Կոսմետոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Cosmetology1946.jpg

Կոսմետոլոգիա (հունարեն κοσμητικός- գեղեցկության և -λογία - ուսուցանում), բժշկության բնագավառ, որը ուսումնասիրում է մարդու մարմնի գեղագիտական խնդիրները, նրանց պատճառագիտությունը, ախտանշանները և շտկման մեթոդները, ինչպես նաև մի շարք մեթոդներ, որոնք ուղղված են ուղղելու մարդու արտաքին տեսքի գեղագիտական խնդիրները[1]:

Տերմինաբանական ապարատի և ազդեցության մեթոդների մեծ մասը հիմնված են վերջին տարիների մաշկաբանության, ֆիզիկական թերապիայի, ռեգեներատիվ բժշկության, կոսմետիկ քիմիայի և օրթոպեդիայի ձեռքբերումների վրա:

Կոսմետոլոգիան ակտիվորեն զարգացող ճյուղ է, որն արագ յուրացնում է մարդուն ուսումնասիրող այլ գիտության ճյուղերի բացահայտումներն ու հայտնագործությունները:

Ուղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես մեթոդների ամբողջություն կոսմետոլոգիան բաժանվում է վիրաբուժական և թերապևտիկ ուղղությունների:

Բուժական կոսմետոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական կոսմետոլոգիան ներառում է.

  • մաքրող, սնուցող և մաշկի խոնավացնողը արտաքին կոսմետիկ միջոցների օգտագործման եղանակներ,
  • մերսման տեխնիկա (այդ թվում ձեռքով կատարվող, վակուումային մերսում և էնդերմոլոգա LPG),
  • ներարկման տեխնիկա (մեզոթերապիա, ռեդերմազիլացիոն, բոտուլինատերապիյա),
  • Ֆիզիոթերապիայի (հակառակ դեպքում ապարատային) տեխնիկա (լազերային թերապիա, ֆոտոթերապիայի, ճնշում, էլեկտրոպօրացիա, մագնիսական թերապիա, ուլտրաձայնային, իոնոֆորեզ, պարուրումներ և շատ այլ ֆիզիկական գործոններ, որոնք ազդում են օրգանիզմի վրա, գեղագիտական խնդիրները լուծելու նպատակով),

Վիրաբուժական կոսմետոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժական կոսմետոլոգիան գեղագիտական խնդիրների լուծման եղանակ է վիրաբուժության ճանապարհով: Ժամանակակից պլաստիկ վիրաբույժները օգտագործում են ֆրակցիոն լազերներ և նվազագույն ինվազիվ մեթոդներ: 2009 թվականին Ռուսաստանում պաշտոնապես հաստատվել է բժիշկ կոսմետոլոգ մասնագիտությունը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՌԴ-ի Աշխատանքի նախարարության այն ընդգրկված է ամենապահանջված մասնագիտությունների Թոփ-50 ցանկի մեջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]