Էռնստ Օտտո Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնստ Օտտո Ֆիշեր
գերմ.՝ Ernst Otto Fischer
Ծնվել էնոյեմբերի 10, 1918(1918-11-10)[1][2][3][…]
Զոլն, Thalkirchen-Obersendling-Forstenried-Fürstenried-Solln, Մյունխեն, Բավարիա
Մահացել էհուլիսի 23, 2007(2007-07-23)[4][2][3][…] (88 տարեկան)
Մյունխեն, Գերմանիա
ԳերեզմանFriedhof Solln
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՄյունխենի տեխնիկական համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարWalter Hieber?
Պարգևներ
ՀայրKarl Tobias Fischer?
Ստորագրություն
Изображение автографа
 Ernst Otto Fischer Վիքիպահեստում

Էռնստ Օտտո Ֆիշեր (գերմ.՝ Ernst Otto Fischer, նոյեմբերի 10, 1918(1918-11-10)[1][2][3][…], Զոլն, Thalkirchen-Obersendling-Forstenried-Fürstenried-Solln, Մյունխեն, Բավարիա - հուլիսի 23, 2007(2007-07-23)[4][2][3][…], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի քիմիկոս, որը Նոբելյան մրցանակ է ստացել մետաղաօրգանական քիմիայի բնագավառում նորարարական աշխատանքների համար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիշերը ծնվել է Մյունխենի արվարձան Սոլնում։ Նրա ծնողները եղել են Մյունխենի տեխնիկական համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Կառլ Թ. Ֆիշերը և Վալենտին նի Դանցերը։ 1937 թվականին համալսարանն ավարտել է գերազանցությամբ։ Մինչ երկամյա պարտադիր զինվորական ծառայության ավարտը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նա ծառայել է Լեհաստանում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Ուսումնական արձակուրդի ընթացքում՝ 1941 թվականի վերջին, նա սկսել է քիմիա սովորել Մյունխենի տեխնիկական համալսարանում Պատերազմի ավարտից հետո նա ազատ է արձակվել ամերիկացիների կողմից 1945 թվականի աշնանը և վերսկսել ուսումը[7]։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիշերը տեխնիկական համալսարանն ավարտել է 1949 թվականին։ Այնուհետև նա սկսել է պաշտպանել իր դոկտորական ատենախոսությունը՝ որպես պրոֆեսոր Վալտեր Հեբերի օգնական Անօրգանական քիմիայի ինստիտուտում։ Նրա ատենախոսությունը վերնագրված է եղել որպես «Դիթիոնիտների և սուլֆօքսիլատների առկայության դեպքում նիկելի (II) աղերի՝ ածխածնի օքսիդի հետ ռեակցիաների մեխանիզմները»[7]։

Գիտնականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին դոկտորի կոչում ստանալուց հետո Ֆիշերը մնացել է Մյունխենի տեխնիկական ինստիտուտում։ Նա շարունակել է իր ուսումնասիրությունները անցումային մետաղների օրգանոմետաղական քիմիայի վերաբերյալ։ Էրնստ Ֆիշերը գրեթե անմիջապես կասկածի տակ է դրել Պաուսոնի և Կիլիի կողմից ենթադրվող ֆերոցենի կառուցվածքը[8]։ Դրանից անմիջապես հետո նա հրապարակել է ֆերոցենի և նիկելոցենի ու կոբալտոցենի նոր համալիրների կառուցվածքային տվյալները[9]։ Մոտավորապես նույն ժամանակ նա կենտրոնացել է նաև տվյալ ժամանակում անհասկանալի քիմիական վերջնանյութի վրա, որն առաջացել է Հայնի քրոմի(III) քլորիդի և ֆենիլմագնեզիումբրոմիդի ռեակցիաների արդյունքում։ Այս ջանքերի արդյունքը բիս (բենզոլ) քրոմի արտազատումն է եղել, ինչը նախանշել է բազմաշերտ համալիրների բոլորովին նոր դասի առաջացման մասին[10][11]։

Մասնագիտական նվաճումներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Էրնստ Ֆիշերը նշանակվել է տեխնիկական համալսարանում որպես դասախոս, 1957 թվականին՝ պրոֆեսոր, իսկ հետո՝ 1959 թվականին, որպես C4 պրոֆեսոր։ 1964 թվականին նա զբաղեցրել Է տեխնիկական համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։

1964 թվականին Ֆիշերն ընտրվել է Բավարիայի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի և բնական գիտությունների սեկցիայի անդամ։ 1969 թվականին նշանակվել է Գերմանիայի Լեոպոլդինայի բնագետների ակադեմիայի անդամ, իսկ 1972 թվականին ստացել է Մյունխենի համալսարանի քիմիայի և դեղագործության ֆակուլտետի պատվավոր դոկտորի կոչում։

Էրնստ Օտտո Ֆիշերը ամբողջ աշխարհում դասախոսություններ է կարդացել ցիկլոպենտադիենիլի, ինդենիլի, արենների, օլեֆինների և մետաղական կարբոնիլների մետաղական համալիրների մասին։ 1960-ականներին նրա գիտական խումբը հայտնաբերել է մետաղական ալկիլիդենային և ալկիլիդինային կոմպլեքսներ, որոնք այդ ժամանակվանից կոչվում են Ֆիշերի կարբեններ և Ֆիշերի կարբիններ[12]։ Ընդհանուր առմամբ, նա հրատարակել է շուրջ 450 ամսագրային հոդվածներ և վերապատրաստել է բազմաթիվ դոկտորանտների, որոնցից շատերը ունեցել են արժանապատիվ կարիերա։ Իր բազմաթիվ արտասահմանյան դասախոսությունների շարքում նա եղել է Վիսկոնսին–Մեդիսոնի համալսարանի ֆայրսթոունիի դասախոս (1969), Ֆլորիդայի համալսարանի այցելու պրոֆեսոր (1971) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի այցելու պրոֆեսոր (1973)։

Էրնստ Ֆիշերն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 1973 թվականին Ջեֆրի Ուիլկինսոնի հետ քիմիայի Նոբելյան մրցանակի՝ օրգանամետաղական միացությունների վրա կատարած աշխատանքի համար։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Օտտո Ֆիշերի Գերեզմանը

Էրնստ Ֆիշերը մահացել է 2007 թվականի հուլիսի 23-ին Մյունխենում[13]։ Իր մահվան պահին Ֆիշերը ամենատարեց ողջ գերմանացի Նոբելյան մրցանակակիրն է եղել։ Նրան հաջորդել է Մանֆրեդ Էյգենը, որը 1967 թվականին կիսել է քիմիայի Նոբելյան մրցանակը և ինը տարով փոքր է եղել Ֆիշերից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Фишер Эрнст Отто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://derstandard.at/?url=/?id=2972542
  5. The Nobel Prize in Chemistry 1973Nobel Foundation.
  6. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  7. 7,0 7,1 Hieber, W.; Fischer, E. O. (1952). «Ũber den Mechanismus der Kohlenoxydreaktion von Nickel(II)- und KobaIt(II)-Salzen bei Gegenwart von Dithionit». Zeitschrift für anorganische und allgemeine Chemie. 269 (4–6): 292–307. doi:10.1002/zaac.19522690417.
  8. E. O. Fischer (1955). «Metallverbindungen des Cyclopentadiens und des Indens». Angewandte Chemie. 67 (7): 211. doi:10.1002/ange.19550670708.
  9. E. O. Fischer; W. Pfab (1952). «Zur Kristallstruktur der Di-Cyclopentadienyl-Verbindungen des zweiwertigen Eisens, Kobalts und Nickels». Z. Naturforsch. B. 7: 377–379. doi:10.1515/znb-1952-0701.
  10. Seyferth, D. (2002). «Bis(benzene)chromium. 1. Franz Hein at the University of Leipzig and Harold Zeiss and Minoru Tsutsui at Yale». Organometallics. 21 (8): 1520–1530. doi:10.1021/om0201056.
  11. Seyferth, D. (2002). «Bis(benzene)chromium. 2. Its Discovery by E. O. Fischer and W. Hafner and Subsequent Work by the Research Groups of E. O. Fischer, H. H. Zeiss, F. Hein, C. Elschenbroich, and Others». Organometallics. 21 (14): 2800–2820. doi:10.1021/om020362a.
  12. Fischer, E. O. (1976). «On the way to carbene and carbyne complexes». Advances in Organometallic Chemistry. 14: 1–32. doi:10.1016/S0065-3055(08)60647-4. ISBN 9780120311149.
  13. derStandard.at

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «The Nobel Prize in Chemistry 1973». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին. including the Nobel Lecture, December 11, 1973 On the Road to Carbene and Carbyne Complexes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Օտտո Ֆիշեր» հոդվածին։