սանյան։ Սանյա հանգստյան գոտու շուրջ երեք հանգույցներում գտնվում են բազմաթիվ հյուրանոցներ և հանգստյան վայրեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Инструкция по русской передаче географических названий Китая. — М.: Наука, 1983. — С. 37.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 198)։ |