Էդվիժ Ֆենեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվիժ Ֆենեկ
Ծնվել էդեկտեմբերի 24, 1948(1948-12-24) (75 տարեկան)
ԾննդավայրԱննաբա, Ալժիր
Քաղաքացիություն Ֆրանսիա[1][2][3] և  Իտալիա
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի, մոդել և գլամուրային մոդել
Համատեղ ապրող(ներ)Luca Cordero di Montezemolo?[4]

Էդվիժ Ֆենեկ (իտալ.` Edwige Fenech, իրական ազգանունը` Սֆենեկ (Sfenech), դեկտեմբերի 24, 1948(1948-12-24), Աննաբա, Ալժիր), իտալական կինոյի դերասանուհի և պրոդյուսեր։ Գլխավորապես նկարահանվել է էրոտիկ կատակերգություններում և սարսափ ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվիժ Ֆենեկը ծնվել է Ալժիրի Աննաբա (նախկինում՝ Բոն) քաղաքում, որն այն ժամանակ ֆրանսիական գաղութ էր։ Նրա հայրը ծնունդով Մալթայից էր, իսկ մայրը Սիցիլիայից։ Երբ նա տաս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ 15 տարեկանում մասնակցել և հաղթել է «Միս Լազուր ափ» գեղեցկության մրցույթում։ 1965 թվականին 16-ամյա Էդվիժը ստացել է «Լեդի Ֆրանսիա» տիտղոսը, որից հետո սկսվել է նրա ֆոտոմոդելի կարիերան։ Կինոգործիչները չէին կարող չնկատել Էդվիժի վառ գեղեցկությունը, ուստի 19 տարեկանում նա արդեն իր առաջին դերն էր կատարում կինոյում։ Այդ ընթացքում նա հասցրել է մասնակցել նաև «Լեդի Եվրոպա» մրցույթին, իսկ «Playman» ամսագրում հայտնվել էին նրա մերկ լուսանկարները։

Էդվիժ Ֆենեկի առաջին ֆիլմը 1967 թվականին նկարահանված «Նրա ողջ անմտությունը» կատակերգությունն էր։ Նրան անմիջապես նկատեցին իտալացի կինոգործիչները և հրավիրեցին Հռոմ, որտեղ նա 1968 թվականին նկարահանվեց «Սամոա. Ջունգլիների թագուհին» կինոնկարում։ Երեք տարվա ընթացքում Էդվիժ Ֆենեկը նկարահանվել է տարբեր ժանրերի 13 կինոնկարներում։ Հատկապես կարելի է առանձնացնել ռեժիսոր Հանս Սքոթ-Շոբինգերի «Տիկին Բովարի» (1969 թ.) կինոնկարը, որտեղ Էդվիժ Ֆենեկը հանդես էր եկել գլխավոր դերով։ Այդ կինոնկարը համարվում է պատմական և էրոտիկ ժանրերի յուրատեսակ դրամա, որը բավականին շահութաբեր էր և դարձավ հայտնի։

1970-ական թվականներին Էդվիժն սկսեց աշխատել ռեժիսոր Սերջո Մարտինոյի հետ։ Նրանց առաջին համագործակցությունը «Տիկին Ուորդի տարօրինակ արատը» (1971 թ.) ֆիլմն էր։ 1970 թվականին նա նկարահանվել է Մարիո Բավայի «Հինգ տիկնիկ օգոստոսյան լուսնի համար» կինոնկարում, իսկ Միշել Լյուպոյի «Փախուստ մահապարտների խցից» (1973 թ.) կինոնկարում նրա խաղընկերը Ժան Ռոշֆորն էր։

1970-ական թվականների կեսերին Էդվիժ Ֆենեկն արդեն համարվում էր իտալական էրոտիկ կատակերգությունների թագուհի, որոնք հաջողությամբ ցուցադրվում էին Իտալիայում, Իսպանիայում, ԳՖՀ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Այդ տարիների նրա ֆիլմերից էին «Հիրիկն արյան մեջ» (1972 թ.), «Խավարի բոլոր երանգները» (1972 թ.), «Քո խնդիրն է - փակ սենյակ և միակ բանալին ինձ մոտ է» և այլն։ Ումբերտո Լենցիի «Մեծ ճակատամարտ» (1978 թ.) ֆիլմում Էդվիժը հանդես է եկել երկրորդական դերով, որտեղ սակայն նրա հետ միասին խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Հենրի Ֆոնդան, Ջոն Հյուսթոնը, Օրսոն Ուելսը, Հելմուտ Բերգերը, Ջուլիանո Ջեմման և Սթեյսի Կիչը։

1980-ականներին Էդվիժ Ֆենեկը հիմնականում նկարահանվել է կատակերգություններում և կրիմինալ ժանրի ֆիլմերում։ Դրանցից է «Աս» (1981 թ.) կինոնկարը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Ադրիանո Չելենտանոն։ Մեծ էկրանին Էդվիժ Ֆենեկի վերջին դերը «Անսովոր հանցագործություն» («Մահվան ուրվականը» 1988 թ.) կինոնկարում էր։ 1990-ական թվականներին նա վերջնականապես սկսեց հանդես գալ հեռուստատեսությունում։ Նկարահանվում էր սերիալներում և որդու հետ միասին հիմնել է Immagine E Cinema SRL. պրոդյուսերական կազմակերպությունը։ 2004 թվականին, որպես պրոդյուսեր հանդես է եկել ռեժիսոր Մայքլ Ռեդֆորդի «Վենետիկի վաճառականը» ֆիլմով։ 2007 թվականին ոչ մեծ դերով հանդես է եկել «Հոսթել 2» կինոնկարում` կատարելով արվեստների պրոֆեսորի դերը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվիժ Ֆենեկն ունի մեկ որդի, ով ծնվել է 1971 թվականին։ Վերջինիս հայրը դերասան Ֆաբիո Տեստին է։ Լուրեր էին պտտվում, որ այդ տարիներին Էդվիժը սիրավեպ ուներ պրոդյուսեր Լուչանո Մարտինոյի հետ, ով ռեժիսոր Սերջո Մարտինոյի եղբայրն էր։ Հնարավոր է, որ այդ պատճառով էլ Էդվիժն հաճախ էր նկարահանվում Սերջոյի ֆիլմերում։

1990-ական թվականների կեսերին հաճախ էին գրում Էդվիժի սիրավեպի մասին` իտալական ազնվական և Ferrari-ի նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոյի հետ։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ Էդվիժը դարձել է նրա երրորդ կինը։ Ամեն դեպքում նրանք միասին երկար չեն ապրել, քանի որ 2000 թվականին Մոնտեզեմոլոն կրկին ամուսնացել է։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1967 Նրա ողջ անմտությունը Toutes folles de lui Ջինա
1968 Սամոա. Ջունգլիների թագուհին Samoa, regina della giungla Սամոա
1968 Սև Արծվի որդին Il figlio di Aquila Nera Նաստասիա
1968 Տիկին տիրուհին կոմսուհու տիտղոս ունի Frau Wirtin hat auch einen Grafen Սելինա
1969 Սենսացիա Top Sensation Ուլլա
1969 Տիկին տիրուհին զարմուհի ունի Frau Wirtin hat auch eine Nichte Ռոզալիա
1969 Ժամանում. Սիրելի աղջիկն ու աշխատանքը Komm, liebe Maid und mache Ֆելիսիտա
1969 Տիկինն ու իր զարմուհին Madame und ihre Nichte Իվետա
1969 Գիր կամ ղուշ Testa o croce Մանուելա
1969 Ոսկե վրձինով տղամարդը Der Mann mit dem goldenen Pinsel -
1969 Բոլոր կատուներն էլ սիրում են անուշ անել Alle Kätzchen naschen gern Բլանդա
1969 Տիկին Բովարի Die nackte Bovary Էմմա Բովարի
1969 Դոն Ֆրանկոն և Դոն Չիչոն բանավեճերի տարում Don Franco e Don Ciccio nell'anno della contestazione Աննա Բելինզոնի
1970 Ծաղրուծանակ Satiricosissimo Պոպեա
1970 Հինգ տիկնիկ օգոստոսյան լուսնի համար 5 bambole per la luna d'agosto Մարիա
1970 Դժոխային աքսոր դեպի Լե-Ման Le Mans scorciatoia per l'inferno Կորա
1971 Տիկին Ուորդի տարօրինակ արատը Lo strano vizio della Signora Wardh Ջուլիա Ուորդ
1971 Դոն Ժուանի սիրուհիները Le calde notti di Don Giovanni -
1971 Անապատը կրակի մեջ Deserto di fuoco Ջուանա
1972 Խավարի բոլոր երանգները Tutti i colori del buio Ջոան Հարիսոն
1972 Սև կատվի աչքը Il tuo vizio è una stanza chiusa e solo io ne ho la chiave Ֆլորիանա
1972 Հիրիկը արյան մեջ Perché quelle strane gocce di sangue sul corpo di Jennifer? Ջենիֆեր Լենսբուր
1972 Հիասքանչ Անտոնիան, սկզբում միանձնուհի, իսկ հետո չարության մարմնացում La bella Antonia, prima Monica e poi Dimonia Անտոնիա
1972 Երբ կանանց անվանեցին Մադոննա Quando le donne si chiamavano 'Madonne' Ջուլիա
1972 Ուբալդա. Մերկ և կրակոտ Quel gran pezzo della Ubalda tutta nuda e tutta calda Ուբալդա
1973 Մաքսանենգը Fuori uno... sotto un altro, arriva il Passatore Մորա
1973 «Մեծ ազդրեր» Ջովանոնան պատվով պատվազրկված է Giovannona Coscialunga disonorata con onore Ջովանոնա
1973 Անսփոփ այրին շնորհակալ է բոլորից, ով սփոփում է իրեն La vedova inconsolabile ringrazia quanti la consolarono Կատարինա Պրեվոստի
1973 Փախուստ մահապարտների խցից Dio, sei proprio un padreterno! Օրխիդեա
1973 Աննա. Դա հատուկ հաճույք է Anna, quel particolare piacere Աննա
1974 Անմեղություն և հանցանք Innocenza e turbamento Կարմելա Պատերնո
1974 Սինյորան լա՞վ է խաղում սկոպա La signora gioca bene a scopa? Եվա
1975 Տեսակցություն կրքի հետ Grazie... nonna Մարիաննա Պերսիչետի
1975 Ուսուցչուհին L'insegnante Ջովաննա
1975 Մերկացիր մարդասպանի համար Nude per l'assassino Մագդա
1975 Սկանդալ ծայրագավառում Il vizio di famiglia Սյուզի
1975 Կույս կինը La moglie vergine Վալենտինա
1976 Քառասուն աստիճան` սավանի ներքո 40 gradi all'ombra del lenzuolo Էմիլիա Չապպոնի
1976 Կին-ոստիկանը կարիերա է ստեղծում La poliziotta fa carriera Ջիաննա Ամիկուչի
1976 Ո՞վ է հանգստացրել իմ կնոջը Cattivi pensieri Ֆրանչեսկա Մարանի
1976 Դատավորը La pretora Վիոլա Օռլանդո, Ռոզա Օռլանդո
1976 Բժշկուհին զինվորական հոսպիտալից La dottoressa del distretto militare Ելենա Դոգլիոզի
1977 Կույսը, ցուլն ու այծեղջյուրը La vergine, il toro e il capricorno Ջոյա Ֆերետտի
1977 Տաքսիստուհին Taxi Girl Մարսելա
1977 Բուժքույրը ռազմական շրջայցի ժամանակ La soldatessa alla visita militare Եվա Մարինի
1978 Մեծ ճակատամարտ Il grande attacco Դանիելա
1978 Ուսուցչուհին քոլեջում L'insegnante va in collegio Մոնիկա Սեբաստիան
1978 Տնային ուսուցչուհին L'insegnante viene a casa Լուիզա
1978 Բուժքույրը և մեծ զորաշարժերը La soldatessa alle grandi manovre Եվա Մարինի
1978 Իմ սիրելի տղամարդիկ Amori miei Դեբորա
1979 Կին-ոստիկանը բարոյականության բաժնում La poliziotta della squadra del buon costume Ջիաննա Դ'Ամիկո
1979 Դոկտոր Ջեքիլը և քնքուշ տիկինը Dottor Jekyll e gentile signora Բարբարա Ուիմփլի
1979 Շաբաթ, կիրակի և ուրբաթ Sabato, domenica e venerdì Տոկիմոտո
1979 Լինում է և ավելի վատ La patata bollente Մարիա
1979 Գողը Il ladrone Դեբորա
1980 Ես լուսանկարվողունակ եմ Sono fotogenico Կինզիա Պանչալդի
1980 Կինը արձակուրդում է, սիրուհին` քաղաքում La moglie in vacanza... l'amante in città Ջուլիա
1980 Շաքար, մեղր և տաքդեղ Zucchero, miele e peperoncino Ամալիա
1980 Ես և Կատերինան Io e Caterina Էլիզաբեթա
1980 Սորամուտը Il ficcanaso Սուսաննա Լուիսետտի
1981 Ասը Asso Սիլվիա
1981 Ձայնդ կտրիր, երբ խոսում ես Tais-toi quand tu parles! Բելլա, Բեատրիս
1981 Եղջյուրաբուլկիներ կրեմով Cornetti alla crema Մարիաննա Տրիբալզի
1981 Կին-ոստիկանը Նյու-Յորքում La poliziotta a New York Ջիաննա Ամիկուչի, Պուպա
1981 Հարուստները, շատ հարուստները... Իրականում միայն կիսավարտիքով են Ricchi, ricchissimi... praticamente in mutande Ֆրանչեսկա
1982 Ձախորդության շերտը Il paramedico Նինա Միլո
1982 Պատմել, գրգռել, արձակել Sballato, gasato, completamente fuso Պատրիցիա Ռեդա
1984 Ամերիկյան արձակուրդներ Vacanze in America -
1988 Մահվան ուրվականը (Անսովոր հանցագործություն) Un delitto poco comune Հելենա Մարտել
1992 Աննայի տղամարդկությունը Il coraggio di Anna Աննա Կարիզի
1995 Կինը Donna Պաոլա
2000 Կրտսեր եղբայրը Il fratello minore -
2007 Հոսթել 2 Hostel: Part II պրոֆեսոր
2012 Կապիտանի աղջիկը La figlia del capitano Եկատերինա II
2015 Երջանկության ժամանումը È arrivata la felicità Աննա Միլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվիժ Ֆենեկ» հոդվածին։