ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն
WPA-Work-Pays-America-Poster.jpg
USA work program.svg
ՏեսակԱՄՆ-ի կառավարության անկախ գործակալություն և կորպորացիա
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[1][2]
ՀապավումWPA[3]
ՆախորդողFederal Emergency Relief Administration?
Հիմնադրվածմայիսի 6, 1935
Լուծարվածհունիսի 30, 1943

ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն (1935-1943), անկախ դաշնային գործակալություն, որը ստեղծվել է 1935 թվականին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախաձեռնությամբ, և որը առաջատար ուժ է դարձել միլիոնավոր գործազուրկների աշխատանքի տեղավորման համակարգում (հիմնականում՝ ոչ որակավորում ունեցող տղամարդկանց)[4]։ Հասարակական նշանակալի աշխատանքների տակ ենթադրվում էր հասարակական շենքերի կառուցում, ավտոճանապարհների կառուցում, մարզադաշտերի, ամբարտակների, օդանավակայանների կառուցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[[ ԱՄՆ Կոնգրես]]ի առջև ելույթ ունենալով 1935 թվականի հունվարին՝ Ռուզվելտի մերձավոր զինակից Հարրի Գոպկինսը հայտարարել է, որ վարչակազմը մտադիր է նախագծում ներգրավել մինչև 3,5 միլիոն մարդու այն մարդկանց թվից, որոնց տնտեսական վիճակը հատկապես ծանր է եղել:

Ծրագրին անհատական մասնակցության իրավունք ստանալու համար դիմումատուն պետք է ԱՄՆ քաղաքացի լիներ 18 տարեկանից ոչ պակաս, աշխատունակ, գործազուրկ, ինչպես նաև ունենար կարիքավոր անձի վկայական, որը հաստատվում է գործակալության տեղական բաժանմունքի կողմից։

Ոսկե Դարպասներ կամուրջ, Սան Ֆրանցիսկո
Կառավարման ցուցանակ Ստյուարտվիլ քաղաքի քաղաքապետարանի համար, Մինեսոտա, 1937
Գրիֆիտի Աստղադիտարան, Լոս Անջելես

Գործակալության կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935-1939 թվականներին վարչակազմը գլխավորել Է Հարի Լոյդ Գոպկինսը։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ հասարակական աշխատանքներում զբաղվածների թիվը, որոնք կազմակերպել է հանրային աշխատանքների վարչությունը (WPA) 1930-ականների երկրորդ կեսին և 1940-ականների սկզբին ԱՄՆ-ում հասել է 4 միլիոնի: Հաշվի առնելով պետական աշխատանքներում ներգրավված ընտանիքների անդամներին՝ մինչև 20 միլիոն ամերիկացիներ բարելավել են իրենց կենսապայմանները։ Կառուցվել է ավելի քան մեկ միլիոն կիլոմետր ճանապարհ և տասնյակ հազարավոր կամուրջներ ամբողջ երկրում։ Միացյալ Նահանգների գրեթե յուրաքանչյուր համայնքում հայտնվել է նոր դպրոց, կամուրջ կամ զբոսայգի: Նախագծի շրջանակներում կառուցվել են, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Քեմփ Դևիդի (1935-1938) քաղաքամերձ նստավայրը, Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը (1933-1937), Գրիֆիտի աստղադիտարանը (1933-1935)։

Քննադատները WPA-ին մեղադրել են պետական միջոցների անմիտ փոշիացման մեջ, որոնք օգտագործվում են որպես թաքնված գործազրկության նպաստ: Նաև հանդիմանել են ծրագրի նախաձեռնողներին՝ դեմոկրատական կուսակցության տեղական ղեկավարներին և նրանց հավատարիմ ընտրողներին աջակցելու ձգտման համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Life Histories: Manuscripts from the Federal Writers' Project, 1936 to 1940Library of Congress.
  2. New Deal Programs: Selected Library of Congress Resources ; Federal Writers' ProjectLibrary of Congress, 2018.
  3. Library of Congress LCNAF
  4. По официальным данным, в 1933 году в США насчитывалось 14 млн безработных.
  5. «Works Progress Administration (WPA)» (անգլերեն)։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2016-02-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]