Հելենա Ռուբինշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Ռուբինշտեյն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1872(1872-12-25)[1]
ԾննդավայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էապրիլի 1, 1965(1965-04-01)[2][1][3] (92 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Galicia (Central Europe, 1849-1918).svg Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն
Մասնագիտությունբիզնես մագնատ և դիմահարդար
Commons-logo.svg Helena Rubinstein Վիքիպահեստում

Հելենա Ռուբինշտեյն (անգլ.՝ Helena Rubinstein, ծնյալ Հայա Ռուբինշտեյն, գերմ.՝ Chaja Rubinstein, դեկտեմբերի 25, 1872(1872-12-25)[1], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 1, 1965(1965-04-01)[2][1][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ձեռնարկատեր, կոսմետիկական գծի ստեղծող և ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում խանութների ցանցի հիմնադիր։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սալվադոր Դալին Հելենին անմահացրել է Պրոմեթևսի կնոջ կերպարում, որն իր կանաչ զգեստով շղթայված է եղել ժայռի վրա։
  • Ռուբինշտեյնը առաջինն էր, որը դասակարգել է մարդու մաշկն ըստ տեսակների՝ չոր, նորմալ, յուղոտ։
  • Նա կանանց համար ստեղծել է ավտոմատ ինքնալիցքավորվող և ջրակայուն ստվերաներկը, աշխարհում մաշկի խորը մաքրման առաջին միջոցը, վիտամինային քսուքը և խոնավեցնող հեղուկը։
  • Ութսուն տարեկանում վատացել է Ռուբինշտեյնի առողջական վիճակը։ Նրա մոտ դիաբետ է զարգացել։ Երբեմն այնքան վատ է զգացել, որ ցավի ժամանակ պառկել է հատակին։ Դա կարող էր անել ցանկացած վայրում։ Այդպիսի դեպքերից մեկի մասին գրել է գրող և լրագրող Իգոր Օբոլենսկին իր «Սիրո հանելուկներ :Ռասպուտին։ Շանել։ Հոլիվուդ» գրքում։

    Մի անգամ նոպան սկսվել է հենց Քրիստիան Դիորի սրահում։ Դիզայները տեսել է Ռուբինշտեյնին գետնին պառկած, ձևացրել է, թե ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել։ Մոտեցել է, խոնարհվել, համբուրել ձեռքը և ասել՝ «Բարև իշխանուհի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оболенский, Игорь Викторович, Загадки любви. Распутин, Шанель, Голливуд. — Москва, Домира, 2012, ISBN 978-9941-0-4284-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]