Էլիզաբեթ Արդեն
Էլիզաբեթ Արդեն անգլ.՝ Elizabeth Arden | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1881[1] |
Ծննդավայր | Woodbridge, Օնտարիո[2] |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1966[2][3][4] (84 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Գերեզման | Սլիփի Հոլոու[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գործարար և cosmetologist |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6][7] |
Elizabeth Arden Վիքիպահեստում |
Ֆլորենս Նայթինգեյլ Գրահամ (անգլ.՝ Florence Nightingale Graham, դեկտեմբերի 31, 1881[1], Woodbridge, Օնտարիո[2] - հոկտեմբերի 18, 1966[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), գործարար աշխարհում Էլիզաբեթ Արդեն անունով հայտնի կանադա-ամերիկացի գործարարուհի, մերօրյա «Elizabeth Arden, Inc.» կոսմետիկական ընկերության հիմնադիրը, որն ԱՄՆ-ում կոսմետիկայի կայսրություն է ստեղծել։ Մինչև 1929 թվականը Եվրոպայում և ԱՄՆ-ում ունեցել է 150 գեղեցկության սրահ[փա՞ստ]։ Նրա 1,000 ապրանքատեսակները վաճառվել են 22 երկրներում[փա՞ստ]։ Հանդիսացել է միակ սեփականատեր և կարիերայի գագաթնակետին եղել է ամենահարուստ կանանցից մեկն աշխարհում[փա՞ստ]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1881 թվականի Նոր տարվա նախօրյակին Կանադայի Օնտարիո նահանգի Վուդբրիջ համայնքում։ Ծնողները Կանադա էին ներգաղթել 1870-ական թվականներին Միացյալ Թագավորության Կոռնուոլ թերակղզուց։ Հայրը՝ Ուիլյամ Գրահամը, շոտլանդացի էր, իսկ մայրը՝ Սյուզանը, կելտական կոռնուոլ էթնիկ ցեղախմբի ներկայացուցիչ, որը Կոռնուոլում գտնվող հարուստ հորաքրոջ հետ պայմանավորվածություն է ունեցել, որ վերջինս պետք է վճարեր իր երեխաների կրթության համար[8]։ Արդենը դուրս է մնացել Տորոնտոյի քույրական դպրոցից[9][10]։
Մեկնել է Մանհեթեն ավագ եղբոր մոտ և կարճ ժամանակ որպես հաշվապահ աշխատել «E. R. Squibb Pharmaceuticals Company» դեղագործական ընկերությունում։ Աշխատելու ընթացքում երկար ժամանակ է անցկացրել նրանց լաբորատորիայում ու սովորել մաշկի խնամքի մասին, որից հետո, կրկին կարճ ժամանակ, աշխատել է գեղեցկության մասնագետ Էլեանոր Ադեյրի մոտ։
Իր սրահներում ու շուկայավարման քարոզարշավների ընթացքում կարևորել է կանանց դիմահարդարում օգտագործել սովորեցնելը, ինչպես նաև առաջին անգամ ներկայացրել է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են կոսմետիկայի գիտական ձևակերպումը, դիմահարդարումը, աչքերի, շրթունքների ու դիմահարդարման գույների համաձայնեցումը[փա՞ստ]։
Արդենին է վերագրվում դիմահարդարումը որպես բարձրաշխարհիկ տիկնոջ կերպարի պատշաճ ու տեղին, նույնիսկ անհրաժեշտ հատկանիշի հաստատումն այն դեպքում, երբ նախկինում այն համարվել է ստորին խավին կամ անբարոյականներին բնութագրող հատկանիշ։ Նա թիրախավորել է միջին տարիքի ու անհրապույր կանանց, որոնց համար իր ապրանքատեսակները երիտասարդ ու գեղեցիկ տեսք էին ապահովում[փա՞ստ]։
Քաղաքականության մեջ Արդենը պահպանողական էր և աջակցել է Հանրապետական կուսակցությանը[11]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին գեղագետ Էլիզաբեթ Հաբարդի հետ գործընկերություն է սկսել, որը սակայն լուծարվել է 1910 թվականին[12]։ Գրահամը, որը ձգտում էր ֆիրմային անուն ունենալ, օգտագործել է «Էլիզաբեթ» անունն իր սրահների ցուցանակների համար գումար խնայելու նպատակով, իսկ «Արդեն» անունը վերցրել է մոտակայքում գտնվող ագարակից։ Այսպես ձևավորվել է «Էլիզաբեթ Արդեն» ֆիրմային անունը[11]։ 1910 թվականին Նյու Յորքում հիմնել է «Red Door» սրահը, որն այդ ժամանակից ի վեր օգտագործվել է նրա անվանը զուգահեռ[փա՞ստ]։
1912 թվականին մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի գեղեցկության սրահներում դեմքի մերսման տեխնիկաներ սովորելու նպատակով։ Վերադարձել է իր կողմից ստեղծված կարմրաներկի ու երանգավորված դիմափոշու հավաքածուով։ 1915 թվականին ընդլայնել է միջազգային գործունեությունը՝ ամբողջ աշխարհում սրահներ բացելով։ 1934 թվականին Մեն նահանգի Հռոմ քաղաքում բացել է ԱՄՆ-ում առաջին նպատակային գեղեցկության սպան, որը գործել է մինչև 1970 թվականը[13]։
1962 թվականին ֆրանսիական կառավարության կողմից կոսմետիկայի արդյունաբերության մեջ ունեցած ներդրումների համար արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի[14]։
Վախճանվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Մանհեթենի «Լենոքս Հիլ» հիվանդանոցում և հուղարկավորվել Նյու Յորք նահանգի Սլիփի Հոլոու բնակավայրի համանուն գերեզմանատանը[15][16]։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
«War Paint» մյուզիքլում արտացոլված է Արդենի մրցակցությունը Հելենա Ռուբինշտեյնի հետ։ Չիկագոյի Գուդմեն թատրոնում փորձաշրջան անցնելուց հետո 2017 թվականի ապրիլի 6-ին բեմադրվել է Բրոդվեյի «Հոլանդացի» թատրոնում և արժանացել չորս Թոնի մրցանակի, այդ թվում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում գլխավոր դերակատարման համար[17]․ բեմադրությունն ավարտվել է նոյեմբերի 5-ին[18]։
«Մերդոքի առեղծվածները» կանադական դետեկտիվ հեռուստասերիալի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի սերիայում Էլիզաբեթ Արդենը որպես Ֆլորենս Նայթինգեյլ Գրահամ մարմնավորվել է կանադացի դերասանուհի Քեթրին Ալեքսանդրի կողմից[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://central.bac-lac.gc.ca/.item/?app=Census1891&op=pdf&id=30953_148182-00745
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Elizabeth Arden
- ↑ 3,0 3,1 3,2 American National Biography — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ https://www.thoughtco.com/elizabeth-arden-biography-3528897
- ↑ https://www.lsa-conso.fr/produits/eight-hour-cream-edition-limitee-gold-collection-d-elizabeth-arden,187407
- ↑ Sawyers, June Skinner (1966). Famous Firsts of Scottish-Americans. Pelican Publishing, p. 11.
- ↑ Davidson, Hilary. Frommer's Guide to Toronto 2004. p. 262. 0-7645-4060-2.
- ↑ https://www.encyclopedia.com/women/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/arden-elizabeth-1878-1966
- ↑ 11,0 11,1 Lewis Jone Johnson (2015)։ «Elizabeth Arden Biography»։ Վերցված է December 31, 2018
- ↑ «BUSINESS TROUBLES»։ New York Times։ August 16, 1910
- ↑ McMillan Susan (June 13, 2014)։ «Former Elizabeth Arden estate on Long Pond for sale»։ Kennebec Journal (Augusta, Maine)։ Վերցված է June 13, 2014
- ↑ «Who Was Elizabeth Arden?»։ ThoughtCo։ Վերցված է February 27, 2018
- ↑ «The Original Beauty Queen: The Story of Elizabeth Arden»։ Hanna (en-US)։ January 30, 2017։ Վերցված է February 27, 2018
- ↑ Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 1480-1481). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
- ↑ «Tony Awards 2018 - Broadway.com»։ www.broadway.com։ Վերցված է October 4, 2018
- ↑ «LuPone Surgery Forces 'War Paint' to Announce Early Closing»։ Վերցված է October 4, 2018
- ↑ «Operation Murdoch»։ Վերցված է October 4, 2018 – via www.imdb.com
- Woodhead Lindy (2004)։ War Paint։ Virago։ էջ 94։ ISBN 978-1-84408-049-6
Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Haag Karin Loewen (1999)։ «Arden, Elizabeth»։ in Commire, Anne։ Women in World History: A biographical encyclopedia 1։ Waterford, CT: Yorkin Publications, Gale Group։ էջեր 442–446։ ISBN 978-0787640804
- Marshall Mary (2008)։ Great Breeders and Their Methods։ Russell Meerdink Co. Ltd.։ ISBN 978-0-929346-82-3
- Peiss Kathy (2011)։ Hope in a jar: The making of America's beauty culture։ University of Pennsylvania Press
- Willett Julie A. (2010)։ The American Beauty Industry Encyclopedia։ ABC-CLIO։ էջեր 22–25
- Woodhead Lindy (2004)։ War Paint։ Virago Press։ ISBN 978-1-84408-049-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Elizabeth Arden at Elizabeth Arden, Inc.
- Elizabeth Arden at Elizabeth Arden, Inc. corporate
- FBI dossier on Elizabeth Arden
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլիզաբեթ Արդեն կատեգորիայում։ |
|