Էլիսո Վիրսալաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիսո Վիրսալաձե
Elisso Virsaladze 20171101 184452.jpg
Ծնվել էսեպտեմբերի 14, 1942(1942-09-14) (77 տարեկան)
Թբիլիսի, ԽՍՀՄ[1]
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի, երաժշտության ուսուցիչ և երաժշտական մանկավարժություն
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՊատվո շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Փայլատակման պրեզիդենտական օրդեն, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ, Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ և Ռոբերտ Շումանի անվան մրցանակ
Կայքelisovirsaladze.com

Էլիսո Կոնստանտինի Վիրսալաձե (սեպտեմբերի 14, 1942(1942-09-14), Թբիլիսի, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դաշնակահարուհի, ականավոր մանկավարժ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի (1983) և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (2000) դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսո Վիրսալաձեն ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 14-ին Թբիլիսիում։ Դաշնամուր նվագել սովորել է իր տատի՝ դաշնակահարուհի և մանկավարժ Անաստասիա Վիրսալաձեի մոտ՝ հաճախել է նրա դասարանը Զաքարիա Փալիաշվիլու անվան երաժշտական հատուկ դպրոցում (1950-1960), նրա ղեկավարությամբ էլ ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (1960-1966)[2]։ 1966-1968 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որտեղ նրա դասախոսներից են եղել Հենրիխ Նեյգաուզն ու Յակով Զակը։

1959 թվականից Թբիլիսիի, իսկ 1977 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար է։

Էլիսո Վիրսալաձեի վարպետությունը բարձր է գնահատել Սվյատոսլավ Ռիխտերը՝ հատկապես առանձնացնելով Ռոբերտ Շումանի ստեղծագործությունների կատարումները։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնակահարուհին նվագում է XVIII-XIX դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների (Մոցարտ, Բեթհովեն, Ֆրանց Շուբերտ, Ռոբերտ Շուման, Ֆերենց Լիստ, Շոպեն), ինչպես նաև Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Պրոկոֆևի և Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Նա ելույթներ է ունեցել Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։ Աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռուդոլֆ Բարշայը, Կիրիլ Կոնդրաշինը, Եվգենի Սվետլանովը, Յուրի Տեմիրկանովը, Ռիկարդո Մուտին, Կուրտ Զանդերլինգը, Վոլֆգանգ Զավալիշը և այլք։ Հանդես է եկել կամերային ամսամբլներում Ս. Ռիխտերի, Նատալյա Գուտմանի, Օլեգ Կագանի և այլ նշանավոր երաժիշտների հետ։

1975 թվականից Էլիսո Վիրսալաձեն միջազգային մի շարք երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ է։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Էլիսո Վիրսալաձեն սկսել է դասավանդել Մոսկվայի կոնսերվատորիայում (1977 թվականից դոցենտ է, 1993 թվականից՝ պրոֆեսոր)։ Եղել է Մյունխենի Երաժշտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր (1995-2011)։ 2010 թվականից Ֆիեզոլե երաժշտական դպրոցի (Scuola di Musica di Fiesole, գտնվում է Ֆլորենցիայի մոտ, Իտալիա) պրոֆեսոր է։ Վարպետության դասեր է տալիս աշխարհի շատ երկրներում։

Էլիսո Վիրսալաձեի աշակերտներից են եղել միջազգային մրցույթների դափնեկիրներ Բորիս Բերեզովսկին, Ե. Վոսկրեսենսկայան, Վ. Բրոնովոցկին, Յակով Կացնելսոնը, Ալեքսեյ Վոլոդինը, Դ. Կապրինը, Մ. Կոլոմիյցևան, Ալեքսանդր Օսմինինը, Ա. Խաչատրյանը, Ս. Խեգայը, Լ. Ակոպովան, Մ. Նահապետովը, Տ. Չերնիչկան, Օ. Մաչերատինին, Է. Միրկասիմովան, Դ. Քլինթոնը և այլք։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսո Վիրսալաձեն Մոսկվայի «Вера» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[3][4]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդության և ուսանողության VII համաշխարհային փառատոնի մրցանակակիր (Վիեննա, 1959, 2-րդ մրցանակ, արծաթե մեդալ)
  • Երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի մրցանակակիր (Մոսկվա, 1961, 3-րդ մրցանակ)
  • Չայկովսկու անվան II միջազգային մրցույթի մրցանակակիր (1962, 3-րդ մրցանակ, բրոնզե մեդալ)
  • Ռոբերտ Շումանի անվան IV միջազգային մրցույթի մրցանակակիր (Ցվիկկաու, 1966, 1-ին մրցանակ, ոսկե մեդալ)
  • Ռոբերտ Շումանի մրցանակ (1976)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1983)[2]
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989)
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (2000)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» չորրորդ աստիճանի շքանշան (2007)
  • Պատվո շքանշան (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]