Անցումային տարրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անցումային տարրեր, տարրերի պարբերական համակարգում իրար հաջորդող քիմիական տարրերի խմբեր, որոնց ատոմներում լրացվում են ներքին էլեկտրոնային թաղանթները։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են 3d, 4d, 5d, 6d, 4f և 5f անցումային տարրեր։ Տարրերի պարբերական համակարգում 21–30 կարգահամար ունեցող տարրերի (սկանդիումից՝ ցինկ) ատոմներում լրացվում է 3d էլեկտրոնային մակարդակը։ Նրանց ատոմներում 4s մակարդակը զբաղեցված է։ 39—48 կարգահամար ունեցող տարրերի (իտրիումից՝ կադմիում) ատոմներում լրացվում է 4d էլեկտրոնային մակարդակը (5s լրացված է)։ 72—80 կարգահամար ունեցող տարրերի (հաֆնիումից՝ սնդիկ) ատոմներում լրացվում է 5d էլեկտրոնային մակարդակը (6s լրացված է)։ Կուրչատովիումի ատոմում (կարգահամարը՝ 104) սկսվում է 6d էլեկտրոնային մակարդակի զբաղեցումը։ Անցումային տարրեր են նաև լանթանիդները և ակտինիդները, որոնց ատոմներում համապատասխանաբար լրացվում են 4f և 5f մակարդակները (5s, 5p, 6s և, համապատասխանաբար, 6s, 6p, 7s մակարդակները լրացված են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 460 CC-BY-SA-icon-80x15.png