Մաշկի խնամք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոսմետոլոգիական աշխատանքի ժամանակ
Մաշկի խնամքի միջոցներ

Մաշկի խնամք, գործընթաց, որը պաշտպանում է մաշկի ամբողջականությունը, բարձրացնում է արտաքին տեսքը և մաշկը թարմացնում։ Յուրաքանչյուր տարիք և եղանակ պահանջում է առանձնահատուկ խնամք[1]։

Տարիքային խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 15-20 տարեկան

Այս տարիքում կնոջը մեծ անհանգստություն է պատճառում ճարպագեղձերի ուժգնացած գործունեությունը։ Մաշկի ավելորդ ճարպաարտադրության հետևանքով դեմքը յուղոտվում է, այս փուլում բարձր է բորբոքվելու վտանգը։

  • 20-25 տարեկան

Այս տարիքում առհասարակ պարտադիր չէ գնել թանկարժեք միջոցներ մաշկը խնամելու համար, բավարար է բնական մթերքներից պատրաստված դիմակներ դնելը։

  • 25-30 տարեկան

Հայտնի է որ, արևահարության թեթևակի թխությունը ծածկում է դեմքի թերությունները, թարմ ու առողջ տեսք է տալիս։ Սակայն արևի տևական ազդեցության հետևանքով խախտվում է մարմնի ջերմափոխանակությունը, քայքայում է մաշկի առաձգականությունն ապահովող երկու սպիտակուցները, կոլագենն և էլաստինը, և մաշկը կորցնելով առաձգականությունը, ծածկվում է կնճիռներով։ Այս գործընթացը դանդաղեցնելու համար հարկ է օգտագործել դոնդողանման նյութեր պարունակող մթերքներ։

  • 30-35 տարեկան

Այս շրջանում կինը երիտասարդությունից անցնում է հասուն տարիք։ Այս տարիքում նախ և առաջ պետք է ինքնաճանաչման ճիշտ ուղի բռնել։ Մաշկը պետք է խնամել բնական ծագում ունեցող միջոցներով։

  • 35-40 տարեկան

Այս տարիքում է առաջանում առաջին կնճիռները, նաև սկսում է թառամել մաշկը։ Եթե անցյալում կարելի էր մաշկի խնամքին անրադառնալ երբեմն երբեմն, ապա այս տարիքում մաշկի խնամքը պիտի կատարվի հանգամանորեն ու պարբերաբար։

  • 40-50 տարեկան

Այս տարիքում կնոջ օրգանիզմը ունենում է մեծ փոփոխութուններ, այդ իսկ պատճառով մաշկը կորցնում է առանձգականությունն ու փափկությունը։ Այս տարիքում պետք է ցուցաբերել ուշադրություն կնոջ նկատմամբ և պետք է մաշկի ճիշտ և ռացիոնալ խնամքին հետևել։

  • 50-55 տարեկան

Մաշկի բնական ծերացումը շարունակվում է, նրա բջիջները կորցնում են իրենց բաղադրության մեջ եղած հեղուկը։ Այն կանայք ովքեր անտեսել են առողջ ապրելակերպը, անխնա ծախսել են իրենց կենսական ուժերը, չափից շատ օգտագործել են քիմիական միջոցներ կանգնում են տխուր փաստի առաջ։ Պետք է ռացիոնալ խնամել մաշկը, բանական միջոցներով։

Սեզոնային խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարնան խնամք

Ձմռան ցրտերից հետո մաշկն առավել լուրջ խնամքի կարիք է զգում։ Չոր մաշկ ունեցողներն առավել չորություն ու կոպտություն են զգում, յուղոտ մաշկն ասես բորբոքված տեսք է ստանում, կնճիռներն էլ ավելի տեսանելի են դառնում, ի հայտ են գալիս բշտիկներ։

Ձմռանը վնասվում է մաշկի պաշտպանիչ շերտը։ Ակտիվ արևը միայն սրում է այդ խնդիրները։ Բացի այդ գարնանը չեն բավարարում օրգանիզմում վիտամիների քանակը։ Այս եղանակին պետք է լվացվել եռացած գոլացրած ջրով։ Մաշկի վրա բարերար ազդեցություն է ունենում բուսական թուրմերով լվացումներ, օրինակ դաղձի, մաղադանոսի կամ երիցուկի։ Դեմքը լվանալիս պետք է օգտագործել սառցե կտորներ։ Գարնանը մաշկը ունի հավելյալ սնուցման կարիք, ինչպես դրսից այնպես էլ օրգանիզմից։ Մաշկին օգնելու համար առաջին հերթին պետք է ճիշտ սնվել, դուրս բերել օրգանիզմից թունավոր նյութերը, քանի որ մաշկը աղիների հայելին է։

  • Ամառային խնամք

Ամառը պետք է մաշկը շատ նուրբ մաքրել և խնամել։ Այս ժամանակահատվածում ցանկալի է չօգտագործել դեմքի սկրաբներ, իսկ ընտրության դեպքում միայն մանր գնդիկներով և բնական հիմքով քսուկներ։ Ամռան տապին մաշկը չորանում է և կորցնում է իր էլաստիկությունը, վիճակն էլ ավելի չբարդանալու համար պետք է չօգտագործել սպիրտային հիմքով քսուկներ, մաշկը պետք է պահպանի իր բնական խոնավությունը։

  • Աշնանային խնամք

Աշնանը մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Տարվա այս եղանակին պետք է նուրբ մաքրում կատարել, քանի որ մաշկը վնասված է ոչ միայն ամռան արևից, այլև եղանակի փոփոխությունից։ Պետք է վերականգնել մաշկի հարթությունն ու ձգությունը։ Աշնանը պետք է օգտագործել մաշկը վերականգնող ու պաշտպանող քսուկներ, ճարպային բաղադրամասերով։ Պետք է ապահովել մաշկի անհրաժեշտ խոնավությունը և օգնել դուրս բերել տոքսիները։

  • Ձմեռային խնամք

Ձմռանը մաշկը նույնպես խոնավության կարիք է զգում։ Ցուրտ դրսից-ներս, տաքի և սառի հակադրությունը հաղթահարելու համար բջիջները զգալի քանակությամբ խոնավաթյուն են ծախսում։ Նշանակում է՝ մաշկը մշտապես պետք է խոնավացնել՝ օգտագործել խոնավացուցիչ բաղադրիչներով քսուքներ։ Այդ սուր-հիդրատանտներն անհրաժեշտ են բոլոր տեսակների մաշկերին. յուղոտ մաշկը խոնավության պակաս այնքան չունի, որքան չոր մաշկը։

Ձմռանը խոնավացնող քսուքը դեմքին պետք է քսել տնից դուրս գալուց ոչ ուշ, քան կես ժամ առաջ։ Այլապես կարող է առաջանալ հակառակ երևույթը. դեմքը կարող է, թեփոտվել կամ ծածկվել բծերով։ Դա ալերգիկ երևույթ չէ. պարզապես քսուքի խոնավացնող բաղադրիչը ցուրտ եղանակին սառչում է, և այդ դեպքում մաշկի վրա նրա ներգործությունը կարող է ոչ թե օգուտ, այլ վնաս բերել։

Ձմռանը պարտադիր կարգով պետք է խոնավացնող հիմքի վրա բարակ շերտով քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որևէ երանգ։ Դա մաշկը հուսալիորեն պաշտպանում է սառը քամուց, ձնից, ցրտից։ Ձմեռը սկսվելուն պես ճարպային գեղձերն աշխատում են ավելի ինտենսիվ՝ կատարելով պաշտպանական ֆունկցիա, ուստի և արտազատում են ավելի շատ մաշկային ճարպ՝ սեբիա, այդ իսկ պատճառով պետք է հաճախ լվացվել։ Ճարպոտ մաշկի դեպքում չպետք է չարաշահել սպիրտ պարունակող լոսյոնները, հակառակ դեպքում մաշկը բոլորովին կդադարի նորմալ աշխատել, և ճարպագեղձերն ավելի շատ ճարպ կարտադրեն։ Նման իրավիճակում լավագույն միջոցը բնական հիմքով մաքրող լոսյոնն է, որը նորմալեցնում է ճարպագեղձերի աշխատանքը։

Դեմքի մաշկի խնամքի հիմնական փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքրում

Մաշկի խնամքը սկսվում է այս փուլից․ մաշկի մաքրումը կարող է լինել մակերեսային և խորը։ Մակերեսային մաքրումն անհրաժեշտ է իրականացնել ամեն օր, դա հատկապես կարևոր է ճարպոտ մաշկ ունենալու դեպքում՝ ծակոտիների խցանումից խուսափելու և բորբոքման այլ օջախներ չստեղծելու համար։ Մաքրող միջոցի ընտրությունը կախված է անհատական նախասիրություններից և մաշկի առանձնահատկություններից։

  • Տոնուսի բարձրացում

Մաշկի խնամքի այս փուլն անհրաժեշտ է մաշկի թթվահիմնային բալանսը չեզոքացնելու կամ հավասարակշռելու, մաշկի արտաքին շերտը ևս մեկ անգամ մանրէազերծելու և հակաօքսիդանտներով սնուցելու համար։ Տոնուսավորումը «հող է նախապատրաստում» խոնավացնող քսուկի համար։

  • Խոնավացում և սնուցում

Մաշկի խնամքն անհնարին է առանց խոնավացման ՝ անկախ մաշկի տիպից։ Խոնավացումն իրականացվում է ամենատարբեր միջոցներով՝ սկսած օճառից մինչև տարատեսակ դիմակներ ու թերմալ ջրեր։

Մաշկի սնուցումն իրականացվում է տարբեր քսուկների և դիմակների միջոցով, որոնք պայքարում են մաշկի վաղաժամ ծերացման ու կնճիռների առաջացման դեմ, քանի որ սնուցող միջոցները խթանում են կոլագենի առաջացումը։ Այս խնամքը նշանակալիորեն կախված է մաշկի տիպերից ու տարվա եղանակներից։

  • Պաշտպանում

Շրջակա միջավայրն իր վնասակար ազդեցությունն է գործում մաշկի վրա՝ դարձնելով այն խամրած և «անկենդան»։ Այս հարցում մեծ դեր ունի արևի ճառագայթումը[2], ուստի հատկապես ամռանն ակտուալ է արևապաշտպան ֆիլտրով քսուկների օգտագործումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Random House Webster's Unabridged Dictionary. Random House, Inc. 2001. Page 537. 0-375-72026-X.
  2. Clark A, Hessler JL (Aug 2015). "Skin Care.". Facial Plast Surg Clin North Am. 23: 285–95. PMID 26208767. doi:10.1016/j.fsc.2015.04.002.