Էրմինյա Ֆրեցցոլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրմինյա Ֆրեցցոլինի
Բնօրինակ անունիտալ.՝ Erminia Frezzolini
Ծնվել էմարտի 27, 1818(1818-03-27)[1][2]
Օրվեիտո, Տեռնի, Ումբրիա, Իտալիա
Երկիր Իտալիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 5, 1884(1884-11-05)[1][2] (66 տարեկան)
Փարիզ[3]
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինԱնտոնիո Պոջի
 Erminia Frezzolini Վիքիպահեստում

Էրմինյա Ֆրեցցոլինի (իտալ.՝ Erminia Frezzolini, մարտի 27, 1818(1818-03-27)[1][2], Օրվեիտո, Տեռնի, Ումբրիա, Իտալիա - նոյեմբերի 5, 1884(1884-11-05)[1][2], Փարիզ[3][4]), իտալացի օպերային սոպրանո։ Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են գրավում Գաետանո Դոնիցետիի և Վինչենցո Բելլինիի բելկանտո օպերաները։

1841-1846 թվականներին ամուսնացած է եղել Անտոնիո Պոջիի հետ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրմինյա Ֆրեցցոլինին ծնվել է Օրվեիտոյում։ Սկզբնական շրջանում երգեցողություն սովորել է հոր՝ հայտնի բաս Ջուզեպպե Ֆրեցցոլինիի հետ։ Այնուհետև ուսանել է Միլանում՝ Դոմենիկո Ռոնկոնիի և Ֆլորենցիայում՝ Անդրեա Նենչինիի և Ն. Տաչինարդիի մոտ։ Մարիա Մալիբրանի խորհրդով հետագայում ուսումը շարունակել է Մանուել Պատրիսիո Ռոդրիգես Գարսիայի մոտ[5]։

1837 թվականին Ֆրեցցոլոլինին իր մասնագիտական օպերային առաջին դեբյուտը կատարեց Ֆլորենցիայի Պերգոլա թատրոնում՝ հանդես գալով Բելինիի Բեատրիչե դի Տենդայի օպերայում։ Նա հաճախ հանդես էր գալիս Իտալիայի խոշոր օպերային տներում՝ հանդես գալով Բելինիի և Դոնիցետիի օպերաներում։ 1838 թվականին հանդես է եկել Սիենայի և Ֆերարայի օպերաներում։ 1839 թվականին Բոլոնիայի թատրոնում հանդես է եկել Սավերիո Մերկադանտեի Ելենա դա Ֆելտրե օպերայում[5]։

1838-1839 թվականներին Բոլոնայում հանդես է եկել ևս մի քանի դերերում, այդ թվում՝ դերերգեր Աննա Բոլենայում, Բեատրիս դի Տենդայում և Լուչիա դի Լամերմուրում։ 1839 թվականին առաջին անգամ հանդես է եկել Լա Սկալայում, Մերկադանտեի Le due illustri rivali-ում հանդես գալով Բիանկայի դերում[6]։ Նույն տարում առաջին անգամ հանդես է եկել Պիզայի և Պերուջիայի օպերային թատրոններում[5]։

1843 թվականի փետրվարի 11-ին Միլանի Լա Սկալա թատրոնում Ֆրեցցոլոլինին Գիզելդայի դերով հանդես է եկել Ջուզեպպե Վերդիի «Լոմբարդացիները Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ» օպերայում։ 1845 թվականի փետրվարի 15-ին Լա Սկալայում ներկայացել է եկել Վերդիի Ժաննա դ'Արկ օպերայի համաշխարհային պրեմիերային[6]։ 1846 թվականի նոյեմբերի 10-ին Նեապոլի Սան Կառլո թատրոնում Սավերիո Մերկադանտեի Orazi e Curiazi օպերայի պրեմիերայի ժամանակ հանդես է եկել Կամիլայի դերերգով։ Հանդես է եկել տարբեր միջազգային բեմերում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, Մադրիդի գտնվող Տեատրո Ռեալում, Վիեննայի Kärntnertor թատրոնում, Փարիզի Իտալիական թատրոնում և Հյուսիսային Ամերիկայի տարբեր բեմերում[5]։ Բեմական ակտիվ գործունեությունը շարունակել է մինչև 1874 թվականը[4]։ Մահացել է 1884 թվականին, Փարիզում, 66 տարեկան հասակում[6]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա Հեղինակ Դեր
«Ժաննա դ'Արկ» Ջուզեպպե Վերդի Ժաննա Դ՛Արկ (առաջին դերակատար)
«Լոմբարդացիները Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ» Ջուզեպպե Վերդի Ջիզելդա (առաջին դերակատար)
«Ռիգոլետտո» Ջուզեպպե Վերդի Ջիլդա
«Բեատրիչե դի Տենդա» Վինչենցո Բելլինի Բեատրիչե դի Տենդա
«Կապուլետիներն ու Մոնտեկիները» Վինչենցո Բելլինի Ջուլիետա
«Պուրիտաններ» Վինչենցո Բելլինի Էլվիրա
«Լուսնոտը» Վինչենցո Բելլինի ամինա
«Լյուչիա դի Լամերմուր» Գաետանո Դոնիցետի Լյուչիա
«Դոն Ժուան» Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Դոնա Աննա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 587 — ISBN 5-85270-033-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #116787368 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 Elizabeth Forbes. «Erminia Frezzolini». arts.jrank.org.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Erminia Frezzolini». Operissimo concertissimo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 Casaglia, Gherardo (2005). "Erminia Frezzolini". L'Almanacco di Gherardo Casaglia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմինյա Ֆրեցցոլինի» հոդվածին։