Հելմուտ Բերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելմուտ Բերգեր
Helmut Berger 1972.jpg
Ծննդյան թիվ՝մայիսի 29, 1944(1944-05-29)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր՝Բադ Իսչլ, Gmunden District, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]
Քաղաքացիություն՝Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0000918

Հելմուտ Բերգեր (գերմ.՝ Helmut Berger, մայիսի 29, 1944(1944-05-29)[1][2], Բադ Իսչլ, Gmunden District, Վերին Ավստրիա, Ավստրիա[1]), իսկական ազգանունը` Շտայնբերգեր, ավստրիացի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգերը ծնվել է Բադ-Իշլում, մանկությունն անց է կացրել Զալցբուրգում և ֆրանցիսկյան դպրոց է հաճախել Ֆելդքրիխում: 18 տարեկանում Բերգերը տեղափոխվել է Լոնդոն` դերասանական վարպետություն սովորելու: Ուսման վարձը վճարելու համար նա մատուցող է աշխատել: 1965 թվականից սովորել է Պերուջի համալսարանում և նկարահանվել է էպիզոդիկ դերերում[3]: 1964 թվականին Բերգերը ծանոթացել է Լուկինո Վիսկոնտիի հետ, ով հետագայում նրան դեր է տվել «Վհուկներ» ֆիլմի «Այրված վհուկ» դրվագում: Վիսկոնտին դարձել է Բերգերի գլխավոր ռեժիսորը, իսկ նրանց հոմոսեքսուալ հարաբերությունները տևել են մինչև Վիսկոնտիի մահը: Բերգերին համաշխարհային ճանաչում է բերել Մարտին ֆոն Էսսենբեկի դերը «Աստվածների վախճանը» ֆիլմում, որը Նյու Յորք Թայմսի կինոքննադատ Վինսենտ Կէնբին կոչել է «տարվա դեր»[4], և Լյուդվիգ Երկրորդի դերը «Լյուդվիգ» ֆիլմում: «Աստվածների վախճանը» ֆիլմի տեսարաններից մեկում Բերգերը կանացի հագուստով ծաղրում է երգը, որը Մարլեն Դիտրիխը կատարել է իր հայտնի «Երկնագույն հրեշտակը» ֆիլմում: Ավելի ուշ ֆիլմերում ռեժիսորները հիմնականում շահագործում էին Բերգերի սեքսուալ կերպարը[3], ինչը թույլ է տվել Անդրեյ Պլախովին կասկածել Բերգերի սեփական դերասանական տաղանդի առկայությանը[5]: 1976 թվականին մահացել է Լուկինո Վիսկոնտին, ինչի պատճառով Բերգերը խորը դեպրեսիայի մեջ է ընկել: Վիսկոնտիի մահվան առաջին տարելիցին Բերգերն ինքնասպանության փորձ է արել[5].

Բերգերը շատ է նկարահանվել 80-ականներին և 90-ականներին, այդ թվում և` հեռուստատեսությունում, սակայն նրա ուշ շրջանի բոլոր գործերը զիջում են Վիսկոնտիի նկարահանած ֆիլմերին: 1983-1984 թվականներին նա անգամ նկարահանվել է ամերիկյան հայտնի «Դինաստիա» օճառային օպերայում:

Հելմուտ Բերգերն ակնհայտ բիսեքսուալ է, նրան սիրավեպեր են վերագրվում երկու սեռերի հայտնի կերպարների հետ: Նա շատ է հայտնվել գերմանական ու ավստրիական հեռուստաընկությունների թոք-շոուներում (ինչը հաճախ սկանդալներով է ավարտվել): 1998 թվականին Բերգերը հրատարակել է ինքնակենսագրական «Ich» (Ես)[6] գիրքը, որի մեծ մասը նվիրված է իր անձնական կյանքին:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնագիր անվանում Ռեժիսոր Նշումներ
1964 Կարուսել La Ronde Վադիմ Ռոժե Չի հիշատակվում լուսագրերում[7]
1967 Վհուկներ Le streghe Լուկինո Վիսկոնտի Ֆիլմը բաղկացած է հինգ դրվագներից, որոնք նկարահանվել են տարբեր ռեժիսորների կողմից
1968 Երիտասարդ վագրեր I giovani tigri Антонио Леонвиола
1969 Դուք գիտե՞ք, թե ինչ է արել Ստալինը կանանց համար Sai cosa faceva Stalin alle donne? Մաուրիցիո Լիվերանի
Աստվածների վախճանը La caduta degli dei Լուկինո Վիսկոնտի Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը` լավագույն նորահայտ դերասան անվանակարգում
1970 Դորիան Գրեյի դիմանկարը Dorian Gray Մասիմո Դալամանո
Ֆինցի Կոնտինի այգին Il giardino dei Finzi-Contini Վիտորիո դե Սիկա
1971 Արյունոտ թիթեռնիկ Una farfalla con le ali insanguinate Դուչո Տեսարի
1972 Հայտնի շարասյունը La colonna infame Նելո Ռիզի
Կեղծ սիրուհին La fausse maitresse
Լյուդվիգ Ludwig Լուկինո Վիսկոնտի «Դեվիդ դի Դոնաթելլո» հատուկ մրցանակ
1973 Խմբապար Reigen Օտտո Շենկ
Շատակերները Les Voraces Սերժիո Գոբբի
Ապաշխարանքի օրը Ash Wednesday Լարրի Փիրս
1974 Ընտանեկան դիմանկար ինտերիերում Gruppo di famiglia in un interno Լուկինո Վիսկոնտի
1975 Անբարոյականների կլանը El clan de los inmorales Խոսե Գուտերես Մեսո
Ռոմանտիկ անգլուհին The Romantic Englishwoman Ջոզեֆ Լոուզի
1976 Սալոն Քիթի Salon Kitty Թինթո Բրաս
Հաղթանակ Էնթեբեում Victory At Entebbe Մարվին Չոմսկի
1977 Գլխաշորով գազանը La belva col mitra Սերժիո Գրիկո
1978 Մեծ ճակատամարտ Il grande attacco Ումբերտո Լենցի
Հինգերորդ պատվիրանը Das fünfte Gebot Դուչո Տերասի
1979 Սրբի վերադարձը Return of the Saint Բրիտանական հեռուստատեսային սերիալի դրվագներից մեկը
1980 Հերոին Eroina Մասիմո Պիրի
Ֆանտոմաս Fantômas Հեռուստատեսային մինի սերիալ (4 սերիա)
1981 Իմ կինը կախարդուհի է Mia moglie è una strega
Le Rose di Danzica Ալբերտո Բեվիլակվա Հեռուստատեսային մինի-սերիալ
1982 Որսորդներ Die Jäger Կարոյ Մակ
Flüchtige Bekanntschaften Մարիան Լյուդկե Հեռուստատեսային ֆիլմ
1983 Կանայք Femmes Թանա Կալեի և Դեվա Տանմայո
Թունել Tunnel
Մեծ փոխադրամիջոց Veliki transport Վելկո Բուլաիչ
Victòria! La gran aventura d’un poble Անտոնի Ռիբաս
Victòria! 2: La disbauxa del 17 Անտոնի Ռիբաս
1983/1984 դինաստիա Dynasty Տասը դրվագ
1984 Victòria! 3: El seny i la rauxa Անտոնի Ռիբաս
1985 Զմրուխտ օպերացիա Code Name: Emerald Ջոնաթան Սէնգեր
1987 Հելենա Helena Ջանկարլո Սոլդի Հեռուստասերիալ
1988 Անդեմները Faceless Հեսուս Ֆրանկո
1989 Պուրիտանուհին La puritana Նինի Գրասիա
I promessi sposi Հինգսերիանոց հեռուստատեսային մինի սերիալ
1990 Կնքահայրը-3 The Godfather: Part III Ֆրէնսիս Ֆորդ Կոպոլա
1992 Ադելաիդա Adelaide Լուչիո Գաուդինո
1993 Boomtown Քրիստոֆ Շրեվե Հեռուստատեսային ֆիլմ
Լյուդվիգ 1881 Ludwig 1881 Դոնատելո Դուբինի, Ֆոսկո Դուբինի Բերգերը կյանքում երկրորդ անգամ խաղացել է Լյուդվիգ Երկրորդ արքայի դերը
Van Loc: un grand flic de Marseille Հեռուստասերիալ; Բերգերը խաղացել է դրվագներից մեկում
1995 Դրեյֆուսի գործը L’affaire Dreyfus Իվ Բաուսե Հեռուստատեսային ֆիլմ
1996 Փարավոնի ստվերը L’ombre du pharaon Souheil Ben-Barka
1997 Վերջին հարվածը Ultimo taglio Մարսելո Ավալոնե
Թեո Teo Սինցիա Տերոնե Հեռուստատեսային ֆիլմ
1999 Արմավենիների տակ Unter den Palmen Միրիամ Կրույշոփ
2004 Քաղցրիկը Honey Baby Միկա Կաուրիսմյակի
2005 Damals warst Du still Ռայներ Մատսուտանի Հեռուստատեսային ֆիլմ
2009 Արյան ընկերությունւ Blutsfreundschaft Փեթեր Քյորն
2009 Երկաթե խաչ Iron Cross Ջոշուա Նյուտոն
2011 Մարդասպան քույրերը Mörderschwestern Փեթեր Քյորն
2014 Սեն Լորան: Ոճը ես եմ Saint Laurent Բերթրան Բոնելո

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Բերգերն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը «Աստվածների վախճանը» ֆիլմում խաղացած դերի համար, իսկ Լյուդվիգի դերը նրան բերել է Իտալիայի ազգային «Դեվիդ դի Դոնաթելո» կինոմրցանակը: 2007 թվականին Բերգերն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Թեդի» հատուկ մրցանակին (մրցանակը տրամադրվում է այն կինոաշխատանքների համար, որոնք քննարկում են սեռական փոքրամասնությունների խնդիրները):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]