Էլլա Բեյքեր
Էլլա Բեյքեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1903[1][2] |
Ծննդավայր | Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1986[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Flushing Cemetery[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Անգլիա |
Ազգություն | աֆրոամերիկացի և աֆրոամերիկացի |
Կրթություն | Shaw University?[4] |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, իրավապահ, հասարակական գործիչ և ակտիվիստ |
Աշխատավայր | Գունավոր բնակչության աջակցման ազգային ասոցիացիա[4], ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն, Southern Christian Leadership Conference?[4] և YWCA USA?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն |
Ella Baker Վիքիպահեստում |
Էլլա Ջոզեֆինա Բեյքեր (անգլ.՝ Ella Josephine Baker, դեկտեմբերի 13, 1903[1][2], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ - դեկտեմբերի 13, 1986[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի հասարակական գործիչ և ԱՄՆ-ի սևամորթ քաղաքացիների իրավունքների շարժման ակտիվիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլլա Բեյքերը ծնվել է 1903 թվականին, Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում և մեծացել է Հյուսիսային Կարոլինայում։ Դեռ մանկուց նա տատիկի՝ ստրկության տարիների մասին պատմությունների ազդեցության տակ կողմ է եղել սոցիալական արդարությանը[7][8]։ 1918 թվականին նա ընդունվել է սևամորթների Շոու համալսարանն ու ավարտել է այն 1927 թվականին[6]։ Հետագայում տեղափոխվել է Նյու Յորք՝ աշխատանք փնտրելու նպատակով, որտեղ հանդիպել է Մեծ ճգնաժամից տառապող բազմաթիվ մարդկանց։ Այդ ժամանակ սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ[6]։
1930 թվականին Բեյքերը միացել է Ջորջ Շույլերի կողմից հիմնվող «Երիտասարդ նեգրերի կոոպերատիվ լիգային» (անգլ.՝ Young Negroes Cooperative League), որի նպատակն էր աֆրոամերիկացիների տնտեսական ուժի զարգացումը[7]։ Նա անդամակցել է նաև կանանց մի շարք կազմակերպությունների[7]։ Հետաքրքրվել է հարլեմյան վերածննդի մշակույթով։ Բեյքերը ելույթ է ունեցել երկրորդ իտալա-եթովպիական պատերազմի դեմ և սատարել է Սքոթսբորոյի տղաների պաշտպանությանն ուղղված արշավները։ Նաև Հարլեմյան գրադարանում հիմնել է սևամորթների պատմական ակումբ[9]։
30-ական թվականների վերջին Բեյքերն ամուսնացել է Թ. Ջ. Ռոբերտսի հետ և միացել է Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիային (NAACP)[6]։ 1940 թվականին նա դարձել է NAACP-ի քարտուղար, այնուհետև զբաղեցրել է կազմակերպության առանձին տարբեր բաժինների նախագահի պաշտոնը։ Նա ստիպած է եղել բացառապես տղամարդկանցից բաղկացած կազմակերպությունում պայքարել իր ձայնը լսելի դարձնելու համար։ Խիստ հիերարխիայի քննադատ է եղել[10]։ 1945 թվականին ծանոթացել է NAACP-ի մեկ այլ կին ակտիվիստի՝ Ռոզա Փարքսի հետ, ում վրա մեծ ազդեցություն է ունեցել[11]։ 1946 թվականին Բեյքերը թողել է աշխատանքը NAACP-ում՝ դժգոհ լինելով այնտեղի բյուրոկրատիայից։ Ինչպես նաև, ստիպված է եղել հոգ տանել իր զարմուհու համար։ Այնուամենայնիվ, նա շարունակել է համագործակցությունը կազմակերպության նյույորքյան բաժնի հետ և զբաղվել է սևամորթ երեխաների կրթության որակի բարելավմամբ[6]։ 1955 թվականին ոգեշնչվելով Մոնտգոմերիում ավտոբուսների դեմ բոյկոտով՝ Բեյքերն սկսել է ԱՄՆ-ի հարավում Ջիմ Քրոուի օրենքների դեմ պայքարի համար միջոցներ հայթայթել[8]։ 1958 թվականին նա բաժանվել է ամուսնուց։ Բեյքերը միշտ թաքցրել է իր անձնական կյանքը[12]։
1957 թվականին Բեյքերը մասնակցել է Քրիստոնեական հարավային կոնֆերենցիայի հիմնադրմանը, որի հիմնական գործունեությունն ուղղված էր սևամորթների հանդեպ խտրականության դեմ պայքարին։ 1960 թվականին նա թողել է կազմակերպությունն ու մասնակցել է Բռնության դեմ ուսանողական կոմիտեի ստեղծմանը։ Նրա ղեկավարությամբ կոմիտեն դարձել է ԱՄՆ-ում մարդու իրավունքների համար պայքարող առաջատար կազմակերպություններից մեկը[6][8]։
Մինչև իր կյանքի վերջը Բեյքերն աչքի է ընկել սևամորթների իրավունքների համար պաշտպանությամբ։ 1972 թվականին նա աջակցել է ակտիվիստ Անժելա Իվոն Դևիսի ազատության համար արշավը, նաև դեմ է եղել ապարտհեյդին Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Մահացել է 83 տարեկան հասակում, 1986 թվականին, իր ծննդյան օրը[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Candace Award (1984)
- Ընդգրկվել է Կանանց փառքի ազգային սրահում (1994)
Հիշատակ և նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլլա Բեյքերը նշանակալի ներդրում է ունեցել 1950 և 60-ական թվականների քաղաքացիական իրավունքների համար պայքարում, այնուամենայնիվ, նա ավելի պակաս հայտնի է, քան այնպիսի ակտիվիստներ, ինչպիսիք են Ռոզա Փարքսը, Մերի Մաքլեոդ Բեթյունը և Դորոթի Հայթը[7]։ Նրա անունով է կոչվել մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն Օքլենդում[7][8]։ 2009 թվականին ԱՄՆ-ում նրա հիշատակին նամականիշ է թողարկվել։
Ակտիվիստի արխիվները պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Susan Gushee O’Malley Baker, Ella Josephine (13 December 1903–13 December 1986), civil rights organizer // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500989
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bracks L. L. African American Almanac: 400 years of black excellence — 2nd — Visible Ink Press, 2024. — ISBN 978-1-57859-780-2
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/ella-baker/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Ella Baker(անգլ.) // Энциклопедия Британника. Архивировано из первоисточника 28 Մարտի 2020.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Randolph: The work and wisdom of Ella Baker». The Philadelphia Tribune (անգլերեն). 2.03.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Who Was Ella Baker?». Ella Baker Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Elliott, Aprele. «Ella Baker: Free Agent in the Civil Rights Movement.» Journal of Black Studies, vol. 26, no. 5, 1996, pp. 593—603. JSTOR, www.jstor.org/stable/2784885.
- ↑ Ransby, B. (12.06.2015). «Ella Taught Me: Shattering the Myth of the Leaderless Movement». Colorlines. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ Theoharis, 2013, էջ 25
- ↑ Ransby, 2003, էջ 9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ransby, B. Ella Baker and the Black Freedom Movement: A Radical Democratic Vision. — Chapel Hill: University of North Carolina Press, 2003. — ISBN 0-8078-2778-9
- Theoharis, J. The Rebellious Life of Mrs. Rosa Parks. — Beacon Press, 2013. — ISBN 9780807076927
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլա Բեյքեր» հոդվածին։ |
|